Եթե վթարը լինի իմ մեղքով եւ հարվածեմ շատ թանկարժեք մեքենայի, ԱՊՊԱ-ի վճարը 300 տոկոսով բարձրանում է. վարորդ
Նախկինում օրինակ, իմ մեքենայի համար ԱՊՊԱ վճարը տարեկան կազմել է 31 հազար դրամ, նոր օրենքով, եթե վթար չենք ունենում, թանկանում է 3 հազար դրամով: Այս մասին, այսօր՝ հունվարի 31-ին, Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց բողոքի ակցիա իրականացնող վարորդներից Սեւան Պետրոսյանը:
«Եթե վթարը լինում է իմ մեղքով եւ հարվածում եմ շատ թանկարժեք մեքենայի, վճարը 300 տոկոսով բարձրանում է, բա հետո՞: Սա է մեր դժգոհությունը:
Ես ոչ որեւէ մեկից ակնկալիք ունեմ, ոչ հանդիպում եմ պահանջում, ուղղակի ես իմ անհամաձայնությունն եմ արտահայտում»,-ասաց նա:
Վարարոդը տեղեկացրեց, որ ոստիկանները բողոքի ակցիա իրականացնելու համար արձանագրություն կազմեցին՝ որպես պատճառ նշելով «անհարկի երթեւեկությունը»:
«Ոստիկանն ասաց, որ 5 հազար դրամ է տուգանքը, բայց ես բողոքարկելու եմ, քանի որ համաձայն չեմ»,-ասաց Սեւանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ վարորդներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել Հանրապետության հրապարակում՝ իրենց բողոքն արտահայտելով ԱՊՊԱ վճարների թանկացման դեմ: Նրանք իրենց մեքենաներով ազդանշանները միացրած պտտվել են Հանրապետության հրապարակում: Ոստիկանները կանգնեցրել են նրանց, բերման են ենթարկել վարորդներից մի քանիսին, իսկ մեքենաները էվակուատորով հեռացրել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին