Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)
Հայաստան

Կառավարությունը կանգնել է փաստի առաջ

Կառավարությունը ժամանակին խոստանում էր ժողովրդին վերադարձնել պետությունից թալանված գումարները։ Հազար ու մի միջոց կիրառելով, մեկ-երկու գույք նույնիսկ կարողացան խլել սեփականատերերից՝ «նվիրաբերության» անվան տակ։ Բայց դա էլ ոչ մի կերպ չեն կարողանում իրացնել։

Երեք տարի է՝ ուզում են վաճառել Մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի կողմից պետությանը «նվիրաբերված» հյուրանոցային համալիրը, սակայն անարդյունք։ Վեց անգամ դրել են աճուրդի ու ոչ մի անգամ գնորդ չի գտնվել։ Մարդիկ նույնիսկ մոտ չեն գալիս, չնայած գործ ունենք Հայաստանի զբոսաշրջային ամենաակտիվ գոտում գտնվող բավական ճոխ հյուրանոցային համալիրի հետ։ Արդյունավետ կառավարելու դեպքում, այն կարող է լուրջ շահութներ ապահովել։ Սակայն անգամ դա չի գրավում գնորդներին։ Մարդիկ պատրաստ չեն ձեռք բերել մի գույք, որը, հայտնի չէ, թե ինչ ճանապարհով է հայտնվել պետության ձեռքում։

Երեք տարի է՝ այդ գույքն անիմաստ մաշվում է՝ կորցնելով նաև իր արժեքը։

Առաջին աճուրդից հետո գույքի գնահատված գինն ընկել է արդեն 1,6 մլրդ դրամով։

Սա համարժեք է շուրջ 3,5 մլն դոլարի։ Այդքան գումար կառավարությունը, ըստ էության, հասցրել է կորցնել։ Առաջիկայում դեռ ինչքան կկորցնի, կախված է նրանից, այն գնորդ կգտնի՞, թե՞ ոչ։ Որքան երկար է ձգվում այս պրոցեսը, այնքան նվազում է գույքի աճուրդային գինը։

Թեև խնդիրն այնքան էլ գնի մեջ չէ։ Այդպես էլ կառավարությունում չհասկացան, որ գործ ունենք մի երևույթի հետ, որը ստիպում է պոտենցիալ գնորդներին հեռու մնալ դրանից։ Մարդիկ չեն ուզում հետագայում խնդիրների մեջ ընկել՝ անհասկանալի պայմաններում պետությանն անցած գույքի ձեռքբերման պատճառով։ Հատկապես որ, բավական մեծ գումար պիտի վճարեն դրա համար, չհաշված այն ներդրումները, որոնք անհրաժեշտ կլինեն՝ բիզնեսը վերսկսելու համար։

Մինչ «նվիրաբերված» գույքը շուրջ 3 տարի չի վաճառվում, կառավարությունը պատկերացում անգամ չունի, թե ինչպես կարելի է այն արդյունավետ կառավարել և եկամուտներ ստանալ։ Եկամուտներ չեն կարողանում ստանալ, մի բան էլ ստիպված են պետական բյուջեից ծախսեր կատարել՝ շենք-շինությունների պահպանման ու սպասարկման համար։

Սա դեռ մի գույք է, որի հետ, կառավարությունը գլուխ չի հանում, թե ինչպես վարվի։ Իսկ ի՞նչ է անելու, եթե հանկարծ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման անվան տակ նման գույքերն ավելանան։ Էլի՞ դնելու է աճուրդի ու սպասի, թե երբ գնորդ կհայտնվի։ Իսկ եթե չհայտնվի՞, ինչի հավանականությունը, ինչպես տեսնում ենք Ծաղկաձորի «Գոլդեն Փելիսի» դեպքում, շատ մեծ է։

Ի սկզբանե էլ պարզ էր, որ կառավարությունը լուրջ խնդիր է ունենալու նախկին սեփականատերերի կողմից պետությանը «նվիրաբերված» կամ պետության կողմից բռնագանձված գույքի համար գնորդ գտնելու առումով։ Հասկանալի է, որ քչերը կցանկանան տեր դառնալ այնպիսի մի գույքի, որը հետագայում լուրջ գլխացավանք կարող է ստեղծել իրենց համար։

Ոչ շատ, բայց նման մի օրինակ նախկինից ունենք։ Խոսքը «Բջնի» գործարանի հետ կապված հայտնի պատմության մասին է, որը ժամանակ առ ժամանակ թարմացվում է, չնայած անցել է շուրջ 10-12 տարի։

Օգտվելով այսօրվա իշխանությունների անվերապահ աջակցությունից` նախկին սեփականատերը, ի դեմս գործարար Խաչատուր Սուքիասյանի, փորձում է այն հետ վերադարձնել։ Դրա համար պարբերաբար ինչ-որ իրավական գործընթացներ սկսելու մասին է խոսում։

Եվ սա՝ այն դեպքում, երբ գործ ունենք բոլորովին այլ իրավիճակի հետ։

Ժամանակին այդ գույքը աճուրդի էր հանվել ոչ թե բռնագանձման կամ պարտադիր-կամավոր «նվիրատվության» միջոցով, այլ պետության նկատմամբ հարկային պարտավորությունները չկատարելու և մեծ պարտքեր կուտակելու հիմքով։ Ու քանի որ սեփականատերը հրաժարվել էր վերականգնել պետությանը հասցրած վնասները՝ գործարանը բռնագանձվեց և հանվեց վաճառքի։

Նորմալ տնտեսական պրոցես է, ինչպիսին տեղի է ունենում ամբողջ աշխարհում. ընկերությունը չի կարողացել կատարել իր պարտավորությունները և հանվել է վաճառքի՝ պարտքերը փակելու համար։

Սակայն անգամ դա չի խանգարում, որպեսզի մինչև հիմա նախկին սեփականատերը, օգտվելով քաղաքական իրավիճակի փոփոխությունից՝ փորձի հետ վերադարձնել նախկինում իրեն պատկանող գույքը։

Պատկերացրեք, թե ինչ է կատարվելու հետո, երբ այսօրվա իշխանություններն այլևս չլինեն։ Ջրի երես են ելնելու ոչ միայն կամավոր-պարտադիր պետությանը «նվիրաբերված», այլև ապօրինի ծագում ունեցողի անվան տակ բռնագանձված գույքի հետ կապված բազմաթիվ խնդիրներ։ Որքան էլ հայտարարվի, որ սեփականատերերն ինքնակամ են իրենց գույքը նվիրաբերել պետությանը, կամ պետությունն օրինական է այն բռնագանձել ու ներկայացրել աճուրդի, դրանց շատ բան չի փոխվի։

Կասկած չկա, որ հետագայում շատերն են գործընթաց սկսելու իրենց սեփականությունը վերադարձնելու համար։ Այդ ժամանակ խնդիրների առջև է կանգնելու ոչ միայն պետությունը, այլև գնորդը։ Եվ սա դժվար չէ հասկանալ։ Զարմանալի չէ, որ մարդիկ հակված չեն ձեռք բերել ինչ-ինչ ճանապարհով պետությանն անցած գույքը, որքան էլ դրա նկատմամբ գայթակղությունը կարող է մեծ լինել։

Այս պահին գործ ունենք նման մեկ գույքի հետ։ Բայց առաջիկայում դրանց թիվը կարող է ավելանալ` կապված անցումային արդարադատության կամ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումների հետ։

Վերջին տվյալներով, դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության վարույթում գտնվում է շուրջ 300 պաշտոնատար անձի վերաբերյալ ուսումնասիրություն, որից 11-ի մասով ուսումնասիրությունն ավարտվել է, և 3 հայցադիմում ուղարկվել է դատարան:

Դժվար է ասել, թե այդ ուսումնասիրությունների ո՞ր մասը կավարտվի գույքի բռնագանձմամբ, բայց ակնհայտ է, որ բռնագանձվելու դեպքում՝ հետագայում կառավարությունը կանգնելու է այդ գույքն իրացնելու լուրջ խնդիրների առաջ։

Սեփականության վերաբաշխումը հեշտ բան չէ՝ անկախ նրանից, այդ պրոցեսն արդարացի՞ է, թե՞ ոչ։ Ու քչերը կգտնվեն, որ կմտնեն նման խաղերի մեջ։ Առավել ևս, որ ոչ մեկը չի կարող երաշխավորել, թե ինչ է լինելու վաղն այդ գույքի հետ։

168.am