23 միլիոն դրամով մեկ անձից գնման պայմանագիր՝ Բարսելոնայում տաղավար ունենալու համար
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հունվարի 25-ին մեկ անձից գնման ընթացակարգով 21 միլիոն 480 հազար դրամով տաղավարի պատրաստման ծառայություններ է գնել «Էքսպո» Գրուպ» ՍՊԸ-ից։
Իսպանիայի Բարսելոնա քաղաքում 2022 թվականի փետրվարին կայանալիք ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունն ապահովելու համար այս ընկերությունը տաղավար է կառուցելու։
Թե ինչո՞ւ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, նախապես իմանալով, որ Հայաստանը մասնակցելու է Բարսելոնայի էքսպոյին, նախապես մրցույթ չի հայտարարել և սովորույթի ուժով որոշել, պարզապես մեկ անձից գնում կատարել, արդեն կնքված պայմանագրից հասկանալի չէ։
Նշենք, որ 21 միլիոն 480 հազար դրամից ԲՏԱ նախարարությունը նշյալ կազմակերպությանը վճարել է կանխավճար՝ 6 միլիոն 400 հազար դրամ։
Նկատենք, որ նույն Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նույն «էսպո Գրուպ»-ից դարձյալ գնում էր կատարել նաև նախորդ տարի՝ Աբու Դաբիում կայացած IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ, որին Հայաստանը մասնակցեց դատարկ տաղավարներով:
IDEX-2021 միջազգային ցուցահանդեսին Հայաստանի տաղավարի կառուցման և տեղադրման աշխատանքները կատարելու նպատակով Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կրկին պայմանագիր էր կնքել «Էքսպո Գրուպ» ՍՊԸ-ի հետ:
Պայմանագրի գինը կազմել է 23 մլն դրամ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին