Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)
Հայաստան

Պատերազմը չի ավարտվել, մեր հիմնական գոյամարտն առջևում է. Առուշ Առուշանյանի ուղերձը

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա կապակցությամբ։
 
«Սիրելի՛ հայրենակիցներ, Զինված ուժերի նվիրյալներ,

Շնորհավորում եմ հայկական Զինված ուժերի կազմավորման 30-ամյակի առթիվ, մաղթում՝ անխռով ծառայություն և հաղթական փառքով պսակված ուղի: Լիահույս
եմ, որ այսուհետև միայն հաղթանակներ կկերտենք։

Հայկական բանակը մեր ազգի վերածննդի խորհրդանիշն է, մեր հպարտությունն է, մեր գոյատևման գրավականը, մեր հայրենիքի վաղվա օրվա նկատմամբ մեր հավատի ու լավատեսության երաշխիքը։ Այն մեր պապերից, մեր հայրերից ստացած պատմական ժառանգություն է, որին պետք է սրբորեն վերաբերվենք։

Մենք պետք է գիտակցենք, որ մեր տունը, մեր օջախը ոչ թե այն տանիքն է,
որտեղ մենք ապրում ենք, այլ առաջին հերթին մեր հայրենիքն է, մեր բանակն է։

Մենք պարտավոր ենք սիրել ու պաշտել մեր հայրենիքը։
Անցած 3 տասնամյակի ընթացքում մեր բանակն անցել է բազում դժվարությունների միջով, հաղթահարել ծանր փորձություններ, դիմագրավել լրջագույն մարտահրավերների և այժմ էլ, թեկուզ վիրավոր, բայց շարունակում է պատվախնդրորեն կատարել իր առջև դրված խնդիրները։

Թե՛ արցախյան վերջին պատերազմում, թե՛ դրանից հետո կանոնավոր բանակի կողքին այսօր կարևոր դերակատարում ունեն նաև կամավորական ջոկատները։ Նոր իրողություններով պայմանավորված` նրանք հաճախ ստիպված են մարտական
հերթապահություն իրականացնել իրենց բնակավայրերի մատույցներում, որոնք 2020
թվականի նոյեմբերի 9-ից հետո դարձան սահմանամերձ, իսկ թշնամին մխրճվեց մեր
հայրենիքի տարբեր հատվածներ և դեռ չի էլ պատրաստվում հեռանալ։

Ցավալի իրողություն է, բայց սահմանամերձ բնակավայրերի պաշտպանությունն այսուհետ արդեն անհրաժեշտություն է, օրվա հրամայական։ Պետք է արձանագրել, որ վերջին պատերազմի հետևանքները հաղթահարելու համար ժամանակ է պետք։ Սակայն ժամանակը չի կարող որևէ բան փոխել, եթե միասնաբար չպայքարեք։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հունվարի 28-ը մեր ցավի ու հերոսական մաքառումի, մեր պատվի ու արժանապատվության օրն է։ Այն նաև հիշատակի օր է։ Նրանց հիշատակի, ովքեր
արցախյան պատերազմներում հավատարիմ մնացին զինվորական երդմանն ու
անձնվիրաբար մարտնչեցին Արցախի և Հայաստանի սահմանների պաշտպանության
համար` հավատալով մեր հաղթանակին։ Նրանք իրենց կյանքը դրեցին հայրենիքի
զոհասեղանին` չդավաճանելով իրենց հերոսական առաքելությանը և դարձան ազգային
հպարտության խորհրդանիշ և փարոս սերունդների համար։

Պատերազմը չի ավարտվել։ Մեր հիմնական գոյամարտն առջևում է։ Մենք պետք է
ազնիվ գտնվենք և սթափ գնահատենք իրավիճակը, ուղիղ նայենք մեզ սպառնացող
վտանգներին և ապավինենք բացառապես մեր ուժերին, ինչն ամենևին չի նշանակում,
որ մեր դաշնակիցների հետ չպետք է գործակցենք, հակառակը` պետք է մեր անձնական և դիվանագիտական կապերն օգտագործենք դրանք ավելի ամրապնդելու և մեզ համար առավել շահեկան հունով տանելու ուղղությամբ։

Մենք պետք է արդիականացնենք մեր սպառազինությունը, պետք է կրթվենք,
տնտեսապես հզորանանք, որ թշնամին չհամարձակվի մեզ հետ սպառնալիքների լեզվով
խոսել։

Մեր երկրի ու պետության համար այս վճռորոշ փուլում պետք է առավել միասնական ու միաբան լինենք, անկախ մեր հավակնություններից մենք պարտավոր ենք մեկտեղել Հայաստանի, Արցախի և սփյուռքի մեր հայրենակիցների ներուժը, որ կարողանանք մեր հայրենիքի համար մի նոր վերածնունդ ապահովել, հզոր ու մարտունակ բանակ կառուցել։
Միայն այդ դեպքում մեր հաղթանակն այլընտրանք չի ունենա, միայն այս դեպքում մեզ կհաջողվի ջախջախել թշնամուն նույնիսկ անհավասար կռվում։ Մենք պետք է պատրաստ լինենք պայքարելու այնքան ժամանալ, քանի դեռ դրա կարիքը կա։

Համոզված եմ, որ մեր արժանավոր սպաների, ազգասեր հայորդիների շնորհիվ կհաղթահարենք բոլոր անհարթություններն ու անորոշությունները։ Մենք դեռ խոսելու ենք ոմանց համար անհնարին թվացող մեր հաղթանակների, մեր պատմական հայրենիքի, Շուշիի ու Հադրութի վերադարձի մասին։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ՀՀ Զինված ուժերի սպայական կազմին, բանակաշինության ակունքներում կանգնած մեր հայրենակիցներին, հրամանատարներին, զինվորներին ու ազատամարտիկներին, նրանց ընտանիքներին,
ամբողջ հայ ազգին, անկոտրում կամք և վճռականություն, ոգու ամրություն և համազգային միասնություն բոլորիս` ի փառս Հայաստանի և Արցախ աշխարհի:

Շնորհավո՛ր տոնդ Հայոց բանակ, հայ սպա։ Շնորհակալ ենք Ձեզ, հերոսածին հայ մայրեր։
Փա՛ռք Հայոց բանակին, նրա մարտիկներին։

Հավերժ հիշատակ և խոնարհում մեր ընկած եղբայրներին ու նրանց ընտանիքներին», - նշված է ուղերձում։