Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)
Հայաստան

Կեցցե Հայոց բանակը․ Ավետիք Չալաբյան

Ավետիք Չալաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Կեցցե Հայոց բանակը․․․ Այսօր Հայոց բանակը նշում է իր վերստեղծման 30-րդ տարեդարձը։ Նախկինում, այս օրը տարվա կարևորագույն տոնն էր, մենք նշում էինք մեր Հաղթական բանակի օրը։ 2020 թ․ Արցախյան պատերազմից հետո, մեր բանակը, ցավոք խոցված և վիրավոր է, և բանակի օրը հակասական զգացումներ է բերում՝ հպարտությանը ցավ է խառնված, անցյալի հաղթանակներին՝ ներկայի կորուստներ։

2014 թ․-ից ի վեր, երբ մենք սկսեցինք զինված ուժերի հետ համագործակցության մեր ծրագիրը, իմ կյանքը սերտորեն շաղկապվեց Հայոց բանակի հետ։ Նրա հաջողությունները իմ ամենամեծ ուրախությունն էին, նրա ամեն կորուստ՝ իմ սրտին արձակած մի փամփուշտ։ 2020 թ․ նոյեմբերի 9-ի ճակատագրական գիշերը, երբ հայտնի դարձավ զինադադարի աղետալի համաձայնության մասին, պարտության շոկի հետ եկավ այն դառը գիտակցությունը, որ տասնամյակների ընթացքում կառուցած մեր ողջ պաշտպանական համակարգը փլուզվել է, և որ մենք նորից պետք է սկսենք քարը քարի վրա դնելով, վերականգնել մեր բանակի մարտական ներուժը, նրա զինծառայողների վստահությունը սեփական առաքելության, սեփական զենքի, սեփական հրամանատարության նկատմամբ, նրանց մարտական ոգին և կորովը։

Այս ամենը բնավ դյուրին չի, և անցած տարին ցույց տվեց, թե ինչ ծանրագույն մարտահրավերների է բախվում մեր բանակը՝ լկտիացած ու հաճախ անպատժելի թշնամու պարբերական սադրանքներ, աննախադեպ ծանր պայմաններում ընթացող ծառայություն, քաղաքական ղեկավարության կողմից դրսևորվող անտարբեր և երբեմն նույնիսկ անպատասխանատու վերաբերմունք, հրամանատարության հաճախակի փոփոխություններ, բնակչության կողմից վստահության զգալի կորուստ։ Այս ամենի ֆոնին մեր բանակը տոկում է՝ պարբերաբար կոշտ հակահարվածներ է տալիս թշնամուն, փորձում է վերականգնել իր մարտական կարողությունները, նոր լուծումներ գտնել անլուծելի թվացող խնդիրներին, նոր պաշտպանական ամրություններ սարքել, և քայլ առ քայլ վերականգնել վստահությունը սեփական ուժերի նկատմամբ։

Պարբերաբար շփվելով մեր զինված ուժերի ներկայացուցիչների հետ, ես ուրախությամբ արձանագրում եմ, որ տեղերում մարդիկ չեն կոտրվել, գիտակցում են իրենց առաքելության կարևորությունը, իրենց պատասխանատվությունը պետության և ազգի առջև։ Սա հույս է տալիս, որ մեր բանակը, և արդյունքում մենք էլ ազգովի կկարողանանք ոտքի կանգնել, ուղղել մեր մեջքը, անվարան ընդառաջ գնալ նոր մարտահրավերներին, և լիարժեք վերականգնել մեր բանակի բարի հեղինակությունն ու համբավը։

Անցած պատերազմի ընթացքում, մեր բանակը իր վրա կրեց թշնամու հիմնական հարվածը, նրա բազմաթիվ նվիրյալներ իրենց կյանքով նվաճեցին մեր բոլորի ազատ ապրելու իրավունքը։ Այսօր նրանց սուրբ հիշատակի առաջ մենք բոլորս վիթխարի պարտք ու անսպառ անելիք ունենք։ Բանակն այսօր բոլորիս հոգածության կարիքն ունի, նրանից չի կարելի միայն պահանջել, պետք է նաև նրան ամենօրյա աջակցություն ցույց տալ՝ և խոսքով, և գործով, և վստահությամբ։

Զինվորին և սպային, որոնք այսօր կանգնած են թշնամուն դեմ հանդիման, ձյունապատ լեռներում, պետք է մեր ոգևորող խոսքը, մեր կողմից տրամադրված տարատեսակ սարքավորումը և հանդերձանքը, որը դյուրացնում է նրանց ծառայությունը, մեր վստահությունը, որ իրենք պատվով կկատարեն իրենց առաքելությունը։ Ավելի ընդարձակ իմաստով, մեր զինվորն և սպան պետք է համոզված լինեն, որ ոչ հեռու ապագայում հայկական բանակը նորից առաջնակարգ մարտական կառույց կդառնա՝ իր արդիական սպառազինությամբ, իր ժամանակակից հետախուզական միջոցներով, իր լավ պաշտպանված դիրքերով, իր խորագիտակ և հոգատար բարձրագույն հրամանատարությամբ։

Մեզ այստեղ դժվարին ճանապարհ է սպասում, պետք է միաժամանակ նախանձախնդիր և խստապահանջ լինել, ատամները սեղմած, միահամուռ աշխատել և պայքարել՝ վերականգնելու մեր բանակի հզորությունը, և ճանապարհ բացելու նրա ապագա հաղթնակների համար։ Համոզված եմ, որ մենք միասին դա կարող ենք, և դա կլինի լավագույնը, ինչ մենք կարող ենք անել թե մեր հերոս նահատակների հիշատակի, և թե մեր ապագա սերունդների արժանապատիվ կյանքի համար։

Ավարտելով խոսքս, ես ցանկանում խոնարհել գլուխս մեր բանակի բոլոր տարիների նվիրյալների առաջ, հավերժ հիշատակ ցանկանալ մեր բոլոր հերոս նահատակներին, մխիթարություն՝ նրանց ընտանիքներին։ Իրենց ծառայությունը պատվով շարունակող մեր բոլոր զինծառայողներին և նրանց ընտանիքներին ես ցանկանում եմ ուժ ու կորով, վստահություն և հաստատակամություն, խաղաղ և անկորուստ ծառայություն։ Կեցցե Հայոց բանակը, փառք ու պատիվ ձեզ, Հայոց բանակի եղբայրներ և քույրեր, Աստծո օրհնությունը ձեզնից անպակաս!»