Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)
Հայաստան

Ի՞նչ է կատարվում Գյումրվա ռեստորաններում․ QR կոդի պահանջը զայրացնում է հաճախորդներին

 Aravot.am-ը Գյումրու պատմական կենտրոնում գործող ռեստորաններից մեկի գործադիր տնօրեն Կարեն Հարությունյանից հետաքրքրվեց, թե հունվարի 22-ից ուժի մեջ մտած սահմանափակումը, համաձայն որի՝ հանրային վայրեր մուտք գործելիս քաղաքացիները պետք է ներկայացնեն պատվաստումը կամ 72 ժամվա ընթացքում արված թեստավորումը հավաստող փաստաթուղթը, ի՞նչ ազդեցություն է թողնում ռեստորանային բիզնեսի վրա, արդյո՞ք խնդիր չի առաջացնում։

Կարեն Հարությունյանն ասաց, որ հինգ օր է՝ անընդմեջ ստուգումներ են իրենց ռեստորանում, իրենք խստորեն պահպանում են պահանջը, սակայն այն առաջին հերթին դուր չի գալիս ռեստորանի հաճախորդներին։ Երբ փորձում են QR կոդ պահանջել, քաղաքացիներից շատերը բորբոքվում են, նյարդայնանում, չեն ցանկանում ցույց տալ։

Բացի այդ, ըստ մեր զրուցակցի, այս հինգ օրերին նկատելի է հաճախորդների թվաքանակի նվազում։ Նույնիսկ եղել է դեպք, երբ 18 հոգանոց խմբով այցելել են ռեստորան, նրանցից երկուսը QR կոդ չեն ունեցել, ռեստորանում նրանց ներս չեն թողել, մյուս 16 հոգին էլ նեղանալով հեռացել են՝ չմասնակցելով միջոցառմանը։

«Այդ մի օրինակը չէ, նման դեպքերն այս օրերի ընթացքում շատ են, եթե գումարային տեսքով հաշվենք, հենց այդ դեպքի պատճառով մեծ գումար կորցրեցինք այդ օրը։

Պարզ է, որ ֆինանսական մեծ վնաս ենք կրում, պատկերացրեք ամսվա կտրվածքով ինչ վնասներ կկրենք։ Եվ սա այն դեպքում, երբ կորոնավիրուսի տարածման պատճառով բավական երկար ժամանակ չենք աշխատել ու դեռ ուշքի չեկած՝ նոր հարված ենք կրում։

 Եթե մարդը չունի QR կոդ, չեմ կարծում ռեստորան այցելելու համար անպայման կգնա, կպատվաստվի։ Ես չեմ ասում, թե դեմ եմ պատվաստմանը, մեր ամբողջ աշխատակազմը՝ մոտ 40 հոգի բոլորը պատվաստված են։ Ուղղակի այստեղ մի նրբություն կա․ եթե նման որոշում է ընդունվում, իմ կարծիքով՝ դա պիտի պարտադիր լինի ոչ միայն հանրային վայրերում, այլ տրանսպորտում, խանութներում ու բոլոր այն վայրերում, որտեղ օրվա ընթացքում կարող է լինել քաղաքացին։ Տեսեք, նախքան սննդի վայր հասնելն այդ նույն քաղաքացին օգտվում է երթուղային տրանսպորտից, խանութ մտնում ու հետո ասենք որոշում է գալ սննդի օբյեկտ, այդ ընթացքում նրանից ոչ մի տեղ QR կոդ չի պահանջվել, չեն ստուգել ու հանկարծ սննդի օբյեկտում են պահանջում։ Բնականաբար, քաղաքացին այդ ընթացքում կարող է վարակվել ու գալ սննդի օբյեկտ՝ վիրուսն իր մեջ կրելով»,-ասում է Կարեն Հարությունյանը։

Ըստ Կարեն Հարությունյանի, ռեստորանում առնվազն նոր հաստիք է պետք, որ ամբողջ օրը մուտքի մոտ ստուգի QR կոդերը։ Ըստ նրա, հավելյալ աշխատանք է ստացվում․ գործատուն մեծ վնասներ է կրելու․ ներկա պահին այս որոշմամբ պայմանավորված՝ ոչ միայն սննդի օբյեկտների ֆինանսական շրջանառությունն է նվազում, այլ նոր հաստիք բացելու անհրաժեշտություն առաջացնում։

Մեր զրուցակիցն առաջարկում է կառավարությանը գոնե այս հարցում օգնել, ըստ նրա, կառավարությունը կարող է միջնորդել կամավորներ տրամադրելու, որոնք կլինեն բժշկական համալսարանի կամ ուսումնարանի ուսանողներ և իրենց պրակտիկան կանցակցնեն հանրային վայրերում՝ հսկելով QR կոդերի առկայությունը ու մասնագիտորեն կբացատրեն, թե ինչու է պետք պատվաստվելը։

«Հաճախորդներն այնքան հարցեր են տալիս՝ ինչո՞ւ պիտի պատվաստվենք, դա մեզ ի՞նչ կտա, ինչո՞ւ եք պահանջում QR կոդ, մեր աշխատակիցը, բնականաբար, չի կարող մասնագիտորեն բացատրել՝ ինչի՞ համար պիտի պատվաստվեն, կամ ի՞նչ կտա նման որոշումը, թող այդ մարդիկ գան, ճշգրիտ բացատրություն տան այդ հարցերին։

Կարծում եմ գովազդներից կամ տեսահոլովակներից բացի, սա էլ միջոց կլինի մարդկանց իրազեկելու պատվաստման անհրաժեշտության մասին»,- ասում է Կարեն Հարությունյանը։

Այսօր կառավարության նիստից հետո էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ևս անդրադարձել է թեմային։ Պատասխանելով կորոնավիրուսի սահմանափակումներով պայմանավորված տնտեսվարողների մտահոգություններին՝ նախարարն ասել է, որ իրենց մի քանի օրվա տվյալների վրա հիմնված տեղեկությունները ցույց են տալիս, որ ռեստորանային ոլորտի ընկերությունների համախառն վաճառքը մոտ 20 տոկոսով ընկել է։

aravot.am