Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)
Մամուլ

Այս պահին առկա օրակարգը միայն ի վնաս Հայաստանի է

«Փաստ» օրաթերթը գրում է․ Այսպես կոչված՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում «Կովկաս» ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Հրանտ Միքայելյանը միանգամից մի քանի կողմերի ներգրավվածություն է տեսնում:

«Այս գործընթացում առաջին հերթին Թուրքիայի կողմից, հետո հայաստանյան դեֆակտո իշխանությունների ու միջազգային, այսպես ասած, պարտնյորների կողմից Հայկական հարցը փակելու և հարաբերությունների կարգավորման իլ յուզիա ստեղծելու փորձ կա: Սա թուրքական պայմաններով կարգավորում է նշանակում, որին փորձում են մասնակից դառնալ նաև աշխարհաքաղաքական կենտրոններն ու ինչ-որ տեղ նախաձեռնողի դեր ստանձնել»,- «Փաստի» հետ զրույցում ասաց Հ. Միքայելյանը:

Նրա խոսքով, ՀՀ դեֆակտո իշխանությունների կողմից այս ընթացքում ևս առաջ տարվող թեզերը զուտ հասարակությանը մոլորեցնելու նպատակ ունեն: «Մասնավորապես, շարունակում են խոսել «խաղաղության դարաշրջանի» մասին: Ի՞նչ «խաղաղության դարաշրջան», երբ գրեթե ամեն օր նոր հարձակում է տեղի ունենում ՀՀ-ի ու Արցախի Հանրապետության վրա: Իրենք խոսում են խաղաղությունից, որպեսզի ուղղակի առաջ տանեն իրենց օրակարգը, այն է՝ Թուրքիայի պայմաններով վերոնշյալ համաձայնությանը հասնել: Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանը երբեք կասկածի տակ չի դրել Հայաստան- Թուրքիա սահմանը, և Հայ դատը երբեք ՀՀ-ի քաղաքականությունը չի եղել, պետք է դիտարկել նախ հետևյալը. Հայաստանը շատ դեպքերում որոշ հանգամանքների մասին բացահայտ խոսելու հնարավորություն չի ունեցել: Իհարկե, ՀՀ-ն ուներ Հայ դատի օրակարգ, և այդ օրակարգը շատ ակտիվ իրականացվում էր հատկապես 2000-ականներին, սակայն, միևնույն ժամանակ, դա չի հայտարարվել պաշտոնապես: Այսինքն, պոպուլիստական հայտարարություններ չեն եղել, բայց ամեն դեպքում այդ քաղաքականությունն իրականացվել է: Այն, որ վերոնշյալը թույլ է տալիս այդ իշխանավորին հայտարարել, թե իբր այդ քաղաքականությունը չի իրականացվել, իրականությանը չի համապատասխանում: Բայց մենք այլ խնդիր ունենք: Քանի որ հասարակության մեջ բավականաչափ ոչ քննադատական մոտեցում կա իր ասածների նկատմամբ, մարդիկ շատ հաճախ անգամ չեն խորանում:Իրականում խնդիրն այն է, որ մեզ մոտ այս պահի դրությամբ գործընթացների լրջության գիտակցում չկա»,- ասաց Հ. Միքայելյանը:

Այդ համատեքստում ավելի հստակեցնելով վտանգները՝ նա շեշտեց. «Նախ՝ խոսքը Հայոց ցեղասպանության հարցը հավերժ փակելու վտանգի մասին է: Երկրորդը՝ այստեղ ստեղծել պայմաններ, որ Թուրքիան տնտեսական առումով գերիշխող դիրք ունենա ՀՀ տարածքում: Երրորդ՝ Ադրբեջանի պայմաններով ու Ադրբեջանի օգտին Արցախյան հարցի կարգավորում, նաև ՀՀ տարածքով միջանցքի բացում՝ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև: Հիմնական վտանգները սրանք են, որոնք արդեն բավականին ակնհայտ են դարձել: Բացի այդ, խնդիրն այն է, որ այս ամենն անշրջելի դարձնելու փորձ կա: Այսինքն, այնպես անել, որ եթե անգամ Հայաստանում իշխանության փոփոխություն լինի, արտաքին համատեքստը փոխվի, Հայաստանի համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծվեն, այլևս հնարավոր չլինի Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ընդհանուր հայեցակարգը հօգուտ մեզ դեպի դրական ճանապարհ տանել: Թուրքական պայմաններով այս հաշտեցումը տեղի է ունենում այնպես, որի պարագայում այլևս հնարավոր չի լինելու որևէ բան փոխել: Սա շատ լուրջ իրավիճակ է»:

Նրա խոսքով, այս պահին առկա օրակարգը միայն ի վնաս Հայաստանի է: «Կապիտուլ յացիոն օրակարգ է տարվում. ներկայացվում է այնպիսի օրակարգ, որը միայն Ադրբեջանին է ձեռնտու: Վերջին մեկուկես տարվա ընթացքում բանակցություններում ու այլ քաղաքական գործընթացներում հօգուտ Հայաստանի նույնիսկ փոքր ձեռքբերում չի եղել: Մեկ կամ մեկուկես տարի առաջ և հիմա արված հայտարարությունները համեմատելով՝ կարող ենք ասել, որ որևէ հարց չի լուծվել: Դեֆակտո իշխանությունների բոլոր խոստումները սուտ են դուրս եկել, բայց քանի որ հանրության կողմից հստակ քննադատական մոտեցում չկա, այդ ամենն աշխատում է նաև հիմա: Իրականում բանակցություններ վարելու համար տարրական գիտելիքներ են հարկավոր:

Պետք է ճանաչել դիմացինին, մասնավորապես՝ Թուրքիային, տիրապետել նաև բանակցային տեսությանը: Երբ առանց նախապայմանների որևէ հանձնում կամ զիջումներ են լինում, օրինակ՝ գերիների վերադարձի պահանջ չի դրվում, Ադրբեջանը սա ընդունում է ի գիտություն՝ հետագայում որևէ քայլի ի պատասխան որևէ փոխադարձ քայլ չանելու տեսանկյունից: Ընդհանուր առմամբ, ստեղծվում է նաև մի իրավիճակ, երբ ՀՀ դեֆակտո իշխանությունները չեն պաշտպանում երկրի շահը և չեն ստեղծվում մեխանիզմներ, որոնց միջոցով դա կարող է իրականացվել: Հետևապես, ականատես ենք լինում մի գործընթացի, որը մարդկանց մի մասը չի գիտակցում, մյուս մասը մի փոքր գիտակցում է, բայց ոչ ժամանակին. երբ իրավիճակը փոխելու կարիք լինի, գուցե արդեն ուշ լինի»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում