Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեղրի․Մեծ նախագծերի կիզակետում «Ռեալի» ղեկավարությունը մտադիր չէ բավարարել Խաբի Ալոնսոյի հունվարյան տրանսֆերային պահանջները Կենսաչափական անձնագրերը հասանելի կլինեն 2026-ի երկրորդ կեսին․ Արմեն Ղազարյան ՀՀ Պաշտպանության նախարարն այցելել է բարձրադիր գոտում գտնվող բանակային դիրքեր Վարդան Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է Սիսիանում կասեցվել է «Աննա-Դիանա» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Իրանի նախագահի խորհրդականը հրաժարական է տվել բողոքի ցույցերի ֆոնին Հունվարի 1-ից Երևանի մետրոպոլիտենի դրամարկղերի աշխատանքը կդադարեցվի. Երևանի մետրոպոլիտեն Transfermarkt. Հայտնի է աշխարհի ամենաթանկ դարպասապահի անունը Գեղարքունիքում կանխվել է ձիու մսի վաճառքը. ՍԱՏՄ «ԱԼԵՔՍ-33» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում հերթական թերլիցքավորման դեպքն է հայտնաբերվել․ կասեցվել է հեղուկ գազի վաճառքը Նազիկ Ավդալյանը Պապոյանին է ներկայացրել սպորտային մարզակրթական կենտրոնի ստեղծման ծրագիրը

Մեղրի․Մեծ նախագծերի կիզակետում«Ռեալի» ղեկավարությունը մտադիր չէ բավարարել Խաբի Ալոնսոյի հունվարյան տրանսֆերային պահանջներըԱրայիկ Հարությունյանը Կառավարությունում ընդունել է 112 ավագ դպրոցի մի խումբ աշակերտներիԿենսաչափական անձնագրերը հասանելի կլինեն 2026-ի երկրորդ կեսին․ Արմեն ՂազարյանՀՀ Պաշտպանության նախարարն այցելել է բարձրադիր գոտում գտնվող բանակային դիրքերՉինաստանի կողմից Թայվանի մոտ զորավարժությունները սրում են լարվածությունը տարածաշրջանումTRT Haber. Ստամբուլի մոտ Մարմարա ծովում երկու նավթատարներ աղետի ազդանշաններ են ուղարկելՄադուրո. Վենեսուելայի ռազմաօդային ուժերը 2025–ին ոչնչացրել են 39 թմրանյութ տեղափոխող ինքնաթիռՎալդայի բնակիչները չեն նկատել Պուտինի նստավայրի մոտ շուրջ 100 անօդաչու թռչող սարքերի ժամանումը և ոչնչացումըՎարդան Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էՊենտագոնը F-15 կործանիչներ է մատակարարելու Իսրայելին Սիսիանում կասեցվել է «Աննա-Դիանա» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունըԻրանի նախագահի խորհրդականը հրաժարական է տվել բողոքի ցույցերի ֆոնինՀունվարի 1-ից Երևանի մետրոպոլիտենի դրամարկղերի աշխատանքը կդադարեցվի. Երևանի մետրոպոլիտենՀամագործակցությունը մեկ բան է, ինտեգրացիան՝ բոլորովին այլ բան. Գալուզինը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասինTransfermarkt. Հայտնի է աշխարհի ամենաթանկ դարպասապահի անունըԳեղարքունիքում կանխվել է ձիու մսի վաճառքը. ՍԱՏՄ«ԱԼԵՔՍ-33» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում հերթական թերլիցքավորման դեպքն է հայտնաբերվել․ կասեցվել է հեղուկ գազի վաճառքըԶբոսաշրջիկները պարտավոր կլինեն վճարել 2 եվրո Հռոմի Տրևի շատրվանը մոտիկից տեսնելու համարԻրանը Կանադայի ռազմածովային nւժերը ճանաչել է որպես ահաբեկչակшն կազմակերպություն. ԱԳՆԷջմիածնում 36-ամյա հարսը դանակnվ հարվածել է սկեսրոջը և ամուսնուն, ապա ամուսինն է դանակnվ hարվածներ հասցրել կնոջըՆազիկ Ավդալյանը Պապոյանին է ներկայացրել սպորտային մարզակրթական կենտրոնի ստեղծման ծրագիրըՉինաստանը կոչով դիմել է ուկրաինական հակամարտության կողմերինԱլագյազ-Արթիկ հատվածում բուք է․ իրավիճակը՝ ավտոճանապարհներինՄայր Աթոռը ներկայացրել է Սուրբ ծննդյան տոների առիթով կատարվելիք արարողությունների ժամանակացույցըԼատվիան ավարտել է Ռուսաստանի հետ սահմանին ցանկապատի կառուցումըՀայկ Մարտիրոսյանը աշխարհի կայծակնային շախմատի առաջնությունում հաղթեց Մագնուս ԿարլսենինՋոշուան վթшրի է ենթարկվել. բռնցքամարտիկը հիվանդանոցում է․ կա 2 զnhԴերասան Ջորջ Քլունին և ընտանիքը Ֆրանսիայի քաղաքացիություն են ստացելՌոնալդուն հայտնել է, թե երբ է ավարտելու կարիերանTRT Haber. Ստամբուլում ձերբակալվել է «Իսլամական պետության» անդմ լինելու մեջ կասկածվող 110 անձԱրմեն Գրիգորյանը 252 հազար դրամ արժողությամբ վիuկի է նվեր ստացել ԱՄՆ դեսպանությունից. FactorՊուտինը Սուրբ Ծննդյան և գալիք Նոր տարվա կապակցությամբ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և Վահագն ԽաչատուրյանինԱռողջապահության նախարարությունը հերքում է տարածել առողջության պարտադիր ապահովագրությանն առնչությամբ տարածված հրապարակման վերաբերյալԿրկին հայցում ենք մեր քաղաքացիների ներողամտությունը՝ կրած անհարմարությունների համար․ ՊետրոսյանԵրևանի քրեական ոստիկանները խոշոր չափի թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել (տեսանյութ)Երևանի Սարի Թաղ փողոցի Որմնադիրներ հասցեում տուն է այրվելՌուսաստանի քննչական կոմիտեն ավարտել է բլոգեր Արսեն Մարգարյանի գործի քննությունըԶելենսկին հայտարարել է` Ուկրաինան կախված է ԱՄՆ-ի օգնությունիցՉինաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները նշանակալի առաջընթաց են արձանագրել. ՉԺՀ դեսպանի շնորհավորանքըՏոնական օրերին սննդային անվտանգության պահպանման կարևոր կանոններԵրևանում մայրը պարբերաբար բռնnւթյան է ենթարկել 5-ամյա երեխային. մանկապարտեզի աշխատակիցներն ահազանգել են ոստիկանությունԹանգարաններից մի քանիսը հանրության համար բաց կլինեն 2026 թվականի հունվարի 1-ին և 2-ին. ԿԳՄՍՆ Վերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցվել է «Գ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքի գործունեությունըՏոնական օրերին շտապօգնության ծառայությունը կաշխատի ուժեղացված ռեժիմովՄենք խորապես մտահոգված ենք ՌԴ նախագահի նստավայրի վրա հարձակմшն մասին հաղորդագրություններից. ՄոդիՌուսաստանի ՊՆ–ն առաջին անգամ ներկայացրել է «Օրեշնիկը» և հայտարարել, որ այն մարտական ​​հերթապահության է անցել ԲելառուսումՉինական ռմբակոծիչները թռիչքներ են իրականացրել Թայվանի մոտակայքումՈվքեր են ազատված պարտադիր ապահովագրություն ներկայացնելուց. ՊԵԿ-ը՝ Վրաստան մուտք գործելու պահանջի մասինԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ–ական Կարեն Ավագյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն
Հայաստան

Նախկինների բանակը խաղաղություն էր պարտադրում, Նիկոլինը՝ թուրք-ադրբեջանական տանդեմի հետ խաղաղության դարաշրջան է բացում

Ո՞րն է ՀՀ զինված ուժերում, բանակում բարեփոխումների ռազմավարությունը՝ ռուսակա՞ն բանակի նմանությամբ բանակ ենք ունենալու, թե՞ հաշվի կառնվեն զինված ժամանակակից արևմտյան միտումները, եթե, իհարկե, այդ բարեփոխումները սկսվել են:

Տրամաբանական հարց, այն դեպքում, երբ պատերազմից հետո անընդհատ լսում ենք բանակում իրականացվելիք բարեփոխումների մասին, և նաև այն դեպքում, երբ Ադրբեջանի ղեկավարությունը պատերազմից առաջ և հետո հայտարարել է և սկսել գործուն քայլեր՝ ունենալու թուրքական մոդելի փոքր բանակ, այսինքն, նատօ-ական օպերատիվ կառավարման մոդելի, ինչի շնորհիվ էր նաև, որ հաղթեցին պատերազմում, մինչդեռ մեր դեպքում պատերազմից օրեր հետո հայկական ռազմական ղեկավարությունը տարբեր մասնագետների կարծիքով, կորցրել էր զինված ուժերի կառավարումը, կառավարման համակարգը «սբոյ» էր տվել:

Եվ այս միանգամայն տրամաբանական հարցը երեկվա առցանց ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը համարում է հույժ գաղտնի և նախընտրում չմանրամասնել, թե հայկական բանակը ռուսակա՞ն, թե՞ արևմտյան զարգացման ուղին է բռնել, կամ ավելի ճիշտ՝ հրաժարվե՞լ է «ռուսական բարեփոխումներից», որովհետև պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը հայտարարարել էր, որ Հայաստանում արդեն ընթացքի մեջ գտնվող բարեփոխումները ռուս գործընկերների անմիջական մասնակցությամբ են իրականացվում:

«Իհարկե, հաշվի առնելով մարտական փորձը և Ղարաբաղում տեղի ունեցած հայտնի իրադարձությունները, մենք արմատապես կվերանայենք այն հարցերը, որոնք վերաբերում են մարտական և թվային կազմի օպտիմալացմանը՝ հաշվի առնելով թիրախավորման խնդիրները, նախևառաջ՝ մարտական բաղադրիչի ավելացման միջոցով, գերակա ուղղություններով սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր համալիրներում և համակարգերում վերազինմանը, կադրային ներուժի պահպանմանը, սպաներով, պետծառայողներով և պայմանագրային զինծառայողներով պաշտոնների համալրվածության մակարդակի բարձրացմանը»,- «ՌԻԱ Նովոստիի» հետ հարցազրույցում նշել էր Հարությունյանը՝ հավելելով, որ հիմնական ջանքերն ուղղված են լինելու կառավարման, հետախուզության, ռադիոէլեկտրոնային պայքարի, ՀՕՊ-ի և անօդաչու ավիացիայի, հրթիռային զորքերի և հրետանու զարգացմանը:

Իսկ Փաշինյանը հղում է արել կառավարության ծրագրին և կրկնել բազմիցս հնչեցրած միտքը՝ պետք է գնանք պրոֆեսիոնալ բանակի ուղղությամբ, դա նույնը չէ, ինչ պայմանագրային ծառայողներով համալրված բանակն է:

Իսկ թե այդ, այսպես ասած, պրոֆեսիոնալ բանակը արևմտյա՞ն, թե՞ ռուսական բանակի մոդելն ու «խաղի կանոններն» է որդեգրելու, Փաշինյանը չի «գաղտնազերծել», ինչը տարբեր կերպ կարելի է մեկնաբանել՝ չիմացություն, թղթի վրա ՀՀ զինված ուժերի զարգացման քաղաքականության և ռազմավարության բացակայություն, ինչն էլ իր պատճառներն ունի, օրինակ, երկրի անվտանգության և սահմանների հետ կապված թուրք-ադրբեջանական տանդեմի հետ պայմանավորվածությունների կատարման ոչ ավարտուն վիճակ:

Մի բան հստակ է՝ Զինված ուժերի առաջ խնդիր չկա տարածքներ նվաճելու: Այսինքն, խնդիր չի դրված նույնիսկ վերականգնելու պատերազմից հետո ՀՀ ինքնիշխան տարածքից առնվազն 45 քառակուսի կիլոմետրը:

Այս դեպքում մի տեսակ ծիծաղելի է հնչում Փաշինյանի ձևակերպումը, թե «ՀՀ ինքնիշխանությունը պահպանելը և պաշտպանելն է մեր Զինված ուժերի խնդիրը»:

Այս մտքից հետո լրագրողների հետ առցանց հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նորից վերադառնում է թուրք-ադրբեջանական տանդեմի հետ իր պայմանավորվածություններին՝ մեր անվտանգության ապահովման ամբողջ բեռը չպետք է դնենք բանակի վրա:

Ինչպես է հնարավոր բեռի թեթևացում այն դեպքում, երբ ունես պատերազմի հետևանքով մարդկային ռեսուրսների խնդիր և նոր բնագծեր, հավելյալ պահպանվող դիրքային տարածք: Միայն ռուս խաղաղապահների կամ հայրենի սահմանապահ զորքերի հաշվի՞ն, իհարկե, ոչ: Այո, այլ տարածքներ կորցնելով և դրանք չվերականգնելու տարբերակով նաև, ինչը, ըստ էության, հաստատում է հենց Նիկոլ Փաշինյանը:

«Շատ կարևոր է, որ խաղաղության օրակարգով, արտաքին քաղաքականությամբ կարողանանք թեթևացնել, այլ ոչ թե ծանրացնել Հայաստանի բանակի և ՀՀ զինված ուժերի դերը»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Այս համատեքստում հարկ է հիշեցնել՝ երբ Նիկոլ Փաշինյանը 2021-ի օգոստոսի 3-ին ՊՆ անձնակազմին ներկայացնում էր Արշակ Կարապետյանին, հստակ հայտարարել էր, որ «ճակատագիրը հենց մեր վրա է դրել՝ այս օրակարգն առաջադրել, և մենք պետք է պատվով դուրս գանք այս մարտահրավերներից», այնուհետ շարունակել.

«Այստեղ Պաշտպանության նախարարի դերը դժվար է գերագնահատել: Պարոն Կարապետյան, Ձեզ հաջողություն եմ մաղթում այս օրակարգը սպասարկելու և առաջ տանելու գործում»:

Իսկ օրակարգը դելիմիտացված, դեմարկացված սահմաններ ունենալն է և ապաշրջափակումը: Վերջինը, ըստ Փաշինյանի, ոչ թե ադրբեջանական, այլ հայկական օրակարգ է:

Իր հերթին՝ Կարապետյանը նշել էր.

«Ուզում եմ Ձեզ հավատացնել, որ մենք հասկանում ենք ստեղծված իրավիճակը, մենք հասկանում ենք, թե ինչ պայմաններում ենք ստանձնում այս պաշտոնները, և չենք վերաբերվում դրանց՝ որպես պաշտոն: Ես խոսել եմ Կորպուսի հրամանատարների հետ, որոնք մեզ լսում են, խոսել եմ Պաշտպանության բանակի հրամանատարի հետ: Մենք սա համարում ենք՝ որպես պարտականություն, հայ տղամարդու, հայ սպայի պարտականություն՝ իր երկիրը պաշտպանելու համար»:

Այսինքն, Արշակ Կարապետյանը մի կողմից՝ ակներև համաձայնել էր առաջ տանել Փաշինյանի օրակարգը, մյուս կողմից՝ ակնարկել, որ Կորպուսի հրամանատարները, ՊԲ հրամանատարն իրեն լսում են, և այդ օրակարգը առաջ կտանի մինչև այն սահմանը, որը ճիշտ գտնի:

Եվ եղավ այն, որ Նիկոլ Փաշինյանն Արշակ Կարապետյանից ազատվեց դիրքեր տալ-չտալու շուրջ եղած տարաձայնությունների արդյունքում:

Ավելին, 168.am-ին պարզ էր դարձել, որ Սև լճի տարածքում հայկական կողմը, ադրբեջանական դիրքի հարևանությամբ, նոր դիրք է դրել: Սա հաստատեցին նաև ադրբեջանական տելեգրամյան ալիքները և լրատվական միջոցները:

Մինչդեռ Վաղարշակ Հարությունյանը համաձայնել էր առանց շեղումների առաջ տանել Փաշինյան-Ադրբեջան-Թուրքիա օրակարգը, և դեռ անելիքներ կան, և էստաֆետը փոխանցվել է Սուրեն Պապիկյանին՝ որպես վստահելի թիմակից:

Ի դեպ, նույն ասուլիսին Նիկոլ Փաշինյանը չթաքցրեց, որ իր օրակարգի հետ ներդաշնակության սակավության պատճառով ազատվում է իրենց իշխանության համար լուրջ «մարտահրավերներ» ստեղծողներից՝ պետականության կորստի անվան տակ:

«Մասնավորապես, նախորդ տարի ԳՇ հայտարարության համատեքստում, մենք պետականության կորստի եզրին էինք գտնվում այդ ժամանակ, և կարևոր է, որ այդպիսի իրավիճակների չառերեսվենք այլևս»,- ընդգծել էր Փաշինյանը:

Գեներալներն իր վերաբերյալ էին նույնը ասում, որ «գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին»:

Այլ հարց է՝ որքանով գեներալիտետը գործով մակագրեց իրենց իսկ պնդումը:

Վերադառնալով Նիկոլ Փաշինյանի ակնարկին, թե մեր բանակը լինելու է ոչ թե Հայաստանի ագրեսիվ քաղաքականության արտահայտիչ, այլ խաղաղ դարաշրջան բացելու, նշենք, որ հայկական բանակը երբեք նախահարձակ չի եղել, ագրեսիվ և նվաճողական քաղաքականություն չի վարել, բայց փորձել է խաղաղություն պարտադրել՝ պատժիչ գործողությունների և դիրքեր վերադարձնելու տարբերակով: Սա է նախկինների և Նիկոլ Փաշինյանի անվտանգային և բանակի հետ կապված տեսլականի ու քաղաքականության տարբերությունը:

«Խաղաղության դարաշրջան» բացել այն ճանապարհով, որը որդեգրել է Փաշինյանը, և թշնամուն խաղաղություն պարտադրելը բանակի միջոցով, դրանք տարբեր բաներ են: Այսինքն, այսօր բանակը կոչված է աջակցել դիվանագիտությանը, մինչդեռ դիվանագիտությունը պետք է կարողանա միջազգային հարթակում «մարսել» տալ բանակի գործողությունները, ինչը լավ կամ վատ նախկինում փորձում էին անել:

Հետաքրքիր է, որ բանակի ագրեսիվ քաղաքականությանը դեմ Նիկոլ Փաշինյանը ժամանակին չի ընդդիմացել պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի՝ «Նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց» տրամադրվածությանը: Ավելին, նա այս առնչությամբ նույնիսկ ասել էր.

«Եթե Դավիթ Տոնոյանն այլ հայտարարություն աներ, ես նրան կազատեի նախարարի պաշտոնից, որովհետև ի՞նչ է ասել նախարարը, ասել է՝ եթե հանկարծ պատերազմ լինի, մեր ձգտումը պետք է լինի՝ հաղթել այդ պատերազմում։ Եթե հանկարծ պաշտպանության նախարարն այլ բան մտածի, նա պետք է ՊՆ նախարար չաշխատի։ Սա որևէ կերպ ստվեր չի գցում կարգավորման խաղաղ գործընթացի վրա, ընդհակառակը՝ շեշտում է դրա կարևորությունը»:

Արդյոք «ագրեսիվության» թույլատրելի լինելը ծրագրի մա՞ս էր, որին գուցե Դավիթ Տոնոյանը տեղյակ չէր սկզբում, իսկ հետո, ով գիտի, արվեց, ինչպես պետք էր Փաշինյանին, կամ չարվեց, ինչ պետք էր երկրին ու բանակին: Սա այլ խոսակցության թեմա է:

Իսկ այն, որ Փաշինյանն ասում է՝ չի ուզում բանակի և անվտանգության հետ կապված այլևս սխալվի, գուցե նկատի ունի պատերազմի ընթացքում և դրանից հետո իր հրապարակային ելույթներում, հարցազրույցներում, ուղերձներում ու կոչերում ռազմական կամ պետական գաղտնիք պարունակող տվյալների հրապարակայնացման փաստերը, որոնց մասին 168.am-ը մեկ անգամ չէ, որ գրել է։

Խոսքը նաև նախապես ռազմական օպերացիաների հրապարակային դարձնելուն է վերաբերում:

Ի դեպ, բանակի բեռի թեթևացում՝ ենթադրում է նաև կրճատումներ, գործազրկություն զինվորականության շրջանում: Այսինքն, զինվորականներից շատերը ստիպված են լինելու 24-ժամյա ռեժիմով տաքսի վարել: Այս թեմային առաջիկայում կանդրադառնանք:

168.am