Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)
Հայաստան

Մի օր Եղիշե Կիրակոսյանն անպայման պիտի պատասխանի՝ ինչո՞ւ ՀՀ կառավարությունը ոչինչ չի պատասխանել ՄԻԵԴ հարցումներին, և ո՞նց եղավ, որ Նիկոլ Փաշինյանը «հաղթեց»

Երեկ իր ավանդական Նիկոլ Փաշինյան-Տաթև Դանիելյան հարցուպատասխանի ընթացքում, որը, չգիտես ինչու, կոչվում է «Նիկոլ Փաշինյանը ասուլիս է տալիս ԶԼՄ-ների համար», հարց հնչեց նաև հունվարի 18-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանից (ՄԻԵԴ) ստացված Նիկոլ Փաշինյանի համար դրական վճռի մասին:

Իհարկե, մենք չենք կարող պնդել, թե որքանով էր հնչեցված հարցի բովանդակությունը համապատասխանում այն ձևակերպմանը, որը լրատվամիջոցն ուղարկել էր հասցեատերերին, քանի որ, ինչպես երեկ խմբագիրների արձագանքից պարզվեց, հարցերը հնչեցվել են բովանդակային մասով աղավաղված կերպով, բայց հիմա, այնուամենայնիվ, մեր ուշադրությունը բևեռենք հնչեցված հարցի փաշինյանական պատասխանին:

Մինչ այդ հիշեցնենք, որ հունվարի 18-ին ՄԻԵԴ-ը վճիռ էր կայացրել, ըստ որի՝ խախտվել է Կոնվենցիայի 5-րդ և 11-րդ հոդվածները, այսինքն՝ հավաքների իրավունքը և ազատ արտահայտվելու ազատության իրավունքը:

168.am-ի հետ զրույցում փաստաբան Հայկ Ալումյանն ասաց, որ ՄԻԵԴ վճռով՝ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ դատավճիռը բավարար չափով չի հիմնավորում, որ նա Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ունեցել է զանգվածային անկարգություններ կազմակերպելու դերակատարում, և վճիռը կրել է խաղաղ հավաքների ազատությունը ճնշելու նպատակ:

«Փաստացի այդ վճռով Եվրոպական դատարանը արձանագրեց, որ Ազատության հրապարակում մարտի 1-ին տեղի ունեցած հավաքը խաղաղ էր, իսկ այն ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուժայինների կիրառած միջոցները, այդ թվում՝ ընդդիմադիրների ազատազրկումները՝ ոչ իրավաչափ: Արդյո՞ք այս վճիռը բեկում կմտցնի նույն գործով Հայաստանում ընթացող իրավական գործընթացների մեջ»,- այսպիսին էր civik.am-ի հարցը, կամ այն, ինչ այդ լրատվամիջոցի անունից հնչեցվեց զրուցավարի կողմից: Նիկոլ Փաշինյանն ի պատասխան՝ հայտարարեց, որ այս հարցի հետ կապված՝ ուրիշ նրբության վրա է ուզում հրավիրել բոլորիս ուշադրությունը: 

«Իրականում Մարտի 1-ի գործով այդ արձանագրումները ՄԻԵԴ-ն արել էր նաև իմ գործից առաջ՝ Մուշեղ Սաղաթելյանի, Գագիկ Ջհանգիրյանի, Արամ Բարեղամյանի գործերով, և երբ այդ գործերով որոշումները եղան, Գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք տարավ, ինչը հիմք հանդիսացավ Մարտի 1-ի գործով դատապարտված նշված անձանց արդարացնելու համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա՝ քանի որ Եվրոպական դատարանն այդ գործով արդեն իսկ վճիռ կայացրել է, հետագա որոշումները նույնպես կանխատեսել են:

«Գաղափար կա, որ իմ գործով էլ պետք է վճռաբեկ բողոք տանել, որպեսզի Հայաստանի դատարանով արդարացման որոշում կայացվի: Եվ ես այն ժամանակ դեմ եմ արտահայտվել դրան, քանի որ արդեն վարչապետ էի՝ ասելով, որ ես հնարավոր չեմ համարում, քանի դեռ իմ գործով ՄԻԵԴ-ը որոշում չի կայացրել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը նախ և առաջ՝ Մարտի 1-ի ողջ պատասխանատվությունից ազատվելու խնդիր ունի, պարզ է նաև, որ ունենալով ուժի մեջ եղած դատավճիռ՝ միայն արդարացման հիմքով կարող է հասնել իր գերնպատակին, ինչին էլ անշեղորեն ձգտում է՝ դրան ուղղված քայլեր ձեռնարկելով դեռ 2019թ.-ից:

«Այն ժամանակվա իշխանությունը, այսօրվա ընդդիմությունը ինչի՞ մեջ է ինձ մեղադրում նաև, որ ես Մարտի 1-ի գործով բռնություններ հրահրելու գործողություններ եմ ձեռնարկել, որ նաև սպանությունների պատասխանատվությունն ինձ վրա է: Եվ շատ կարևոր եմ համարում հետևյալը, որ ըստ էության Եվրոպական դատարանը այս բոլոր կետերին հստակ անդրադարձել է՝ արձանագրելով, որ բոլոր այն ելույթները, որոնք ես ունեցել եմ, տեղավորվում են քաղաքական պայքարի և քաղաքական կյանքի տրամաբանության մեջ, և նախկին կառավարությունը որևէ ձևով չի ապացուցել, չի հիմնավորել, որ իմ գործողությունների մեջ եղել են ապօրինի դրսևորումներ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա կրկին պնդեց՝ այդ վճռի մեջ կարևորն այն է, որ այն բոլոր քաղաքական շահարկումներին, որ եղել են իր վարչապետ դառնալուց առաջ և հետո, ՄԻԵԴ-ն անդրադարձել է՝ ըստ էության արձանագրելով, որ, այո, իր նկատմամբ քաղաքական հետապնդումներ եղել են, որ ինքը եղել է քաղբանտարկյալ, որ այն մեղադրանքները, որոնք մեղսագրված են եղել իրեն, բավարար չափով հիմնավորված, ապացուցված չեն եղել, իսկ սա նշանակում է, որ այդ մեղադրանքներն անհիմն են:

Նիկոլ Փաշինյանին, իհարկե, բարդ է մեղադրել իր կոնտինգենտին կառավարելու հմտություններին գերազանց չտիրապետելու մեջ. նա դա անում է փայլուն, սակայն ՄԻԵԴ-ն ամեն դեպքում Հայաստանի Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) չէ, որ ինքն ինչ մտածի, ԲԴԽ-ն որպես վերին ատյանի ճշմարտություն՝ ընդունի ու դակի:

«Խնդիրն այն պահից սկսեց որոշակի չափով կասկածելի լինել, երբ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ վարչապետ դառնալուց հետո ՀՀ անունից ՄԻԵԴ-ում հանդես եկող անձը ենթարկվում է Նիկոլ Փաշինյանին: Ընդ որում, ՄԻԵԴ-ն իր վճռի մեջ բերում է դիմող կողմի փաստարկները, ապա Կառավարության պատասխանները, հետո անում է իր հետևությունները»,- «Ռեվյու» հաղորդաշարի շրջանակում ասել էր Հայկ Ալումյանը:

Փաստաբանի խոսքով՝ «Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով վճռի մեջ շատ տարօրինակ բան է տեղ գտել. դիմող կողմի փաստարկներին ՀՀ կառավարությունը ոչ մի պատասխան չի ներկայացրել:

«Դիմող կողմի փաստարկները կառավարությունն ընդունում է, եթե պատասխանող կողմը դրանք չի վիճարկում, և եթե ակնհայտ անհիմն փաստ չի ներկայացվում ու կարող է գոյություն ունենալ իրականության մեջ: Տվյալ դեպքում մեր կառավարությունը դիմողի կողմից ներկայացված ոչ մի փաստ չի վիճարկել»,- ասաց Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ խոսքը 2019թ. մասին է:

Այսինքն՝ որպեսզի ընթերցողի համար պարզ լինի, նշենք, որ Նիկոլ Փաշինյանի գործը ՄԻԵԴ-ը կոմունիկացրել է ոչ թե այն ժամանակ, երբ այդ բողոքը ներկայացվել է, այլ տարիներ անց՝ 2019թ., երբ վերջինս արդեն զբաղեցնում էր ՀՀ վարչապետի աթոռը, այսինքն՝ գործը սկսել է քննվել հենց 2019թ.-ին:

2019թ.-ին՝ ՄԻԵԴ-ը դատավորների 3 հոգանոց կազմով սկսել գործը, 2019թ. է ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությունից Նիկոլ Փաշինյանի փաստարկներին կառավարությունից պատասխան ուզել, այսինքն՝ հիմնավորել, որ նրա նկատմամբ ՀՀ-ում արդար դատավճիռ է իրականացվել, իսկ 2019թ. նախկին կառավարություն չկար, իր ձևավորած կառավարությունն էր, իր գլխավորությամբ:

ՄԻԵԴ-ում ՀՀ Կառավարության ներկայացուցչի գրասենյակը՝ Եղիշե Կիրակոսյանի գլխավորությամբ, պարտավոր է պաշտպանել Հայաստանի Հանրապետության շահերը, ով ուզում է լինի կառավարության գլխին: Եղիշե Կիրակոսյանն իր թիմով պարտավոր էր Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատավճռի 25 էջանոց պատճառաբանական մասից գոնե մի տող ուղարկել ՄԻԵԴ, փորձել հիմնավորել պետության արդարացիությունը, ինչը չի արել: ՄԻԵԴ-ում բոլոր վճիռները կայացվում են ընդդեմ պետության, տվյալ դեպքում՝ Հայաստանի Հանրապետության, և մի օր Եղիշե Կիրակոսյանն անպայման պիտի պատասխանի՝ ինչու ՀՀ կառավարությունը ոչինչ չի պատասխանել ՄԻԵԴ հարցումներին ի պատասխան:

Ու հիմա Նիկոլ Փաշինյանը, որի օրոք իր վերաբերյալ հարցումներ են արվել ՀՀ կառավարությանը, և որոնց ըստ էության արգելվել է պատասխանել, հպարտ դեմքով ի լուր ամենքի հայտարարում է, որ ՄԻԵԴ-ն իր նկատմամբ խախտում է արձանագրել:

 Հետաքրքիր է՝ ինչ պետք է աներ ՄԻԵԴ-ն այս պարագայում, եթե հարցնում է՝ ՀՀ կառավարությո՛ւն, քաղաքացի Նիկոլ Փաշինյանը ճի՞շտ է ասում, իսկ կառավարության համապատասխան պատասխանատու մարմինը ոչինչ չի պատասխանում ՄԻԵԴ-ին: Իսկ լռությունը, ինչպես գիտենք, համաձայնության նշան է:

Մենք չենք ուզում մտածել անգամ, որ ՄԻԵԴ-ը կարող էր ԵԽԽՎ-ի խայտառակ նախադեպի նման «խավիարային պայմանավորվածությունների» գնալ Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ, սակայն, այնուամենայնիվ, Եղիշե Կիրակոսյանն անպայման մի օր բացատրություն տա այն մասին, թե ինչու և ինչպես Հայաստանի Հանրապետության շահը ստորադասվեց Նիկոլ Փաշինյանի շահին:

Մի հետաքրքիր նկատառում ևս. մինչ հայ հանրությունը ՄԻԵԴ վճռին ծանոթացավ հունվարի 18-ին՝ դրա հրապարակման օրը՝ ադրբեջանական գլխավոր քարոզչամեքենան՝ haqqin.az-ը, 2 օր առաջ՝ հունվարի 16-ին, «ավետել էր», որ իր նախնական տեղեկություններով՝ ՄԻԵԴ-ը Նիկոլ Փաշինյանի իրավունքների խախտումը կճանաչի:

Իսկ իր դիրքով պայմանավորված հնարավորություն ունեցող ու այդ հնարավորությունը ոչ թե ի օգուտ պետության, այլ սեփական շահի համար ծառայեցնող, ՄԻԵԴ վճռով հպարտացող քաղաքացի Փաշինյանը թող երբեմն իրեն հարց տա՝ ինչու իրենից հրաժարվեց գործով ներգրավված իր ներկայացուցիչը:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի արդարացման հարցին, վերջինս դա այնպես նկարագրեց, կարծես իրեն արդարացնելն իմպերատիվ պահանջ է: Հասկանալի է, որ սցենարով հենց այդպես էլ նախատեսված է, սակայն հատուկ Նիկոլ Փաշինյանի համար նշենք, որ բազմաթիվ քրեական գործեր կան, որոնցով կոնվենցիայի խախտում կամ առնվազն միջամտություն է արձանագրվել, բայց ներպետական դատարաններում դրանց չեն հանգեցրել արդարացման։ Օրինակ՝ «Մարտիրոսյանն ընդդեմ Հայաստանի», «Ավագյանն ընդդեմ Հայաստանի» և այլն։

Իհարկե, ՄԻԵԴ որոշումը նոր հանգամանք է, որի հիմքով պետք է վարույթ հարուցել, հետագայում դատաքննություն իրականացնել, բայց դա ամենևին էլ չի նշանակում, որ արդարացնող դատավճիռը պարտադիր պետք է կայացվի: