«Եթե այսպես շարունակվեց, քանդելու ենք ջերմոցը». ջերմոցատերերը՝ գազի գնի բարձրացման եւ թուրքական ապրանքի ներկրման մասին
Գազի՝ սպասվող գնի բարձրացման եւ թուրքական ապրանքների ներկրման հարցը մտահոգում է ջերմոցատերերին։ NEWS.am-ի հետ զրույցում մի շարք ջերմոցատերեր վստահ են, որ գազի գնի բարձրացումը, հատկապես ձմռանը, իրենց մեծ վնաս է հասցնելու։
Ավելի քան 15 տարի լոլիկի եւ վարունգի մշակմամբ զբաղվող Կարենն ասում է, որ գազի գնի բարձրացումն իրենց արտադրությունն ամբողջովին կանգնեցնելու է։
«Հայաստանի ցանկացած քաղաքացի մտահոգված է այս հարցի շուրջ։ Ամեն արտադրանք ստանալու համար ինչ-որ քանակի ծախսեր են արվում։ Մեր ծախսի 70 տոկոսը գազի վրա է գնում, պատկերացնում եք գազն էլ թանկանում է։ Այս պայմաններում մենք մրցունակ չենք պարսկական եւ թուրքական պոմիդորի հետ, քանի որ նրանք գազ չեն օգտագործում՝ կլիմայական պայմաններից ելնելով։ Եվ պատկերացրեք, որ գազը էլ ավելի թանկացնեն. միանգամից արտադրությունը կկանգնի»,- նշում է ջերմոցատերը։
Ըստ նրա՝ հետեւանքն այն է լինելու, որ բնակչությունը նոյեմբերից մինչեւ մայիս սպառելու է թուրքական եւ պարսկական բանջարեղենը. «Այսինքն՝ մեր գյուղատնտեսին տալիս են ընդամենը ամառվա 3 ամիսը»։
12 տարի պոմիդորի մշակմամբ զբաղվող ջերմոցատերը, որի խնդրանքով անունը չենք հրապարակում, ասում է, որ այս սեզոնին բերքը դժվար է վաճառել, մի կողմից էլ պարարտանյութերն են թանկացել. «Արդեն գազն ու լույսն էլ է թանկանում։ Մնում է՝ փակել ջերմոցները. թափենք, գնանք Թուրքիայից ու Պարսկաստանից պոմիդոր բերենք. եթե այսպես շարունակվեց՝ քանդելու ենք ջերմոցը»։
30 տարի ծաղկի մշակմամբ զբաղվող Երվանդն էլ որոշել է՝ ամառային բերք է դնելու, ծաղիկ այլեւս չի մշակելու. «Այն ժամանակ այսպես չէր, հիմա է թանկացել։ Պարարտանյութը դարձել է 20 հազար դրամ, ես էլ ի՞նչ մշակեմ։ Ինձ պետք է 20 պարկ պարարտանյութ, ես որ 400 հազար տամ պարարտանյութ գնեմ, բա ինձ ի՞նչ է մնալու։ Օգուտ չի մնում, բայց մշակում ենք էլի»։


















































Որոշ հասցեներում 24 ժամ լույս չի եղել, ևս 24 ժամ հնարավոր է չլինի
Կամ պայմանավորվում ենք՝ երբ ենք ստորագրում, կամ չենք պայմանավորվում․ Միրզոյանը՝ խաղաղության համաձայն...
Էլեն Բադալյանն ու ֆուտբոլիստ Հրանտ Ռանոսը նշանադրվել են
Ամերիկյան կողմի հետ շատ ինտեսիվ աշխատում ենք և 2026թ. երկրորդ կեսին գետնի վրա կունենանք շինարարությո...
Հայտնի է սպորտի ոլորտում «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողը
Մենք հիանալի հանդիպում ունեցանք․ մենք մոտ ենք, գուցե նույնիսկ շատ մոտ․ Թրամփ
Առնոլդ Շվարցենեգերը վերամիավորվել է Մարիա Շրայվերի հետ տոների ժամանակ՝ իրենց սկանդալային ամուսնալուծ...
Շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Պուտինի հետ. Թրամփ
Կյանքը 0:5-ից հետո․ Մխիթարյանը բացահայտում է Ինտերի ներսում տեղի ունեցածը
Մեր հարաբերությունների խորացումը ԵՄ–ի հետ նպատակ չունի խզել կապերը Ռուսաստանի հետ