Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը Արարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ ՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմ Դժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետ ՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է Ստրասբուրգ Ֆինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները

Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվելՀայաստանի ազգային պատկերասրահի վերականգնման բաժինը Կարեն Վարդանյանի 122 մլն. դրամ աջակցության շնորհիվ հիմնանորոգվել է, կահավորվել և վերազինվել նորագույն սարքավորումներովԵրևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի սաները հանդես են եկել ԳորիսումՀունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարումը (ֆոտոշարք)ԱՄՆ-ում այսօր մեկնարկում է Կոնգրեսի միջանկյալ ընտրությունըԽոշոր հրդեհներ են բռնկվել Յարոսլավլի նավթավերամշակման գործարանում

Վահե Ղազարյանը եւ իր աշխատակիցներն այնքան տգետ են, որ գործ սարքել էլ չգիտեն․ Սայաթ Շիրինյան (տեսանյութ)

Ոստիկանության պահեստազորի գնդապետ, «Հայաստան» դաշինքի անդամ Սայաթ Շիրինյանն այսօր՝ հունվարի 24-ին, բերման էր ենթարկվել Գեղարքունիքի մարզի Մարտունու վարչություն, քանի որ նախորդ տարվա օգոստոսի 26-ին, ըստ կասկածանքի, Մարտունու շրջանի Ներքին Գետաշեն գյուղից հափշտակել է սրճեփ սարք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Բենիկ Գալստյանը:

«Նախորդ տարի գործը հարուցվել էր, սակայն կասեցվել է հանցանքը կատարած անձի անհայտ լինելու հիմքով: Այսօր Ոստիկանությունից Քննչական կոմիտե գրություն են հասցեագրում, որ սարքը հնարավոր է գողացված լինի մեքենայով, որը շահագործվում է Սայաթ Շիրինյանի կողմից: Պարոն Շիրինյանին հարցաքննեցին վկայի կարգավիճակով, մենք տվեցինք ցուցմունքներ, որ տեղյակ չենք սրճեփից, ոչ էլ Գետաշեն գյուղի գտնվելու վայրից: Հետաքրքիր է, թե ինչ օպերատիվ աշխատանքներ են կատարել ոստիկանները, որի արդյունքում ստացել են այս տվյալները: Մենք գնալու ենք դրա հետեւից: Ես կարծում եմ, որ նման բաները հորինում են լրացուցիչ նեղություն տալու համար: Ռեպրեսիաներ են, եւ սա ժամանակի ընթացքում ազդելու է ողջ բնակչության վրա»,- նշեց Գալստյանը:

Սայաթ Շիրինյանի խոսքով՝ ինքը պատրաստվում էր դուրս հանել իր մենքենան, երբ ոստիկաններն ավտոմատներով մոտեցան նրան:

«Ոնց Նիկոլն է սովոր, տգետ Վահե Ղազարյանը, շոու արեցին, գցեցին գետնին եւ ձեռնաշղթաներով տանում էին չգիտեմ՝ ուր: Ի վերջո, հայտնվեցինք Մարտունու ոստիկանության բաժանմունքում, բայց չգիտեի, թե ինչու էին ինձ բերման ենթարկել: Բայց հատկապես կցանկանայի նշել Մարտունու բաժնի պետ ինքը ներկայացավ որպես գնդապետ Ստեփանյան Հակոբ, նման տգետ, անմակարդակ: Դա Վահե Ղազարյանի դեմքն է: Ես ասում եմ՝ ես երկու ժամից ավել այստեղ եմ, դուք պարտավոր եք ապահովել, որ ես կարողանամ իմ փաստաբանի, ընտանիքի հետ կապ հաստատել»,- ասաց Շիրինյանը: Շիրինյանն իրեն բերման ենթարկելու պատճառը ծիծաղելի եւ միաժամանակ վիրավորական որակավորեց:

«Վահե Ղազարյանը եւ իր աշխատակիցներն այնքան տգետ են, որ գործ սարքել էլ չգիտեն: Շիրինյանն ո՞ւր, Մարտունիում սրճեփի գողությունն ո՞ւր: Ես կասկածվում եմ նախորդ տարվա օգոստոսին Մարտունիում սրճեփ գողանալու մեջ: Դուք ինձ կարող էիք կանչել, զանգել, այդ շոուն ո՞րն է: Բա չե՞ք մտածում, որ վաղը դուք պառկելու եք: Ես կրտսեր սերժանտից դարձել եմ գնդապետ, դուք ի՞նչ եք կարծում՝ Շիրինյանը պետք է սրճեփ գողանա: Ես Մարտունիում վերջին անգամ եղել եմ 1997 թվականին: Բա այդ տգետները չեն ասել գոնե լուրջ բան մտածենք: Այն օրն էլ կառավարության նիստին ԿԳՄՍ ողորմելի նախարարն ասում է՝ ոստիկանության հեղինակությունն է բարձրացել: Չէ, այ տգետներ, ոստիկանության համազգեստն ատում են: Ոստիկանությունն ու հասարակությունը երբեւէ այսքան տարանջատված չեն եղել: Հայրենիքը կորցնում ենք, Վահե Ղազարյանը գիտի այս ամենը մարսվելու է: Քանի դեռ այս ոհմակը դուրս չի շպրտվել, ես չեմ լռելու»,- ընդգծեց Սայաթ Շիրինյանը: