Իմ գիտակցական կյանքի ընթացքում չեմ հիշում, որ կարտոֆիլի գինը հասած լինի մեկ դոլարի. Սրբուհի Գրիգորյան
Իմ գիտակցական կյանքի ընթացքում չեմ հիշում, որ առաջին անհրաժեշտության բանջարեղենի՝ ամենաշատ օգտագործվողի՝ կարտոֆիլի գինը հասած լինի մեկ դոլարի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նախկին պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը:
«Շուկայում բանջարեղենի գները խոսում են գյուղատնտեսության ոլորտի ներկա իրավիճակի մասին։ Իմ գիտակցական կյանքի ընթացքում չեմ հիշում, որ առաջին անհրաժեշտության բանջարեղենի՝ ամենաշատ օգտագործվողի՝ կարտոֆիլի գինը հասած լինի մեկ դոլարի։
Գյուղացիներն արդեն խոսում են ազոտական պարարտանյութի անտրամաբանական գնի մասին...
Եթե պետությունը չսուբսիդավորի ոլորտը համապատասխան ձևով՝ բանջարեղենի ու հատիկային մշակաբույսերի ինքնարժեքի աճ կլինի, հետևաբար նաև նորից թանկացումներ։
Անհրաժեշտ է անհապաղ վերաբացել գյուղնախը և համապատասխան քաղաքականություն մշակել։
Այդ խնդիրը կար նաև մինչև պատերազմը, հիմա՝ առավել ևս՝ հասկանալի պատճառներով, չթվարկեմ։
Եթե այդ ուղղությամբ ոչինչ չարվի՝ աղքատ բնակչության թիվն ավելանալու է՝ ավելացնելով նաև կիսաքաղց երեխաների թիվը։
Չի կարելի ասել՝ ունեցեք շատ երեխաներ՝ նրանց կերակրելու քաղաքականությունն ու տեսլականը չունենալով»,- գրել է նա։


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից