Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը Արարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ ՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմ Դժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետ ՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է Ստրասբուրգ

Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվելՀայաստանի ազգային պատկերասրահի վերականգնման բաժինը Կարեն Վարդանյանի 122 մլն. դրամ աջակցության շնորհիվ հիմնանորոգվել է, կահավորվել և վերազինվել նորագույն սարքավորումներովԵրևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի սաները հանդես են եկել ԳորիսումՀունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարումը (ֆոտոշարք)ԱՄՆ-ում այսօր մեկնարկում է Կոնգրեսի միջանկյալ ընտրությունը
Հայաստան

Նախ պետբյուջեից «քյաշով» փողը հանում են, հետո՝ օրինականացնում

Իշխանությունը որոշել է օրենքով պարզեցնել մեկ անձից գնումների ընթացակարգն արտակարգ իրավիճակներում:

«Արտակարգ իրավիճակներում, երբ կա հրատապ պահանջ, մենք մի քիչ ավելի պարզեցնում ենք այդ ընթացակարգը, բայց նաև լինում են չափանիշներ: Այսինքն, այնպես չի լինելու, որ պետությունը հենց այդ պահին որոշի ինչ-որ մեկից գնում կատարել: Մենք պետք է նախապես ունենանք ցանկ, ունենանք կազմակերպություններ, որոնք պատրաստ են այդ ծառայությունը հրատապ մատուցել: Հարկ եղած դեպքում կդիմենք իրենց օգնությանը»,- ԱԺ-ում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) իշխանական խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:

Ի՞նչ է ստացվում՝ իշխանությունները խոստովանում են, որ արցախյան վերջին պատերազմում մեկ անձից, առանց մրցույթի, պետբյուջեից Նիկոլ Փաշինյանի շրջապատի առանձին անձանց միջոցով «քյաշով» կատարված իրենց բոլոր գնումները անօրինական էին: Իսկ նման՝ առանց մրցույթի գնումների դեպքերը բազմաթիվ էին:

2021թ. հունիսին մամուլում, տելեգրամային ալիքներում շրջանառվեցին փաստաթղթեր, որոնց համաձայն՝ պատերազմի օրերին` հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, պետբյուջեից Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ կանխիկացվել է ավելի քան 5մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, իսկ կանխիկացումը կատարվել է հայտնի «Շիշ բռնող» մականունով իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանի եղբոր՝ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանի և այլոց միջոցով։

Նաիրի Սարգսյանը, Հայաստանի Հանրապետության անունից, կանխիկ վճարման եղանակով ձեռք է բերել 3000 հատ զրահաբաճկոն՝ յուրաքանչյուրը 240 ԱՄՆ դոլար արժողությամբ: Այսինքն, այս նպատակով պետբյուջեից Նաիրի Սարգսյանին կանխիկ տրամադրվել է 720.000 ԱՄՆ դոլար:

 Բացի այս, Նաիրի Սարգսյանին Փաշինյանը լիազորել է, որ նա ՀՀ քաղաքացի Սուրեն Վիրաբյանի միջոցով ձեռք բերի 293 հատ ջերմատեսիլ նշանառու Thunder TH35 սարք: Երկրորդ՝ «ԷՅ.Ի.ԱՅ ԳՐՈԻՊ» ՍՊԸ տնօրեն՝ Ալֆրեդ Աբեդի միջոցով լիազորվել է գնել 20 հատ DJI Matrice 300 RTK Drone ԱԹՍ՝ լրացուցիչ հզոր տեսախցիկով և լրացուցիչ մարտկոցով, որից առաջին խմբաքանակը պիտի մատակարարվեր մինչև 2020-ի ավարտը, երկրորդ խմբաքանակը՝ մինչև 2021-ի մարտի 31-ը:

Այնուհետ փաստաթղթում նշվում է, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարարությանը հատկացված 1.050.000.0 ԱՄՆ դոլարը 2020-ի հոկտեմբերի 30-ին կանխիկացվել է ԿԲ-ից 1 ԱՄՆ դոլարը 498.1 դրամ փոխարժեքով (ընդամենը՝ 523.005.0 հազար դրամին համարժեք):

 

Ի դեպ, Նաիրի Սարգսյանի կողմից կամ լիազորմամբ, ձեռք բերված 20 հատ DJI Matrice 300 RTK Drone ԱԹՍ-ից յուրաքանչյուրի դիմաց վճարվել է 27000 ԱՄՆ դոլար՝ լրացուցիչ հզոր տեսախցիկով և լրացուցիչ մարտկոցով: Նախատեսվել է գնել նաև 150 հատ ջերմատեսիլ նշանառու DS-2TR03-50` յուրաքանչյուրը 2000 ԱՄՆ դոլար արժողությամբ, և 150 հատ ջերմատեսիլ նշանառու Thunder TH35՝ յուրաքանչյուրը 1400 ԱՄՆ դոլար արժողությամբ, սակայն պայմանավորված ջերմատեսիլ նշանառու DS-2TR03-50 տեսակի սարքերի բացակայությամբ՝ դրանց փոխարեն ձեռք է բերվել 293 հատ ջերմատեսիլ նշանառու Thunder TH35՝ յուրաքանչյուրը 1502 ԱՄՆ դոլար արժողությամբ, որի արդյունքում առաջացել է 70.000 ԱՄՆ դոլարի տնտեսում:

 

Թե որքանո՞վ են այս սարքերը ՀՀ ռազմական գերատեսչության հավանությանն արժանացել, կամ որքանո՞վ են դրանք համապատասխանել ՊՆ կարիքներին, այդպես էլ պարզ չդարձավ:

Վերադառնալով զրահաբաճկոնների թեմային՝ հավելենք, որ պատերազմի օրերին՝ հոկտեմբերի 23-ին, Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել, որով լիազորել է ՀՀ քաղաքացի, իր թիմակից Արմեն Կոտոլյանին Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերված և փաստացի ՀՀ ՊՆ-ին հատկացված 700 հատ զրահաբաճկոնների համար վճարումն իրականացնել կանխիկ եղանակով՝ յուրաքանչյուրը 600 ԱՄՆ դոլար արժողությամբ: Այսինքն, այս նպատակով ծախսվել է 420.000 ԱՄՆ դոլար:

Հիմա իշխանությունները ցանկանում են այս ամենը բերել օրինական դաշտ, իսկ արտակարգ իրավիճակ կարող է լինել ոչ միայն պատերազմի հետևանքով, այլև համաճարակների, տարերային, էկոլոգիական աղետների և այլն: Իսկ գուցե Նիկոլ Փաշինյանը նոր մարտական գործողություննե՞ր է սպասում՝ ելնելով աշխարհաքաղաքական և պատերազմից հետո ստեղծված իրողությունից: Ժամանակը ցույց կտա: Իսկ մինչ այս հիշեցնենք, որ ավելի վաղ՝ 2021-ի նոյեմբերի 17-ին, ԱԺ-ում Ազգային ժողովի Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, թե պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն իրենց քննարկումների ժամանակ ասել է՝ «ՊՆ-ում ամեն ինչ փոխվում է, բայց մատակարարները մնում են նույնը», դրանից ելնելով՝ Քոչարյանը եկել է այն եզրահանգման, որ բանակի զինվորական մասից գնումները պետք է հեռացնել: Իսկ, այսպես ասած, ոչ ռազմական մասի ղեկավարը իրենց թիմակիցն է:

Այս համատեքստում հիշեցնենք, որ երբ ԳՇ պետը Օնիկ Գասպարյանն է եղել, Անդրանիկ Քոչարյանն իր ծանոթ գործարարի միջոցով փորձել է զենք մատակարարել բանակին, ինչը մի քանի անգամ թանկ է եղել, իսկ երբեմն էլ՝ կիրառման համար ոչ այնքան պիտանի։ Եվ միայն այդ ժամանակվա ԳՇ պետի ջանքերով այդ փորձերը կանխվել են։

Օնիկ Գասպարյանը նշել է, որ առաջարկվող զենքի մեկ միավորը 2020 թվականի ընթացքում իրենք ձեռք են բերել «շուրջ 6,5 անգամ առաջարկվողից էժան գնով»:

 

Իսկ Անդրանիկ Քոչարյանի ծանոթ գործարարը կանադահայ գործարար Րաֆֆի Քեոհնելյանն է եղել, ով իրեն պատկանող «CAVRO LIMITED» ընկերության միջոցով Պաշտպանության նախարարությանը 2020 թվականի հոկտեմբերին կոմերցիոն առաջարկ է ներկայացրել՝ մոտ 120 միլիոն եվրոյի ընդհանուր արժողությամբ մի շարք զինատեսակներ մատակարարելու վերաբերյալ, ընդ որում՝ ՊՆ-ին ներկայացված առաջարկում պարտադիր կետ է նշել, որ համաձայնության դեպքում նշված գումարի 45 տոկոսը պետք է ինքը ստանա կանխավ՝ կանխիկ կամ փոխանցումով։

Հիշեցնենք նաև, որ պետական բյուջեից կանխիկ այս գնումներին նաև անդրադարձել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը 2021թ. «Արմնյուզ»-ին տված հարցազրույցում: Նա Փաշինյանի կառավարությանը մեղադրել էր պատերազմի ընթացքում ու դրանից առաջ կատարած թալանի համար։ Ս. Սարգսյանը փաստեր էր ներկայացրել, որոնց համաձայն՝ 44-օրյա պատերազմի օրերին կառավարությունը, շրջանցելով Պաշտպանության նախարարությանը, զրահաբաճկոններ էր գնել մի քանի անգամ բարձր գնով՝ 600 դոլարով։

«Գնել են մեծ քանակով զրահաբաճկոններ՝ գրեթե 600 դոլարով, ով այդ գործից քիչ թե շատ տեղեկություններ ունի, կարող է չհավատալ, բայց ես գիտեմ բազմաթիվ այդպիսի օրինակներ: Թալանչին մե՞նք էինք, թող ցույց տան մի բան, որ մենք իրական արժեքից մի կոպեկ ավելի թանկ ենք գնել, թող ցույց տան, մե՞նք ենք թալանել, երբ անորակ վառելիք են տանում ու պարտադրում են, որ բանակը ընդունի ու այնուհետև օգտագործի: Բանակը «կլուբնիկով» ու ներքնաշորով դու մարտունակ չես կարող դարձնել:Եթե մենք սերմացու գողացող մկներ էինք, ապա զրահաբաճկոնը 600 դոլարով առնողը ի՞նչ է, կռի՞ս է»,- նշել էր ՀՀ երրորդ նախագահը:

Այս բոլոր փաստերը, բնականաբար, կոռուպցիոն հսկայական ռիսկեր են պարունակում, որոնք պետք է ուսումնասիրվեն և իրավական գնահատական տրվի:

«Բյուջեն բոլորիս գրպանն է»,- մի առիթով ասել էր Նիկոլ Փաշինյանը, և, ինչպես իրավացիորեն տնտեսագետներն են ասում՝ Նիկոլ Փաշինյանը պետական բյուջեն ծախսում է սեփական գրպանի-դրամապանակի պես՝ առանց հաշվետվողականության և թափանցիկության: 

Վերադառնալով իշխանական խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի պնդումներին, նշենք, որ գաղտնիության, վերահսկողությունից դուրս հիմունքներով աշխատող փաշինյանական իշխանությունների օրոք երբեք չենք իմանա, թե ո՞վ և ի՞նչ պահանջներով են պատրաստ եղել հրատապ ծառայություն մատուցել արտակարգ իրավիճակներում, և Նիկոլ Փաշինյանը կընտրի իրենց համար հարմար մեկին կամ իրենց հետ անուղղակի կապ ունեցողին և կհայտարարի, որ այս ընկերությունն է եղել միակ համաձայնվողը, դեռ դափնեպսակ էլ կտան, որ համաձայնել է:

Ի դեպ, Գլխավոր դատախազությունից այդ օրերին ԶԼՄ-ներից մեկի հետ զրույցում ասել էին, թե Սերժ Սարգսյանի հնչեցրած հայտարարությունները, այդ թվում՝ 600 դոլարանոց զրահաբաճկոնների վերաբերյալ, ուսումնասիրվում են, կուղարկվեն քննչական մարմիններին: