Առողջապահության նախարարը խոչընդոտում է երիտասարդ զույգերին ամուսնանալ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում հարսնացուներն ու փեսացուները հայտնվել են նոր խնդրի առաջ, չգիտեն՝ ամուսնանան, թե ոչ: Պատճառը առողջապահության նախարարի հրամանն է, ըստ որի՝ հունվարի 22-ից արգելվում է չպատվաստված ու չթեստավորված մարդկանց մուտքը սննդի ու ժամանցի վայրեր. ով պատվաստված չէ կամ չունի բացասական պատասխանով քովիդ թեստ, նրա մուտքը ռեստորան, սրճարան, թանգարան ու ժամանցի այլ վայրեր կարգելվի։
Թիրախում հիմնականում ռեստորաններն են, որտեղ բազմամարդ հարսանեկան արարողություններ են լինում: Իսկ առջևում Տյառնընդառաջն է, երբ շատ զույգեր իրենց պսակադրությունը պլանավորում են հենց այդ ժամանակ անցկացնել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս ընթացքում ռեստորանների ղեկավարներն ամուսնացող զույգերին զգուշացնում են հյուրերի հարցում ուշադիր լինել և հարսանիքներին հրավիրել միայն այն հարազատներին, որոնք պատվաստված են կամ պատրաստ են քովիդ թեստ հանձնել:
Այս պահանջը լրացուցիչ խնդիրներ է ստեղծել երիտասարդների համար. բարեկամները չեն պատվաստվել, թեստ հանձնելու գումար չունեն. չէ՞ որ դեռ հարսանիքին գնալու համար նվեր պետք է գնեն, պատրաստվեն (մազ հարդարել, դիմահարդարման, հագուստի կոշիկի ծախսեր), սրան էլ որ գումարեն թեստի արժեքը, արդեն հարսանիք գնալը թանկ կարժենա:
Ի դեպ, շատ զույգեր, որոնք իրենց հարսանիքը պլանավորել էին փետրվարին, այս հրամանի պատճառով, անորոշ ժամանակով հետաձգել են, մինչև սահմանափակումները մեղմանան: Իսկ նրանք, որոնք չեն կարող հետաձգել հարսանիքը, ընկած հարազատների տներով համոզում են, որ պատվաստվեն: Ինչպես հայտնի է, քովիդ թեստը 8000-15000 դրամ արժե: Մյուս կողմից՝ եթե առողջապահության նախարարը պատրաստ է մի ողջ հարսանիքի հյուրերի քովիդ թեստի ծախսերը հոգալ, ապա դա միայն կողջունվի:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին