Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)
Հայաստան

Դրանք պրոյեկտներ են, որոնք հարստանում են պետության հաշվին. Հրանտ Բագրատյանը՝ Դիլիջանի դպրոցին հարկային արտոնություններ տալու մասին

Կառավարությունը հունվարի 13-ին «Դիլի­ջանի միջազգային դպրոցին» հարկային և մաքսային արտո­նու­թյուն­ներ տրա­մադ­րելու մասին որոշում է ընդունել, որով այդ դպրոցի գործունեությունն ապահովող կազմակերպությունների կողմից 2022 թվականին իրականացվող գործարք­ներն ու գոր­ծառ­նությունները կազատվեն հարկերից։

Նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանի կարծիքով, սակայն, նմանատիպ արտոնություններ պետք է ստանան կա՛մ ոլորտում գործունեություն ծավալող բոլոր կազմակերպությունները, և այդ դեպքում դա այլևս չի համարվի արտոնություն, կա՛մ այդ արտոնություն ստացողի վերաբերյալ պետք է մրցույթ հայտարարվի:

 «Այլապես ի՞նչ է ստացվում՝ «Դիլիջան միջազգային դպրոցին» արտոնություն տալիս ենք, բայց ինչո՞ւ, ասենք, «Քվանտ» դպրոցին, Շիրակացու անվան ճեմարան կրթահամալիրին, Ֆիզմաթ, «Այբ» և այլ դպրոցներին կամ Երևանի պետական համալսարանին, Սլավոնական կամ Ամերիկյան, Ֆրանսիական և մյուս համալսարանններին չենք տալիս: Սա սխալ է: Օրինակ, եթե մենք այդ հայկական կրթական հիմնարկներին, օրինակ՝ համալսարանին, տանք հարկային այդ արտոնությունը, ապա նրանց մոտ ուսման վարձը կիջնի: Այնպես որ, երբ մենք հարկային արտոնություն ենք տալիս Դիլիջանի դպրոցին, ապա ստացվում է՝ մենք դրանով նեղում ենք հայկական հիմնարկներին, և սա ազնիվ չէ»,- 168.am-ի հետ զրույցում շեշտեց ՀՀ նախկին վարչապետը:

Հրանտ Բագրատյանը հավելեց, որ հայկական ինվեստորը չպետք է ստորադասվի դրսի ինվեստորից: Նա տեղեկացրեց, որ հենց այս պատճառաբանություններով պայմանավորված է նաև նախորդ գումարման ԱԺ-ում դեմ արտահայտվել Դիլիջանի միջազգային դպրոցին տրվող արտոնությունների առնչությամբ:

«Անհասկանալի է՝ ո՞ւմ ենք մենք արտոնությունը տալիս և ինչպե՞ս ենք տալիս: Իմ խորին համոզմամբ՝ եթե նույնիսկ որոշենք մրցույթով արտոնություն տալ, և ինչ-որ մեկը շահի, տվյալ դեպքում, ասենք, Դիլիջանի դպրոցը շահեր, այն պետք է հարկերը մուծի, հետո հետ վերադարձնենք, այլապես դա էռոզիայի է ենթարկում հարկային ողջ համակարգը: Սա շատ տարօրինակ է. մի կողմից՝ մենք խոսում ենք իբր բյուջեն պաշտպանելու մասին, մյուս կողմից՝ այս կարգի արտոնությունները՝ առանց մրցույթի, առանց պառլամենտի տրամադրվում են»,- ասաց նախկին վարչապետը՝ հիշեցնելով, որ Հայաստանի պատմության մեջ եղել է շրջան, երբ նման արտոնություններ տալիս էր միայն պառլամենտը:

Ամփոփելով խոսքը՝ Հրանտ Բագրատյանը նախ արձանագրեց, որ այս դրսևորումները կոռուպցիոն մեծ ռիսկեր են պարունակում, ապա նկատեց՝ արտոնություն ստացող պրոյեկտները չպետք է հարստանան պետության հաշվին.

«Ներդրողների տեսակն էլ պետք է քննարկվի. այս ի՞նչ ներդրողներ են, որոնք մի 50-60 միլիոն ներդնում են (չնայած Դիլիջանի մասով հայտարարել էին, որ 300 միլիոն են ներդնում՝ թեև 60 հազար քմ կառուցելու համար 300 միլիոն պետք չէր ներդնել), և ստանում են ավելի արտոնություն, քան պրոյեկտն է: Այսինքն՝ պրոյեկտի վրա կարող է ավելի քիչ ծախսվել, քան արտոնությունն է: Այդ դեպքում ստացվում է, որ սրանք պրոյեկտներ են, որոնք հարստանում են պետության հաշվին… Է, հեն ա, պետությունն ինքը հենց կաներ էլի էդ պրոյեկտները»:

Նշենք՝ «Դիլիջանի միջազգային դպրոց»-ի գործունեությունն ապահովում են «Դիլիջան Ինտերնեյշնլ Սքուլ օֆ Արմենիա» և «Դիս Փրոփերթիս» բարեգործական հիմնադրամները, որոնց էլ տրվել են հարկային և մաքսային արտոնությունները։

«Դիլիջան Ինտերնեյշնլ Սքուլ օֆ Արմենիա» հիմնադրամի հոգաբարձուն և հիմնադիրը վերջերս քաղաքական իր հավակնությունների մասին բարձրաձայնած գործարար Ռուբեն Վարդանյանի կինն է՝ Վերոնիկա Զոնաբենդը, իսկ «Դիս Փրոփերթիս» բարեգործական հիմնադրամի կառավարիչն Արթուր Դավթյանն է։

Դպրոցի ծրագրի իրականացման շրջանակներում այդ երկու կազմակերպություններն ազատվել են՝

Հայաստանի տարածքում ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման (այդ թվում` անհատույց կամ մասնակի հատուցմամբ) ավելացված արժեքի հարկից
շահութահարկով հարկումից՝ եթե կազմակերպությունների զուտ շահույթը մինչև հարկումը կամ դրա այն մասը, որը մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը օգտագործվում է (ներդրվում է) ծրագրի շրջանակներում
կազմակերպությունների կողմից ոչ ռեզիդենտ կազմակերպություններին վճարվող` գործող օրենսդրության համաձայն, հայաստանյան աղբյուրներից ստացվող եկամուտները՝ ոչ ռեզիդենտի շահութահարկից
կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանցից հողի ձեռքբերման համար վճարվող եկամուտները՝ եկամտային հարկով հարկումից։