Հոր փոխարեն որդուն նշանակելով՝ Փաշինյանը նախապայման է դրել
«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատի մարզպետի պաշտոնը հորից որդուն փոխանցելու Նիկոլ Փաշինյանի որոշումը, ըստ իշխանական աղբյուրների, ոչ այնքան կադրային դեֆիցիտի դրսեւորում է, որքան` «շախմատային» որոշում։ Վարչապետը խիստ դժգոհ է եղել Ռազմիկ Թեւոնյանի գործունեությունից եւ համարել է, որ ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ձախողումների թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն մարզպետն է, որը Մասիսում չկարողացավ անցկացնել իր ընկեր Սայադին, Վեդիում՝ Գարիկին, իսկ Արարատի իրենց թեկնածուն հաճախորդ կուսակցության հետ կոալիցիայով միայն համայնքապետ դարձավ։ Փաշինյանին հատկապես զայրացրել են Գարիկ Սարգսյանի դեմ Թեւոնյանի գործողությունները:
Մենք գրել ենք, որ Թեւոնյանն աշխատել է Գարիկի դեմ։ Հոր փոխարեն որդուն՝ ՔՊ-ական պատգամավոր Սեդրակ Թեւոնյանին նշանակելով՝ Փաշինյանը նախապայման է դրել, որ եթե Վեդիում մարտի 27-ին Գարիկը չհաղթի, Թեւոնյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից, եւ կպատժի Թեւոնյանների գերդաստանին` թիմի համար չաշխատելու համար։
Իսկ եթե հաջողեն, ապա կների հոր արարքը եւ մարզպետի պաշտոնը կթողնի ընտանիքին։ Սակայն ՔՊ մեր աղբյուրների կարծիքով, Գարիկ Սարգսյանը մարտին նորից պարտվելու է, եւ պատճառներից մեկը հենց Փաշինյանի` մարզպետի պաշտոնը ժառանգական դարձնելու որոշումն է լինելու, քանի որ այն դուր չի եկել մարզի բնակիչներին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից