Երկրաշարժն ու ՀՀ ԱԻՆ֊ի «ադրբեջաներեն» լուրը ցնցել են նույն ուժգնությամբ
Հունվարի 16-ին, տեղական ժամանակով ժամը 07:25-ին (Գրինվիչի ժամանակով՝ 03:25-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.14⁰ և արևելյան երկայնության 46.52⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտի` Սյունիքի մարզի Կապան քաղաքից 12 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4․3 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
«Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Կապան քաղաքում և մի շարք գյուղերում՝ 4-5 բալ ուժգնությամբ, Վայոց ձորի մարզի Վայք և Եղեգնաձոր քաղաքներում, Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում` 3-4 բալ ուժգնությամբ», ֊ նշված է նախարարության հաղորդագրության մեջ:
Փաստենք, որ «Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտի» ձևակերպումով ԱԻՆ֊ը նկատի ունի ՀՀ Սյունիքի մարզ֊Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան սահմանային հատվածը։
Ստացվում է, որ ԱԻՆ֊ում ևս հետևում են Փաշինյանի և վերջինիս թիմակից որոշ պատգամավորների ու համախոհների դավաճանական վարքագծին և Արցախի բռնազավթված տարածքները համարում են Ադրբեջանի մաս։
Հետաքրքիր է նաև, թե ինչպե՞ս է ԱԻՆ֊ը գործածում «Ադրբեջան֊Հայաստան սահմանային գոտի» եզրույթը, երբ սահմանազատում և սահմանագծում գոյություն չունի։
Դե, հավանաբար, ԱԻՆ֊ում էլ են առաջնորդվում Հայաստանի «փոքրիկ դիկտատորի» դավադիր քմահաճույքներով և վերջինիս՝ Ալիևի հետ միանձնյա կերպով կատարած սահմանազատումներն ու սահմանագծումներն ընդունում որպես սրբազան ճշմարտություն։


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից