Ձեռքս այրվել էր, ամբողջ սեղանն արյուն էր. վթարից հրդեհված շենքի բնակիչները մանրամասներ են պատմում (Տեսանյութ)
Ժամը մոտ 5։50 էր, նստած հաց էի ուտում, մեկ էլ հարվածի ուժեղ ձայն լսեցի ու բոցը տեսա, մեկ էլ հիշում եմ, որ շոկի մեջ վազում էի տան մեջ, չէի հասկանում՝ ինչ է կատարվում, հետո հարեւանների գոռոցներից, թե դուրս եկեք, փաստաթղթերս ու պայուսակս վերցրեցի, հասցրեցի գազի վառարան անջատել ու դուրս գալ տնից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Արտաշիսյան փողոցի 44/4 շենքի բնակիչներից Գայանե Պետրոսյանն՝ անդրադառնալով նախօրեին իրենց փողոցում տեղի ունեցած ՃՏՊ–ին, որի հետեւանքով մեքենան բախվել էր գազատար խողովակին եւ գազի արտահոսքի պատճառով հրդեհ էր բռնկվել։
Տիկին Գայանեն գիշերել է քրոջ տանը, այսօր արդեն իր տուն էր եկել։ Նրա խոսքով՝ փողոցի այդ հատվածում հաճախ են պատահարներ լինում, որովհետեւ լուսացույց չկա, մեքենաները արագ են ընթանում։
Հրդեհի հետեւանքով շենքի բնակիչներից 86-ամյա Լյուդմիլա Հակոբյանի ձեռքն է այրվել։ «Նստած էի աթոռի վրա, մեկ էլ կրակը եկավ դեպի ինձ, վերկացա տեսա վառվում ա, հետո հարեւանները եկան, դե ես մենակ եմ ապրում։ Ձեռքս այրվել էր, ամբողջ սեղանը արյուն էր դարձել»,– պատմեց Լյուդմիլա Հակոբյանը։
Թեեւ տան լուսամուտները կոտրված են, գազամամատակարարումն էլ՝ անջատված, այնուամենայնիվ, 86-ամյա կինը գիշերել է իր տանը, քույրն է եկել նրան խնամել։
«Ասաց՝ իրար կգրկենք ու կպառկենք»,– պատմեց քույրը։
Ամենաշատ վնաս կրած տներից մեկը Շուշանիկ Ազատյանի տունն է։ Կոտրվել են տան լուսամուտները, այրվել է գույք եւ հագուստի մի մասը։ Հրդեհի պահին նրանք տանը չեն եղել։
«Քաղաքապետարանից եկել են, միայն լուսամուտների հարցն է քննարկվել։ Բայց վերանորոգման խնդիր է առաջացել, ամբողջ պատերը հիմա մրի մեջ են, բայց ոչ մեկ չի զբաղվում դեռ էդ հարցով, ուղղակի վնասներն են հաշվում։ Մեզ ասացին, որ երեք օրվա ընթացքում լուսամուտները կբերեն՝ կտեղադրեն, բայց այդ ընթացքում պետք է ցելոֆանապատենք լուսամուտները, դռները ու մնանք, եթե գնալու տեղ չունենք։ Ո՛չ հոսանք կա, ո՛չ ջուր, անմխիթար պայմաններ են այս շենքում։ Հիմա ես չգիտեմ, թե այս գիշեր որտեղ ենք մնալու»,– ասաց Շուշանիկը՝ հավելելով, որ լսել էր, թե մարդկանց գիշերակացով են ապահովել, բայց իրենց ընտանիքին նման առաջարկ չի եղել, եւ նրանք գիշերել են բարեկամի տանը։


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից