ՀՀ իշխանությունը Սահմանադրության եւ գերիների հարցում կատարում է Ալիեւի ցանկությունները
Հայաստանի Սահմանադրությունը փոխելու հարցով հանձնաժողովի ստեղծումը ոչ այլ ինչ է, քան Ալիեւի ցանկությունը, ով պատերազմից հետո հայտարարեց դրա ներածական մասը փոխելու անհրաժեշտության մասին, որտեղ հղում կա Հայաստանի անկախության հռչակագրին, որն, իր հերթին, հղում է կատարում Արցախի անկախությանը։ Այս մասին հունվարի 14-ին լրագրողների հետ զրույցում ասաց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը։
Նա չբացառեց, որ իշխանությունները ցանկանում են փոխել Սահմանադրությունը հենց Արցախի անկախության թեզից հրաժարվելու համար։
Հայաստան վերադարձած գերիների նկատմամբ վատ վերաբերմունքը, նրա կարծիքով, կարող է լինել նաեւ ադրբեջանական ծրագրի իրականացում։
«Երեկ Հայաստանի իրավապահ մարմինները գործ են հարուցել 8 ամիս առաջ անհետ կորած զինծառայողի նկատմամբ, նրա նկատմամբ հետախուզում հայտարարել՝ նրան դասալիք անվանելով։ Բացի այդ, կա կալանավորված գերի, ով ադրբեջանցիների կողմից խոշտանգումների ենթարկվելուց հետո ողնաշարի կոտրվածք ունի»,-ասաց Հայրապետյանը։
Նա Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանի նկատմամբ հետապնդումը քաղաքական որակեց։
«Սա լավ նվեր է Ադրբեջանի քարոզիչների համար։ Մենք ապրում ենք բռնապետության պայմաններում»,-եզրափակեց նա։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին