Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)
Հայաստան

Պետական պարտքը գերազանցում է 9,2 միլիարդ դոլարը՝ տնտեսությունը կրիտիկական վիճակում է

Այն, որ միայն 2021 թ-ին Հայաստանի պետական պարտքն ավելացել է 1,2 միլիարդ դոլարով՝ վկայում է, որ երկիրը տնտեսական առումով գտնվում է կրիտիկական վիճակում՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ վերահսկիչ պալատի հիմնադիր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը։

Սա նշանակում է, որ պետության ու տնտեսության ղեկավարները չեն կարողանում ներքին ռեսուրսներով ապահովել ընթացիկ խնդիրների լուծումը, ուր մնաց՝ ապահովել նաև տնտեսական աճ, և երկիրը հասել է կրիտիկական վիճակի։

Հայաստանի պետական պարտքն արդեն գերազանցում է 9,2 միլիարդ դոլարը․ սա, տնտեսագետի համոզմամբ, շատ մտահոգիչ է։

Բանն այն է, որ մեր երկրի ներպետական օրենսդրությունը պահանջում է, որ պետական պարտք/համախառն ներքին արդյունք հարաբերակցությունը չգերազանցի 60 տոկոսը, այնինչ անգամ պաշտոնական տվյալներով, որը խիստ սեղմ է հաշվարկված, Հայաստանը վաղուց է հատել այս շեմը։ Ավելին, մեր երկիրը ԵԱՏՄ անդամ է, իսկ այդ կառույցի օրենսդրության մեջ նշված է, որ անդամ երկրների պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը չպետք է գերազանցի 50 տոկոսը։ Եթե հաշվի առնենք, որ միջազգային օրենսդրությունը գերակա է ազգային օրենսդրության հանդեպ, ուրեմն ոչ թե 60, այլ 50 տոկոսի շեմը չպետք է հատեր պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը, ինչը Հայաստանի դեպքում վաղուց անցած սահման է, պարզապես ԵԱՏՄ երկրները Հայաստանի կողմից օրենքի այդ դրույթի խախտման վրա աչք են փակում՝ ասաց Աշոտ Թավադյանը։ Իսկ եթե հաշվի առնենք, որ իշխանությունները փոխել են օրենքը և այս ցուցանիշը հաշվարկում են միայն կառավարությանը սպասարկող վարկով՝ հանել են Կենտրոնական բանկին տրամադրվածը, ապա երկրի իրական պետական պարտքի չափը անհամեմատ ավելի մեծ է հրապարակվող թվից։

Բացի այս, մեր երկրի պետական պարտքի կառուցվածքի մեջ արտաքին պարտքը բավականին մեծ է՝ գերազանցում է 80 տոկոսը, և իհարկե, այն 50 տոկոսի մասին դրույթը, որը նշված է ԵԱՏՄ պայմանագրի մեջ՝ պետք է կատարվի։

Կառավարությունը, պետբյուջեի պակասուրդը ֆինանսավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված, դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամին՝ 2022-ին էլ նոր վարկ ստանալու նպատակով՝ այս անգամ, ըստ շրջանառվող տեղեկատվության, 72 մլն ԱՄՆ դոլար։

Տնտեսագետն ասաց՝ այդ կարգի վարկերը համարվում են արտոնյալ, բայց այստեղ խնդիր կա՝ կոնկերտ այդ վարկն ուղղվելու է երկրի կայունության ապահովմա՞նը, թե՞ ազգային արժույթի կայունության ապահովմանը։ Եթե նշվում է, որ պետբյուջեի պակասուրդը պետք է ֆինանսավորվի, ուրեմն դա արդեն ավելի վատ է։

Երկրորդ հանգամանքն այն է, թե ինչպես են այս պարտքը օգտագործելու․ եթե դա կիրառվում է ներդրումների համար՝ ապահովելու հետագա ՀՆԱ-ի աճը, ապա դա մեկ խնդիր է, իսկ եթե դա գնում է ընդամենը ընթացիկ ծախսերը փակելու համար, դա, արդեն, շատ մտահոգիչ է, որովհետև հետագայում պարտքի ավելի մեծ կուտակում կլինի մեր ժողովրդի վրա։

Երրորդ հանգամանքը հետևյալն է․ եթե վարկը արտոնյալ է՝ ցածր տոկոսով, պետք է ուշադրություն դարձնել նաև վարկի կառուցվածքին։ Կարող են ասել՝ արտոնյալ, բայց կառուցվածքով բերել նրան, որ այս կամ այն կոմպոնենտը գնա ոչ բարձր արդյունավետության ծախսեր կատարելու վրա։ Տնտեսագետն այս մեխանիզմը հասկանալի դարձնելու համար մի օրինակ է բերում։

«Ենթադրենք, ուզում եք մի փոքրիկ տնակ սարքել, որը 10 000 դոլար է։ Գնում եք կոմերցիոն բանկ ու վարկ եք ուզում վերցնել, ասում են՝ 3 տարով կարող ենք տալ, տարեկան 10 տոկոս՝ 3 տարվա ընթացքում, ասենք, 13 000։ Բայց իմանում եք, որ կա մի տեղ, որտեղ վարկ են տալիս անտոկոս, գնում եք, դիմում եք այնտեղ, ասում եք՝ այդ արտոնյալ վարկը կարող ե՞ք մեզ տրամադրել, ասում են՝ թղթերը բերեք, բայց արդեն իրենք են գնահատում․ ասում են՝ ի՞նչ 13 000, տնակը կառուցելու համար ձեզ անհրաժեշտ կլինի 16 000։ Ասում եք՝ ինչի՞, ասում է՝ որովհետև դուք տնակ կառուցել չգիտեք, պետք է մասնագետ հրավիրեք, ընդ որում՝ եվրոպական երկրից մի թոշակառուի, նա կկանգնի ձեր կողքին ու կբացատրի ձեր շինարարին՝ մեխերը որտեղ խփել, ոնց խփել՝ 2-3 հազարը դրան կտրամադրեք։ Հաջորդը՝ որևէ դեպքում Չինաստանից կամ Ռուսաստանից սարքավորումներ չպետք է առնեք, անպայման պետք է թանկանոց եվրոպականն առնեք։ Բացի այդ, գործիքներ կան, որ պարտադիր պետք է կիրառվեն։ Նաև անպայման պետք է գրասենյակ բացեք, որը ձեր ծախսերի ընթացքը պետք է վերահսկի՝ նույնպես բարձր ծախսերով։ Այսինքն, արտոնյալ վարկն ավելի թանկ է նստում արդյունքում, քան եթե լիներ ոչ արտոնյալ»,-ասաց Աշոտ Թավադյանը։

Այս պատճառով էլ, նրա խոսքով, վարկի կառուցվածքը չափազանց կարևոր է, բայց երբեմն մեր պատգամավորները, վարկը հաստատելու ժամանակ, կառուցվածքին ուշադրություն չեն դարձնում։

Այսինքն, ըստ տնտեսագետի, 3 հարց կա՝ 60 տոկոսը չպետք է գերազանցի, ինչ նպատակի է դա ծառայելու և վարկի կառուցվածքը։ Այս խնդիրները ցանկացած վարկ հաստատելու դեպքում պետք է հաշվի առնել։

Հիմա, մեր երկրի պարագայում՝ պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 60 տոկոսն անցել է, բայց եթե նոր վարկ չվերցնեն՝ թոշակ-աշխատավարձեր չեն կարողանա տալ, եթե վերցնեն՝ կրիտիկական վիճակ է։ Տնտեսագետը սա համեմատեց ընտանիքի հետ, որում հարցն այսպես է դրված՝ եթե պարտք չվերցնի՝ սոված կմնա, բայց եթե վերցնի՝ ո՞նց է վերադարձնելու։

Արդյո՞ք սա կբերի դեֆոլտի․ Աշոտ Թավադյանն ասաց՝ փոքր երկրի համար խնդիրները գումարային առումով համեմատաբար հեշտ է լուծել, կլինի հետևյալը՝ կդմենք միջազգային կառույցների, և եթե բարեհաճ գտնվեն՝ պարտքի վերակառուցում կլինի, այսինքն, կհետաձգեն մեր պարտքի մարման գումարները, նաև կարող է որոշ վարկեր դուրս գրեն, և երրորդ՝ կարող ենք ստանալ նոր վարկեր, որոնցով կփակենք նախորդ վարկերը, որոնց տոկոսը համեմատաբար բարձր է կամ մարման ժամկետներն են լրանում։

«Այսինքն, այս իրավիճակում, եթե դուք դիմում եք վարկ ստանալու, ուրեմն գտնվում եք ծայրահեղ վիճակում։ Այսինքն, սա առաջին հերթին ոչ թե տնտեսական հարց է լուծում, այլ սոցիալ-քաղաքական։ Սա երկրի ռեյտինգի վրա կազդի։ Բացի այդ, եթե վարկ են տրամադրում, ուրեմն կանոնները թելադրվում են միջազգային կառույցների կողմից, և ընկնում եք այդ կառույցների վերահսկողության ներքո»,-ասաց նա։

Հարցը լուծելու համար լուրջ ռեֆորմների կարիք կա ամբողջ տնտեսական քաղաքականության մասշտաբով՝ վստահեցրեց Աշոտ Թավադյանը։ Մենք վարչական կառավարման համակարգից ոչ թե անցել ենք դեմոկրատականի, որ արդյունավետ կլիներ, այլ պսևդոդեմոկրատականի․ այս մեխանզմը դեռևս չի փոփոխվում և արդյունավետության խնդիր կա։

«Եթե պարտքը մեծանում է, ուրեմն լավ չեք ղեկավարում, չէ՞։ Այսինքն, այդ խնդիրները պետք է լուծել, իսկ լրացուցիչ պարտք վերցնելը վերջին հերթին պետք է լինի»,-ասաց Աշոտ Թավադյանը։

Երկիրը տնտեսապես ոտքի կանգնեցնելու լուծումը պատրաստի արտադրանքի արտահանումը կլինի, համոզված է տնտեսագետը, և ամեն ինչ պետք է դրա համար անել, որովհետև դա է արժույթ բերում ներսում։