Իշխանությունները ճոխ հարսանիքների են պատրաստվում
Նիկոլ Փաշինյանի իշխանությունն անգամ պատերազմից հետո քեֆ-ուրախության պակաս չի ունեցել։ Հատկապես խայտառակ պարտությունից հետո Փաշինյանն ու իր թիմը առավել ճոխությամբ են իրենց ուրախությունները կազմակերպում։ Միկոնոս կղզում իշխանական հանգիստը վկա։
Politik.am-ի տեղեկություններով առաջիկայում իշխանությունները պատրաստվում են երկու ճոխ և էլիտար հասրանիքի։ Առաջին հարսանիքը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանինն է։ Մամուլը գրել էր, որ նա ընտրյալ ունի ու նախարարը պատրաստվում է ամուսնանալ։ Մեր տեղեկություններով հարսանիքը տեղի կունենա այս ամիս։
Ամուսնանալ է պատրաստվում նաև Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտը։ Նրա հարսանեկան արարողության ժամկետների մասին կոնկրետ տեղեկություններ չկան, բայց ամենայն հավանականությամբ շատ չի ուշանա։
Երկու հարսանիքների համար էլ իշխանական թիմը շատ լուրջ պատրաստություն է տեսնում։ Բոլորը թանկարժեք նվերներ են պատրաստում, որպեսզի էլիտար հարսանիքին էլիտար մասնակցություն ցուցաբերեն։
Կան նաև տեղեկություններ, որ իշխանությունները պատրաստվում են նոր կազմվող այս ընտանիքների հանգամանքը ևս դիվիդենտ քաղելու համար օգտագործել՝ իրենց սպասարկող մեդիաներով հանրությանը և հատկապես զոհերի ծնողներին հասկացնելու են, որ իրենց որդիները զուր չեն զոհվել, որ կյանքը շարունակվում է ու Պապիկյանն ու Աշոտիկն էլ ամուսնանում են, որպեսզի սերունդ տան ու ազգը առաջընթաց ապրի։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին