Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)
Հայաստան

ԱԳՆ կայքում տեղ գտած հայելային հետքաշման գաղափարը մարդու իրավունքներն անտեսող առաջարկ է. ո՞ւր պետք է հետ քաշվենք». Արման Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի խոսքով՝ խաղաղությունը կարևորագույն ու բարձրագույն արժեք է, սակայն, երբ մարդիկ իրենց իրավունքների պաշտպանության երաշխիքներ չունեն, ավելի մեծ խնդիրների մեջ կարող են հայտնվել։

«Այս առումով կարող եմ ասել, որ գլխավոր երաշխիքն ադրբեջանական զինված զինծառայողների հեռացումն է, որը մենք պետք է հիմնավորենք մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներով։ Երեկ տեսա, որ ԱԳՆ կայքում նորից կար այդ հայելային հետքաշման գաղափարը, սա մարդու իրավունքներն անտեսող առաջարկ է։ Մեր ԱԳՆ գործընկերներին մշտապես հարգանքով եմ վերաբերվել ու վերաբերվում եմ, հարգում եմ նրանց աշխատանքը, բայց ես կարծում եմ՝ սա քաղաքական մոտեցում է, սխալ կենսագործվող, որը հակադրվում է մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներին։ Այստեղ հարց է առաջանում, թե մենք ո՞ւր պետք է հետ քաշվենք, ամբողջ շփման գիծը շատ տեղերում անցնում է մեր քաղաքացիների տների միջով, մեր քաղաքացիներին պատկանող հողերի մեջով։ Մարդիկ չեն կարողանում իրենց հողերը մշակեն, օգտագործեն, գյուղատնտեսությամբ զբաղվեն, քանի որ ադրբեջանական զինված ծառայողները ֆիզիկապես ներկա են իրենց հողերում։ Մենք ունենք փաստաթղթեր, որ դրանք հանդիսանում են մեր քաղաքացիների սեփականությունը, հետևաբար՝ այս մոտեցումը չի ապահովում, հաշվի չի առնում մարդու իրավունքները»,- ՄԻՊ գրասենյակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արման Թաթոյանը։

Ըստ նրա, եթե զորքի հայելային հետքաշում է տեղի ունենում, այդ դեպքում ինչպե՞ս են թողնելու մարդկանց նման վիճակում, այն դեպքում, երբ ադրբեջանական կողմից առհասարակ քաղաքացիական բնակավայր չկա։

«Այսպես ասած, մենք թիկունք էլ չունենք, այդ ինչի՞ հաշվին պետք է հետ գնանք, այն էլ այն դեպքում, երբ դելիմիտացիա ու դեմարկացիա առհասարակ չի եղել։ Ամենայն վստահությամբ ասում եմ՝ մենք պետք է մարդու իրավունքները հիմք վերցնենք, հիմնավորենք դրանով։ Մշտապես խոսվում է քարտեզների մասին և խոսվում է տեղագրական, աշխարհագրական քարտեզների մասին։ Մարդու իրավունքների կոնցեպցիայով շարժվելով՝ մենք ունենք անտառների օգտագործման հարց մարդկանց կողմից, գեոդեզական քարտեզներ, որոնք վերաբերում են հողերի օգտագործմանը, կադաստրային քարտեզներ և շատ այլ հարցեր։ Ունենք նաև մարդկանց բնականոն կյանքի վերականգնման խնդիր, զորքերի հայելային հետքաշումը վերականգնելու է մարդկանց բնականոն կյա՞նքը, ինչպե՞ս է վերականգնելու»,- հավելեց Արման Թաթոյանը։

Նա ընդգծեց, որ միջազգային բոլոր հանդիպումները վկայում են, որ իր առաջարկը կստանա միջազգային լայն աջակցություն, քանի որ այն ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի և մարդու իրավունքների ոլորտի կազմակերպությունների առաջարկած չափանիշների հիման վրա է։

«Մշտապես հարց է բարձրացվում, արդյո՞ք իրատեսական է, և քաղաքական տեսանկյունից կհեռանա՞ն, թե՞ ոչ։ Այո, այս առաջարկի դեպքում երբևէ չի ասվում, որ իրենց հեռանալու դեպքում ապառազմականացված անվտանգության գոտի ունենալու դեպքում դա դառնում է Հայաստան կամ Ադրբեջան, ոչ, մենք ասում ենք, որ դա լինելու է չեզոք գոտի։ Այդ տարածքն անհրաժեշտ է, որպեսզի մարդիկ շնչեն, որ կարողանան ապրեն։ Այս ճանապարհները փակելով՝ ադրբեջանական զինված ծառայողները մեկուսացման և հումանիտար լրջագույն խնդիրներ են առաջացնում բնակիչների համար։ Ի՞նչ եք կարծում՝ նրանք չգիտեի՞ն, որ նման վնասներ են պատճառելու»,- ընդգծեց Արման Թաթոյանը։