Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցը 7-րդ անգամ կդրվի աճուրդի
Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցը արդեն 7-րդ անգամ կդրվի աճուրդի։ Պետական գույքի կառավարման կոմիտեից հայտնում են, որ այն նշանակված է ս.թ. փետրվարի 10-ին, ժամը` 15:00-ին ։
Աճուրդին մասնակցելու հայտերի ներկայացման վերջնաժամկետը փետրվարի 9-ն է։
Վաճառքի պայմանների համաձայն, աճուրդին մասնակցելու համար մասնակիցը պետք է 250 000 000 դրամ նախավճար մուծի։
Հյուրանոցի նախնական արժեքը հրապարակված հայտարարությունում չի հստակեցվում։ Նշվում է միայն հյուրանոցի շենք-շինությունների, հողամասերի, անշարժ ու շարժական գույքերի գնահատված արժեքները, որոնց հանրագումարը կազմում է 10 908 050 000 դրամ։
Պոտենցիալ գնորդը նաև շուրջ 5 մլն (4 944 600) դրամ վճարի` գույքի գնահատման համար։
«Գոլդեն փելեսը» դարձյալ վաճառքի հանելու որոշումը ՀՀ կառավարությունը կայացրել էր 2021թ–ի դեկտեմբերի 16–ին։ Այս անգամ, սակայն, ի տարբերություն նախկին 6` չկայացած աճուրդների, որոշվել է պոտենցիալ գնորդին թույլ տալ վճարումը կատարել 5 տարվա ընթացքում.
Հիշեցնենք` 2019թ-ի սեպտեմբերի 26–ի նիստում ՀՀ կառավարությունը որոշում էր կայացրել Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին պատկանող Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցն ընդունել որպես նվիրատվություն։
Նախկին պաշտոնյան նման առաջարկ էր արել այն բանից հետո, երբ ԱԱԾ–ն բացահայտել էր իրեն պատկանող երեք հյուրանոցներն անօրինական գումարներով կառուցելու փաստը։
Իսկ 2019թ–ի նոյեմբերի 28-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հյուրանոցի արժեքը շուրջ 20 միլիոն դոլար է։ Իրականում դրա մեկնարկային գինը ընդամենը 15.6 մլն ԱՄՆ դոլար էր գնահատվել, իսկ այժմ այն արդեն նվազել է մինչև 14 մլն դոլար։


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան