«Վիրավորական է, որ հայրենիքի համար կյանքը տված մարդու համար չկա նման որոշում». Գեղամ Նազարյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն այսօր խորհրդարանում Զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող արտոնությունների մասին քննարկման ժամանակ ասաց, որ հարցը խորքային լուծում է պահանջում: Եվ դա ոչ միայն Կենտրոնական բանկի, այլև պետության որոշելու խնդիրն է։
«Մենք անդրադառնում ենք միայն այսպիսի խնդրի՝ զոհվածի վարկը զիջե՞նք, թե՞ չզիջենք, նույն հաշմանդամություն ձեռք բերած զինվորների մասով։ Մենք չենք անդրադառնում մի կարևոր խնդրի, կարծես թե դա չենք ուզում նկատել։ Որևէ մեկին չեմ ցանկանում զգալ, թե ինչ է տեղի ունենում այն մարդու տանը, որի որդին անհետ կորած է, իսկ հետո պարզվում է, որ զոհված է։ Այդ ընտանիքն առանց պետության աջակցության ամիսներ շարունակ թողնելով իր ամեն ինչը, զբաղվում է միայն իր որդու մարմինը գտնելու հարցով, ունենք ընտանիքներ, որոնք նման փնտրտուքի մեջ են։ Այդ ընթացքում նման ընտանիքները ոչ միայն ֆինանսական կորուստներ են ունենում, այլև իրականում մոռանում են, որ ունեցել են վարկեր։ Կան մարդիկ, որոնք հիպոթեքային վարկեր են վերցրել՝ հուսով, որ իրենց որդին վերադառնալու է և այդ բնակարանում ապրելու է»,- նշեց Գեղամ Նազարյանը։
Ընդդիմադիր պատգամավորի բնորոշմամբ տպավորություն է ստեղծվում, թե մարդիկ որոշել են հողմաղաց կառուցել, այն էլ քամին քշել-տարել է, ու հիմա մտածում են՝ վարկերը ներե՞լ, թե՞ ոչ։
«Երբ ամբողջ աշխարհը մտավ կորոնավիրուս կոչված խաղի մեջ, բանկերն ինչ-որ ծրագրեր իրականացրեցին։ Իմ օրինակով ասեմ՝ ինձ համար տարօրինակ էր, երբ պարզվեց, որ մեր տան անդամներից մեկը բանկերից մեկում ունեցել է սպառողական վարկ, հետո, երբ գնացինք, որ այն վճարենք, ասացին, թե՝ ձեզ կգցենք կորոնավիրուսային զեղչերի մեջ։ Այնքան վիրավորական է, որ հայրենիքի համար կյանքը տված մարդու համար չկա նման որոշում, բայց նրան ընդգրկում են կորոնավիրուսային ինչ-որ զեղչերի մեջ»,- ասաց Գեղամ Նազարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»