«Տո այ ողորմելիներ, ի՞նչ նավթամուղի պայթեցում»․ Էդուարդ Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նախ՝ Հայոց բանակի սպաներին ու զինվորներին ազատեք Բաքվի բանտերից, հետո նոր պարծեցեք «ղազախական արշավանք» նախաձեռնելով։
Ադրբեջանում ընթանում է ՀՀ զինված ուժերի սպաներ Իշխան Սարգսյանի եւ Վլադիմիր Ռաֆայելյանի դատավարությունը։
Ակնհայտ է, որ Բաքվի հանցագործ ու հայատյաց ռեժիմի կտտանքների հետեւանքով, Իշխան Սարգսյանը «խոստովանել» է, թե «իրենք 2021-ի մայիսին պետք է պայթեցնեին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը»։
Սա Բաքվի հերթական զառանցանքն է։
Տո այ ողորմելիներ, ի՞նչ նավթամուղի պայթեցում։
Կապիտուլյանտները «մեռա՞ծ» են, որ ձեր նավթամուղերը պայթեցվեն, այն էլ պատերազմից հետո։
Սրանք նույնիսկ պատերազմի օրերին «ռիսկ չարեցին» նավթամուղեր պայթեցնեն, էլ ուր մնաց՝ պատերազմից կես տարի անց։
Աշխատեցրեք մեխանիզմներն ու ազատեք Բաքվի բանտերից ՀՀ զինված ուժերի ծառայողներին, «ՀԱՊԿ մեխանիզմներ աշխատացնողներ»»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին