Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)
Հայաստան

Հունիսին՝ ակտիվ ընդդիմադիր, հունվարին՝ նիկոլական փոխմարզպետ

Օրերս Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կարեն Մանուկյանը նշանակվեց Շիրակի մարզպետի տեղակալ: Նրա մեկ այլ որոշմամբ՝ Ալբերտ Այվազյանը ևս նշանակվել է Շիրակի մարզպետի տեղակալ, գրում է 168.am-ը:

Այսինքն՝ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն արդեն երկու նոր տեղակալ ունի, որոնցից մեկը՝ Կարեն Մանուկյանը, ինչպես արդեն մամուլը գրել էր, իր քավորն է, ինչպես նաև Նազելի Բաղդասարյանի մոր՝ «Ցայգ» հեռուստաընկերության սեփականատեր Մարգարիտա Մինասյանի շրջապատի անձ:

Կարեն Մանուկյանը շատ ավելի հայտնի է մաքսավորների շրջանում: Վերջինս զբաղեցրել է Շիրակի մաքսատան տնօրենի պաշտոնը:

Բայց տեղի է ունենում 2018թ. իշխանափոխությունը, և Կարեն Մանուկյանը հայտնվում է հեղափոխական իշխանությունների թիրախում: Գյումրիում մինչ օրս էլ ասում են, որ միայն Նազելի Բաղդասարյանի հետ ունեցած քավոր-սանիկական կապի շնորհիվ է այդ ժամանակ Կարեն Մանուկյանն ազատվել պատասխանատվությունից ու միայն աշխատանքից հեռացվել է՝ առանց տխուր հետևանքների:

Մինչ Նազելի Բաղդասարյանը, Կարեն Մանուկյանը, մեր տեղեկություններով, իր կարիերային աճի համար պարտական է «Բուռնաշ» մականունով նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին, ով այսօր այս իշխանությունների մոլի պաշտպաններից է: Շիրակի մաքսատան նախկին պետը մոտ բարեկամական կապեր ունի Աշոտ Աղաբաբյանի հետ, և բնական է, որ վերջինս ամեն բան արել է իր մտերմին նորմալ պաշտոնի նշանակելու համար: Հենց այդպես բանասիրական կրթությամբ Կարեն Մանուկյանը դառնում է Շիրակի մաքսատան պետ:

Ի դեպ, Գյումրիում ասում են, որ Կարեն Մանուկյանին գիտեն՝ որպես Աղաբաբյանի «պենջակ բռնող» (պիջակ,- Գ.Ս.»). ուր գնում էր Աղաբաբյանը, Կարեն Մանուկյանը նրա հետ էր:

Կարեն Մանուկյանի հայրը՝ Հենրիկ Մանուկյանը, երկար տարիներ աշխատել է Շիրակի մարզպետարանում, ՀՀԿ-ական իշխանությունների աջակից է եղել, ընդգրկվել է տարբեր հանձնաժողովներում:

Ինչևէ, վրա է հասնում 2018թ., և ի երախտագիտություն Նազելի Բաղդասարյանի կողմից իրեն չձերբակալելու համար գործադրած ջանքերի, Կարեն Մանուկյանը սկսում է մասնակցել, օրինակ, ՔՊ-ականների կողմից ու նրանց համար կազմակերպվող զանազան դրամահավաքների ու իրեն դիրքավորում է՝ որպես ակտիվ «հեղափոխական»:

Արդեն պատերազմից հետո ու հատկապես 2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, երբ իշխող ուժի դիրքերը բավականին թույլ էին, Կարեն Մանուկյանը որոշում է հերթական «come back»,-ը կատարել ու այս անգամ էլ հայտնվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբում ու ներկայանալ որպես ընդդիմադիր գործիչ:

Ավելին, արդեն թունդ քոչարյանական Կարեն Մանուկյանը, մեր տեղեկություններով, հանձն է առնում իր պապական Ամասիա բնակավայրում և շրջակա գյուղերում մեծ թվով ձայներ բերել իր նախընտրած քաղաքական ուժի համար:

Գյումրիում ասում են, որ Կարեն Մանուկյանը միշտ եղել է Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի Շիրակի մարզի պատասխանատու, Շիրակի նախկին մարզպետ Աշոտ Գիզիրյանի աջ ձեռքը՝ թե այն ժամանակ, երբ Գիզիրյանը մարզպետ է եղել, թե խորհրդարանական վերջին ընտրություններից առաջ, երբ նա համակարգում էր Շիրակի մարզի շտաբի աշխատանքները:

Կարեն Մանուկյանին Աշոտ Գիզիրյանի հետ մշտապես տեսել են Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբներից մեկում, որը գտնվում էր Գյումրիի Քըրք Քըրքորյանի անվան փողոցում, հանրաճանաչ Ասլամազյան քույրերի թանգարանի դիմաց, հայտնի «Հոկտեմբերի» կինոթատրոնի կողքին:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Կարեն Մանուկյանի հայտնվելը Ռոբերտ Քոչարյանի շտաբում գյումրեցիների մոտ զարմանք է հարուցել, քանի որ բոլորը գիտեին նրա ու Նազելի Բաղդասարյանի կապի մասին ու վստահ էին, որ Կարեն Մանուկյանը պաշտպանում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շահերը:

Շիրակի մարզում վստահ են՝ հենց շտաբ ելումուտ անող կասկածելի կադրերն էլ դարձել են այն հիմնական պատճառը, որ Երկրորդ նախագահի գլխավորած ուժը քիչ ձայներ է հավաքել Շիրակի մարզում:

Մեզ փոխանցեցին, որ Կարեն Մանուկյանն իր հետ շտաբ է տարել նաև իր վաղեմի ընկերոջը՝ Շիրակի պետական համալսարանի նախկին ռեկտոր, տարբեր կոռուպցիոն սկանդալների կիզակետում հայտնված Սահակ Մինասյանին, ում վերաբերյալ քրեական գործերն այս պահին էլ քննվում են իրավապահ մարմիններում:

168.am-ը ժամանակին անդրադարձել է այն հանգամանքին, որ Սահակ Մինասյանը, Կարեն Մանուկյանի միջոցով կապ հաստատելով Նազելի Բաղդասարյանի հետ, վերջինիս միջամտությամբ ու Շրջակա միջավայրի նախարարության աջակցությամբ փորձել է փակել ընդդիմադիր գործիչներից մեկին պատկանող ՀԷԿ-ը, որպեսզի իրենն աշխատի:

Ինչևէ, ունենք իրավիճակ, երբ ընդամենը 2021թ. հունիսին թունդ ընդդիմադիր, Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբից դուրս չեկող, Նազելի Բաղդասարյանի քավոր Կարեն Մանուկյանը հիմա դարձել է ոչ պակաս թունդ նիկոլական ու ստանձնել Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնը:

Ուշագրավ է նաև այն, որ, մեր տեղեկություններով, արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանում Կարեն Մանուկյանին հաճախ տեսել են նաև «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Մարտունիկ Գրիգորյանի՝ Արագածի փողոցում գտնվող շտաբում:

Հ.Գ. Ի դեպ, Կարեն Մանուկյանին փոխմարզպետ նշանակվելու առթիվ շնորհավորել է նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) Գյումրու մասնաճյուղը: Պարզվում է՝ նորանշանակ մարզպետը այդ բուհ-ի «Ընդհանուր տնտեսագիտության և բնագիտական առարկաների» ամբիոնի դասախոս է:

Շիրակի մարզպետարանի կայքում Կարեն Մանուկյանի կենսագրության մեջ նշված է, որ վերջինս 1982-1988թթ․ սովորել է Լենինականի Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտում, 2006-2009թթ.՝ Ռուսաստանի Դաշնության մաքսային ակադեմիայում:

Թե հիմնական կրթությամբ բանասեր Կարեն Մանուկյանն ինչ գիտելիքներ է փոխանցում ուսանողներին, դժվար է ասել: Հավանաբար ՌԴ մաքսային ակադեմիայում ստացած կրթությունն է օգնության հասնում: