Փաշինյանը ոգևորված է սեփական անձի քաղաքական գործունեության ապահովագրման առումով․ Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն
արձագանքել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը՝ ՀԱՊԿ-ում ՀՀ
նախագահության շրջանում Ղազախստան խաղաղապահ ուժեր ուղարկելու և «ՀԱՊԿ
մեխանիզմներն աշխատացնելու» վերաբերյալ։
«ՀՀ անվտանգության քարտուղարն ասում է, որ Հայաստանն իր օրինակով փորձում է ՀԱՊԿ անդամ երկրներին ցույց տալ, թե ինչպես է պետք ճգնաժամային իրավիճակներում կազմակերպության մեխանիզմներն աշխատեցնել։
Այս միտքը հնչեցվեց՝ պարզաբանելու, թե ինչո՞ւ ՀԱՊԿ-ը որոշեց իր մասնակցությունն ունենալ Ղազախստանում կայունության հաստատման միջոցառումներին։
Փաստորեն, նույն տրամաբանությամբ մի քանի տարի առաջ էլ ՀՀ իշխանությունները, այն ժամանակվա ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ իրավական գործընթաց սկսելով, ՀԱՊԿ անդամ երկրներին սեփական փորձով ուզում էին ցույց տալ, թե ինչպես պետք է վարկաբեկել կազմակերպությունը։
Եվ ընդհանրապես, եթե Փաշինյանի շրջապատում կարծում են, որ նախկինում
ծագած ճգնաժամերի պարագայում ՀԱՊԿ առանձին երկրների տարօրինակ վարքը կամ հայտարարությունները պայմանավորված էին ՀԱՊԿ կանոնադրությանը չտիրապետելու գործոնով կամ համապատասխան մեխանիզմները գործարկելու անկարողությամբ, ապա դա պարզ քաղաքական տհասություն է։
Փաշինյանը ոգևորված է ստեղծված իրավիճակում Հայաստանի ներգրավվածությամբ
ոչ թե ՀԱՊԿ կանոնադրության անվերապահ իրագործման, այլ սեփական անձի
քաղաքական գործունեության ապահովագրման առումով։
Ասեմ, որ այդ հաշվարկն իր դեպքում չի աշխատելու, որովհետև ՀԱՊԿ համապատասխան երկրին ուղղվող իր ուղերձները որևէ խնդիր չեն լուծելու, որովհետև հասցեատերը Փաշինյանին ու նրա շրջապատին չափազանց լավ է ճանաչում․ ավելի լավ, քան Հայաստանում»,- գրել է պատգամավորը։


















































Որոշ հասցեներում 24 ժամ լույս չի եղել, ևս 24 ժամ հնարավոր է չլինի
Էլեն Բադալյանն ու ֆուտբոլիստ Հրանտ Ռանոսը նշանադրվել են
Կամ պայմանավորվում ենք՝ երբ ենք ստորագրում, կամ չենք պայմանավորվում․ Միրզոյանը՝ խաղաղության համաձայն...
Ամերիկյան կողմի հետ շատ ինտեսիվ աշխատում ենք և 2026թ. երկրորդ կեսին գետնի վրա կունենանք շինարարությո...
Մենք հիանալի հանդիպում ունեցանք․ մենք մոտ ենք, գուցե նույնիսկ շատ մոտ․ Թրամփ
Հայտնի է սպորտի ոլորտում «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողը
Շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Պուտինի հետ. Թրամփ
Առնոլդ Շվարցենեգերը վերամիավորվել է Մարիա Շրայվերի հետ տոների ժամանակ՝ իրենց սկանդալային ամուսնալուծ...
ԱՄՆ-ի «վատերից վատագույնների» թարմացված ցանկում Վրաստանի և ՀՀ-ի քաղաքացիներ կան
Կյանքը 0:5-ից հետո․ Մխիթարյանը բացահայտում է Ինտերի ներսում տեղի ունեցածը