Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)
Հայաստան

Արդարադատության նախարարի նման գործելաոճն անհամատեղելի է դատական իշխանության անկախության հետ․ հայտարարություն

Հայաստանի Հանրապետությունում Արդարադատության նախարարի նման գործելաոճն
անհամատեղելի է ՀՀ Սահմանադրությամբ և Հայաստանի կողմից վավերացված
միջազգային օրենսդրությամբ ամրագրված դատական իշխանության անկախության հետ,
վտանգում է դատավորների ֆունկցիոնալ անձեռնմխելիությունը և կարող է
գնահատվել որպես դատավորների նկատմամբ ազդեցության և ճնշում գործադրելու
միջոց, որն անթույլատրելի է ժողովրդավարական հասարակությունում: Այս մասին
ասված է մի շարք դատավորների տարածած հայտարարության մեջ:

«2019-2021 թվականներին միջազգային հեղինակավոր կառույցները հրապարակել
են Հայաստանի դատական իշխանության անկախության վերաբերյալ իրենց
կարծիքները, առաջարկությունները և նկատառումները, որոնցում հատկապես
խնդրահարույց են գնահատել ՀՀ Արդարադատության նախարարի օրենսդրորեն
ամրագրված լիազորությունը՝ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ
հարուցելու, ինչպես նաև կարգապահական վարույթների հարուցման
հնարավորությունը՝ ընթացիկ, դեռևս վերջնական դատական ակտով չավարտված
գործերով։

Մասնավորապես․
 
- Վենետիկի հանձնաժողովի կարծիք No. 963 / 2019 CDL-AD(2019)024․
Երրորդ անձը ով կարող է կարգապահական վարույթ հարուցել ԲԴԽ
Արդարադատության նախարարն է։ Վենետիկի հանձնաժողովը քննադատական
դիտարկումներ է արել Չեռնոգորիայի համադրելի դրույթի մասով՝ «99-րդ
հոդվածով արդարադատության նախարարին իրավունք է տրվում կարգապահական
վարույթ հարուցել դատավորների նկատմամբ։ Կարելի է հարց տալ, թե արդյոք դա
համահունչ է դատական իշխանության անկախությանը և իշխանությունների
տարանջատման սկզբունքին»։ Այնուամենայնիվ, 2017 թվականի հոկտեմբեր ամսվա
N18 Կարծիքում (տե՛ս § 136), Վենետիկի հանձնաժողովը նշել է, որ հաշվի
առնելով այն հանգամանքը, որ նախարարը կարող է կարգապահական վարույթ
հարուցել ԲԴԽ Կարգապահական Հանձնաժողովի հետ հավասար հիմունքներով, և որևէ
դերակատարում չունի որոշումների կայացման մեջ, Արդարադատության նախարարի
ներգրավումը կարգապահական վարույթի հարուցման փուլում անընդունելի չէ։
Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ ԴԸԺ-ի Էթիկայի և կարգապահական հարցերի
հանձնաժողովն ունի ավելի բազմազան կազմ, քան իր նախորդը, ապա կարելի է
ենթադրել, որ նախարարի լիազորությունները կարող են աստիճանաբար դադարեցվել
նոր համակարգի գործարկումից հետո:

- 12 դեկտեմբեր 2019 GrecoRC4 (2019)21

- Գնահատման 4-րդ փուլ Կոռուպցիայի կանխարգելում պատգամավորների,
դատավորների և դատախազների նկատմամբ Հայաստանի Հանրապետության երկրորդ
զեկույց.

Առաջարկ viii. 43. GRECO-ն առաջարկել է (i) վերանայել Արդարադատության նախարարության դերը դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներում, (ii)
կարգապահական վարույթների՝ որպես դատավորի նկատմամբ ազդեցության կամ
հաշվեհարդարի գործիք չօգտագործվելու պատշաճ երաշխիքներ գործադրել,
ներառյալ՝ դատավորների կողմից կարգապահական որոշումները դատարանում
վիճարկելու հնարավորությունը։ 44. Հիշատակվում է, որ այս առաջարկը մասամբ
իրականացվել է Համապատասխանության մասին զեկույցում (Compliance Report):
Ինչ վերաբերում է առաջին մասին, նշվել է, որ արդարադատության նախարարը
դեռևս լիազորված է դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցել։
GRECO-ն ընդգծել է, որ արդարադատության նախարարի, որը գործադիր իշխանության
մաս է կազմում, դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներում
ներգրավված լինելը կարող է դիտարկվել ոչ լիովին համատեղելի դատական
անկախության հետ: Խորհրդարանում առկա Դատական օրենսգրքի նախագիծը
նախատեսում էր նախարարի այդ լիազորության պահպանումը՝ որոշակի
սահմանափակումներով։

Սակայն դա այն ժամանակ միայն նախագիծ էր: Ինչ վերաբերում է առաջարկի
երկրորդ մասին, GRECO-ն ողջունել է Բարձրագույն դատական խորհրդի նոր
իրավասությունը՝ որոշում կայացնելու դատավորների կարգապահական
պատասխանատվության վերաբերյալ: GRECO-ն նաև բարձր է գնահատել լրացուցիչ
երաշխիքները անհարկի ճնշումներից, ինչպիսիք են դատավորների ֆունկցիոնալ
անձեռնմխելիությունը և այլն: Այնուամենայնիվ, GRECO-ն շարունակում էր
անհանգստանալ, որ հնարավոր չէր կարգապահական որոշումը վիճարկել դատարանում,
ու ոչ միայն դրա սահմանադրականության կապակցությամբ: Հետևաբար, առաջարկի
այս մասը մասամբ է իրականացվել:

45. Առաջարկի առաջին մասի վերաբերյալ իշխանությունները այժմ հայտնում են, որ
դատավորների կարգապահական պատասխանատվության կարգը փոփոխվել է, սակայն
արդարադատության նախարարը դեռևս լիազորված է կարգապահական վարույթ հարուցել (Դատական օրենսգրքի 19-րդ գլուխ՝ դատավորի կարգապահական պատասխանատվության մասին): Բացի այդ, իշխանությունները հաստատում են, որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցող մարմինը, այդ թվում՝ արդարադատության նախարարը, իրավասու է դատարանում ծանոթանալ ցանկացած քրեական, քաղաքացիական կամ որևէ այլ գործի նյութերին, որոնց դեպքում վավեր դատական որոշում դեռևս չի կայացվել՝ «չմիջամտելով արդարադատության իրականացման գործընթացին» (Օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետ): Սակայն իշխանությունները բացատրում են, որ այդ դեպքերում կարգապահական վարույթը կարող է հարուցվել միայն դատավարության ավարտից և դատական որոշումից վեց ամիս հետո։ Իշխանությունները հավատարիմ են մնում արդարադատության նախարարի՝ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորությունը վերացնելուն, հենց որ Դատական օրենսգրքում նոր փոփոխություններով
նախատեսված Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի նոր հանձնաժողովն ապացուցի իր արդյունավետությունը, ինչպես առաջարկել է
Վենետիկի հանձնաժողովը։

46. Առաջարկի երկրորդ մասի վերաբերյալ իշխանությունները հայտնում են, որ ներկայումս, Սահմանադրության համաձայն, Բարձրագույն դատական խորհուրդն այն մարմինն է, որն իրավասու է որոշում կայացնել դատավորների նկատմամբ կարգապահական տույժի վերաբերյալ։ Խորհուրդը գործում է իբրև դատարան և իր որոշումները սկզբունքորեն կարող են բողոքարկվել Վճռաբեկ դատարանում: Սակայն վերջինս իրավասության սահմանափակ շրջանակ ունի։ Իշխանություններն ընդգծում են, որ Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությունը նախատեսում է սահմանադրական փոփոխություններ, որոնք նախատեսում են դատավորների նկատմամբ կարգապահական որոշումների բողոքարկման արդյունավետ մեխանիզմի ստեղծումը։ Մինչ այդ, Դատական օրենսգրքի փոփոխությունները բողոքարկման ժամանակավոր մեխանիզմ են ապահովում էական հարցերի վերաբերյալ։

47. GRECO-ն ի գիտություն է ընդունում տրամադրված տեղեկությունը:
GRECO-ն նշում է, որ արդարադատության նախարարը, ինչպես նաև Էթիկայի և
կարգապահական հարցերի հանձնաժողովը և Կոռուպցիայի կանխարգելման
հանձնաժողովը ներկայումս դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ
հարուցելու լիազորություններ ունեն: GRECO-ն ափսոսանք է հայտնում, որ
արդարադատության նախարարը դեռևս ունի այս գործառույթը և իրավունք ունի
ծանոթանալու ընթացքի մեջ գտնվող դատական գործերի նյութերին, որոնցում առկա
չէ որևէ վերջնական դատական որոշում։ GRECO-ի դիրքորոշումը մնում է այն, որ
կարգապահական վարույթում արդարադատության նախարարի դերը պետք է դադարեցվի։ Հետևաբար, առաջարկի առաջին մասին դեռ պետք է անդրադառնալ: Առաջարկի երկրորդ մասի կապակցությամբ GRECO-ն ափսոսանք է հայտնում, որ կարգապահական որոշումների բողոքարկման պատշաճ մեխանիզմ չի գործադրվել: Դատական օրենսգրքում սպասվող փոփոխություններով նախատեսված մեխանիզմը ոչ ավելին է, քան ԲԴԽ-ի կողմից գործը սահմանափակ հիմքերով վերսկսելու հնարավորություն։ Հետևաբար, առաջարկի երկրորդ մասը մնում է մասամբ իրականացված։

48. GRECO-ն եզրակացնում է, որ առաջարկ viii մնում է մասամբ իրականացված:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն 11.11.2021 թվականին հրապարակել է
եզրահանգումներ Հայաստանի վերաբերյալ, որում մասնավորապես նշվել է. «Դատական իշխանության անկախության վերաբերյալ հանձնաժողովն արտահայտել է իր մտահոգությունը գործադիր և օրենսդիր իշխանությունների կողմից գործադրվող
ազդեցության, ինչպես նաև դատավորների և դատախազների ընտրության, նշանակման և նրանց գործունեության դադարեցման գործող ընթացակարգերի վերաբերյալ։
Հանձնաժողովը մասնակից պետությանն առաջարկել է ապահովել դատավորների և
դատախազների պաշտպանվածությունը ցանկացած տեսակի անհարկի ճնշումներից և
միջամտություններից, ինչպես նաև երաշխավորել դատավորների և դատախազների
պաշտոնավարման անվտանգությունը։

Սույնով հայտնում ենք մեր մտահոգությունը «Հայաստանի Հանրապետության
Դատական օրենսգիրք» Սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ
կետով նախատեսված Արդարադատության նախարարին վերապահված կարգապահական վարույթ հարուցելու լիազորության չարաշահման կապակցությամբ, որի մասին խոսում է հետևյալ վիճակագրությունը․

- 2021 թվականի ընթացքում ՀՀ Արդարադատության նախարարի կողմից հարուցվել
և Բարձրագույն դատական խորհրդին է հասցեագրվել ընդհանուր թվով 23
կարգապահական վարույթ,

- 2020 թվականի ընթացքում ՀՀ Արդարադատության նախարարի կողմից հարուցվել
և Բարձրագույն դատական խորհրդին է հասցեագրվել ընդհանուր թվով 13
կարգապահական վարույթ,

- 2019 թվականի ընթացքում ՀՀ Արդարադատության նախարարի կողմից հարուցվել
և Բարձրագույն դատական խորհրդին է հասցեագրվել ընդհանուր թվով 5 կարգապահական վարույթ։Հիշյալ վիճակագրությունը չի ներառում այն դեպքերը, երբ Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ հարուցել է, սակայն ընթացք չի տվել։

Վիճակագրական տվյալներից ակնհայտ է, որ 2021 թվականին հարուցված և
Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացված կարգապահական վարույթների թիվը
2020 թվականի համեմատ գրեթե կրկնապատկվել, իսկ 2019 թվականի համեմատ՝
հնգապատկվել է։Գործող Արդարադատության նախարարն իր հրապարակային
ելույթներում բազմիցս հայտնել է կարգապահական վարույթների քանակն ավելացնելու պատրաստակամություն և այդ միջոցով իր կողմից որպես «վատ» որակված դատավորների լիազորությունները դադարեցնելու ծրագրի մասին։

Ընդ որում, հրապարակայնորեն խոստացել է մեկ տարվա ընթացքում ներկայացնել
դատավորների լիազորությունների դադարեցման առումով կոնկրետ արդյունքներ,
մինչդեռ հիշյալ լիազորությունը վերապահված է բացառապես Բարձրագույն դատական
խորհրդին։

Ավելին, «Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք» Սահմանադրական
օրենքի 144-րդ հոդվածը չի նախատեսում դեռևս վերջնական դատական ակտերով
չավարտված` ընթացիկ գործերով կարգապահական վարույթներ հարուցելու արգելք:
Նման դեպքեր արդեն իսկ արձանագրվել են։ Այդ գործընթացը ոչ միայն ինքնին խոցելի է դարձնում տվյալ գործով արդարադատության իրականացումը, այլև կարգապահական վարույթի հարուցման և կարգապահական պատասխանատվության ենթարկելու սպառնալիքով խաթարում է գործող յուրաքանչյուր դատավորի անկախության երաշխիքները։

Սույնով հայտարարում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում
 րդարադատության նախարարի նման գործելաոճն անհամատեղելի է ՀՀ
Սահմանադրությամբ և Հայաստանի կողմից վավերացված միջազգային օրենսդրությամբ
ամրագրված դատական իշխանության անկախության հետ, վտանգում է դատավորների
ֆունկցիոնալ անձեռնմխելիությունը և կարող է գնահատվել որպես դատավորների
նկատմամբ ազդեցության և ճնշում գործադրելու միջոց, որն անթույլատրելի է
ժողովրդավարական հասարակությունում։

Ուստի անհրաժեշտություն կա օրենսդրական փոփոխությունների սույն հայտարարությամբ արձանագրված դատական իշխանության անկախության վտանգները չեզոքացնելու նպատակով։

Հ․Գ․ Սույն հայտարարությունը չի ներկայացվել այլ դատավորների ուսումնասիրությանը և հավանությանը՝ նրանց չթիրախավորելու նկատառումից ելնելով»,- նշված է հայտարարությունոմ:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ`

Դավիթ Բալայան

Դավիթ Հարությունյան

Արման Հովհաննիսյան

Զարուհի Նախշքարյան

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ՝

Ալեքսանդր Ազարյան

Արշակ Վարդանյան

Մխիթար Պապոյան

Վազգեն Ռշտունի