«Գորշ ձիուկը». Գնել Սանոսյան, կամ ո՞վ է աղմուկ հանած «ԵվրոԱսֆալտի» սեփականատերը
«ԵվրոԱսֆալտ» շինարարական ընկերությունը, որի գլխավոր տնօրենն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբայր Կառլեն Սիմոնյանն է, իշխանական շրջանակներում ունի մեկ այլ ծանոթ եւս, որը, թերեւս, պետական գնումներում այս նորաստեղծ ընկերության հաջողությունների գլխավոր «բանալիներից» է: Այս մասին գրում է Hatq.am-ը:
Սեպտեմբերին գրել էինք, որ Կ. Սիմոնյանի ղեկավարած ընկերությունը իր գոյության կարճ ժամանակահատվածում (ՓԲԸ-ն հիմնադրվել է 2020 թ. մարտին) ճանապարհների վերանորոգման 2 պայմանագիր է կնքել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության (ՏԿԵՆ) ու Ապարանի համայնքապետարանի հետ, որոնցից առաջինի արժեքը 356 մլն դրամ է (սկզբնապես եղել է 368 մլն, բայց հետո նվազեցվել է), երկրորդինը՝ 287 մլն, այսինքն՝ դրանց ընդհանուր գինը 643 մլն դրամ է:
Տվյալները վերցրել ենք ֆինանսների նախարարության armeps.am գնումների համակարգից: Քանի որ այս համակարգում տվյալները շարունակաբար թարմացվում են, այս պահին armeps.am-ում առկա է «ԵվրոԱսֆալտ» ՓԲԸ-ի հետ կնքված 4 պայմանագիր, իսկ ընդհանրապես ընկերությունը, նույն կայքի համաձայն, մասնակցել է 14 մրցույթի, որոնցից 4-ում եղել է 2 չափաբաժին, այսինքն՝ եղել է ընդհանուր 18 գնման առարկա: Ընդ որում՝ բոլոր մրցույթները կազմակերպվել են այս տարի: Պայմանագրերից 2-ը շինարարական ընկերությունը կնքել է ՏԿԵՆ-ի հետ, մյուս 2-ը՝ Արթիկի եւ Ապարանի համայնքապետարանների: Դրանց ընդհանուր գինը կազմել է 755 մլն դրամ:


















































Որոշ հասցեներում 24 ժամ լույս չի եղել, ևս 24 ժամ հնարավոր է չլինի
Էլեն Բադալյանն ու ֆուտբոլիստ Հրանտ Ռանոսը նշանադրվել են
Կամ պայմանավորվում ենք՝ երբ ենք ստորագրում, կամ չենք պայմանավորվում․ Միրզոյանը՝ խաղաղության համաձայն...
Ամերիկյան կողմի հետ շատ ինտեսիվ աշխատում ենք և 2026թ. երկրորդ կեսին գետնի վրա կունենանք շինարարությո...
Առնոլդ Շվարցենեգերը վերամիավորվել է Մարիա Շրայվերի հետ տոների ժամանակ՝ իրենց սկանդալային ամուսնալուծ...
Մենք հիանալի հանդիպում ունեցանք․ մենք մոտ ենք, գուցե նույնիսկ շատ մոտ․ Թրամփ
Հայտնի է սպորտի ոլորտում «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողը
Շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Պուտինի հետ. Թրամփ
Ռուսաստանը 9 միլիարդ դոլար է հատկացրել Թուրքիային
Կյանքը 0:5-ից հետո․ Մխիթարյանը բացահայտում է Ինտերի ներսում տեղի ունեցածը