Մենք պատրաստում ենք այդ զանգվածային ընդվզումը. անելու ենք, այդ ճանապարհին ենք. Ռոբերտ Քոչարյան
Ընտրություններից հետո մենք տեսնում ենք այս իշխանության վարկանիշի շեշտակի անկում, նույնիսկ մեզ համար անսպասելի անկում։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 27-ին, տարեվերջյան իր ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Հասկանում եմ, որ մեզնից սպասում են ավելի արմատական գործողություններ։ Ընտրություններից հետո մենք տեսնում ենք այս իշխանության վարկանիշի շեշտակի անկում, նույնիսկ մեզ համար անսպասելի անկում. բացատրություն չունեցող ինչ-որ երեւույթ տեղի ունեցավ։ Մեր գնահատականով՝ այդ վարկանիշի անկումը չի տրանսֆորմացրել այդ զանգվածների պատրաստակամությանը՝ ակտիվ պայքարելու համար։ Մենք համոզված ենք, որ այս մարդիկ իրենց հոժար կամքով իշխանությունը չեն թողնելու»,- նշեց երկրորդ նախագահը։
Ըստ նրա՝ իշխանությունից հեռացնելու համար պետք են զանգվածային ընդվզումներ. «Ոչ թե 10 հազար մարդ, այ զանգվածային։ Մենք այսօր չենք տեսնում, որ դա հասունացած է։ Դա հիասթափեցնում է մեր կողմնակիցների մի հատվածին, որոնք պատրաստ են այդ պայքարին, բայց մենք նաեւ չենք կարող այդ մարդկանց չպատրաստված տանել նման փորձությունների։ Մենք պետք է պատրաստ ենք եւ պատրաստում ենք այդ զանգվածային ընդվզումը. անելու ենք, այդ ճանապարհին ենք։ Ես ժամկետներ եմ նշել, այդ ժամկետների մեջ տեղավորվելու ենք։ Ինչ-որ բաներ կան, որ պիտի հասունանան։ Ինքս պատրաստ եմ ամեն ինչի, բայց պետք է զգաս, որ դա լինելու է ոչ թե այսպես ասած՝ ինքնահրկիզման ակտ, դրանք լինելու են քայլեր, որոնք մեծ հավանականությամբ պետք է բերեն հաջողության։ Հակառակ դեպքում մեզ մեղադրելու են՝ բա դուք առաջնորդ եք, ինչու չեք հաշվարկել»։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»