Իշխանությունը նորից բացահայտում է իր վախերը
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երևանի ավագանու՝ քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նիստում քպականների՝ Մարությանին սևացնելուն միտված և «հեղափոխությանն» ու դրա «առաջնորդին» գովերգող «բոցաշունչ» ելույթները բավականին ծանր տպավորություն թողեցին: Կան տեղեկություններ, որ դրանք բոլորը կա՛մ հեղինակել, կա՛մ արմատապես խմբագրել է անձամբ Նիկոլ Փաշինյանը:
Սակայն, շատերի կարծիքով, դրանք հակառակ էֆեկտ ունեցան: Նույնը կարելի է ասել նաև Երևանի ավագանու անդամ Լևոն Հովհաննիսյանի խոսքի մասին, որի անունը հանրության լայն շրջանակներին բացարձակ ոչինչ չի ասում: Նա այս քննարկումների մեջ հանկարծ հիշել էր ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին:
«Փաստ» թերթի տեղեկություններով, սա պատահական չէ, քանի որ իշխանությունների մեջ զգալի են վախերը Վանեցյանի վարկանիշի և հանրության շրջանում նրանից ունեցած սպասելիքների առումով: Ի դեպ, կան տեղեկություններ, որ Վանեցյանի պաշտոնավարման ժամանակ ևս Փաշինյանին հանգիստ չեն տվել նշյալ գործոնները:
Ի դեպ, ավագանու վերոնշյալ անդամի խոսքում մի շարք մանիպուլյատիվ էլեմենտներ կան, որոնք ևս պատահական չեն նետվել, քանզի իշխանություններն էլ գիտեն, որ Արթուր Վանեցյանը երբեք ՔՊ քաղաքական թիմի կամ հեղափոխական հարթակի ներկայացուցիչ չի եղել և աշխատանքի բնույթով ընդամենն իր ծառայությունն է մատուցել երկրին, իսկ հեռանալով՝ հնչեցրել հայտնի «կա՛նգ առ» ահազանգը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց