Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)
Հայաստան

Շուրջ երեք տարի «լեժանկեն» ձեռքները ման եկողներին, պսևդոմտավորական բամբասչիներին խորհուրդ կտամ իրենց գործերով զբաղվել

Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը պատասխանել է 168.am-ի հարցերին, խոսել է համալսարանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասին։

– 2018թ.-ից ի վեր «հեղափոխական» իշխանությունը փորձում էր ԵՊՀ-ում հաստատել իր կառավարչին, սակայն տարբեր պատճառներով չէր հաջողվում։ Այս տարի նրանց դա հաջողվեց իրագործել: Ինչո՞ւ ԵՊՀ-ն, այնուամենայնիվ, «ընկավ»։ Ինչո՞ւ իշխանությունները հաղթեցին։

– Համաձայն եմ, որ իշխանությունները ԵՊՀ-ում սեփական ռեկտորին հաստատելու ցանկություն ունեցել են դեռևս 2018թ. մայիսից։ Ես հիշում եմ բոլոր գործողությունների հաջորդականությունը՝ Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) «բացահայտումներից» մինչև ռեկտորի ընտրությունների ձգձգում, ռեկտորի թեկնածուների որոնումներ… Ես նույնիսկ հիշում եմ, որ ներկայիս իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները գոռում-գոչում էին, որ բուհ-ական խորհուրդներում չպետք է քաղաքական դեմքեր լինեն, և որ ԵՊՀ-ն նախկին իշխանությունների «դուքյանը» չէ: Բայց գալով իշխանության՝ հենց իրենք խցկվեցին բուհ-ական, այդ թվում՝ Մայր բուհ-ի խորհրդի կազմում: Ավելին՝ իրենց կուսակցապետին դարձրին համալսարանի խորհրդի նախագահ՝ ըստ էության արձանագրելով, որ ԵՊՀ-ն հիմա էլ Փաշինյանի «դուքյանն է»:

Անձամբ ես, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա չեմ կարծում, որ ԵՊՀ-ն ինչ-որ մեկի դուքյանն է: Մասնագիտության բերումով մի փոքր ծանոթ լինելով պատմությանը, նաև՝ ԵՊՀ-ի պատմությանը, կարող եմ ասել, որ ներկայիս ժամանակներից ավելի ծանր ժամանակների միջով է անցել համալսարանը, բայց կարողացել է պահել ազգային դիմագիծը: Հիշենք՝ եղել են ժամանակներ, որ համալսարանը Մոլոտովի պատվին է անվանակոչված եղել: Այնպես որ, համալսարանը չի ընկել, չի էլ ընկնելու:

-Կարծիքներ կան, որ ԵՊՀ-ն լավ չպայքարեց ինքնավարության համար, ուստի իշխանությունը կարողացավ իր թեկնածուին առաջ մղել և ռեկտոր կարգել: Ի՞նչ եք կարծում, եթե պայքարն ավելի ուժգին լիներ, ԵՊՀ-ն կկարողանա՞ր իր թեկնածուին ընտրել ռեկտորի պաշտոնում:

– Եթե անկեղծ, ես չգիտեմ, թե ով էր ԵՊՀ-ի թեկնածուն: Երբեք չեմ լսել, որ ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմն ունեցել է միասնական թեկնածու, կամ ասենք՝ համախմբված է եղել մեկի շուրջ և միասնական տեսլական է ունեցել այդ մարդուն տեսնելու համալսարանի ռեկտորի պաշտոնում: Այնուամենայնիվ, առաջարկում եմ հարցը չֆետիշացնել: Չէի ցանկանա հեռու մնալ անաչառությունից և տուրք տալ տարատեսակ խոսակցություններին, թե ԵՊՀ-ն ուներ թեկնածու, բայց իշխանություններն իրենց թեկնածուին կարգեցին ռեկտոր: Դա ճիշտ չէ: Այլ բան, որ իշխանությունն իր համար ցանկալի ընտրական մեխանիզմով կարող է իր ուզած թեկնածուին ռեկտոր դարձնել, ինչն էլ տեղի ունեցավ: Այդ պարագայում, թերևս, ավելի ազնիվ մեխանիզմ կլիներ ուղիղ նշանակումը, ոչ թե ընտրական գործընթացի պատրանքը: Մենք էլ՝ ԵՊՀ խորհրդի ուսանող անդամներս, դեմ գնացինք այդ մեխանիզմի փիլիսոփայությանը, դրա տրամաբանությանը և դեմ քվեարկեցինք միակ թեկնածուին, թեև հասկանում էինք, որ ընտրության արդյունքը կանխորոշված է: Բայց ընդդեմ այդ մեխանիզմի մենք մեր բողոքի ձայնը բարձրացրել ենք և քվեարկությամբ մեր դիրքորոշումն արտահայտել ենք:

– Այնուամենայնիվ, ԵՊՀ-ում կան շրջանակներ, որ կարծում են, թե դուք հանձնվել եք, լավ չեք պայքարել, իշխանությունների հետ պայմանավորվել եք, ասում են անգամ՝ «ծառայում եք կապիտուլյանտներին»: Ինչպե՞ս եք պատկերացնում ապագա պայքարը:

– Նախ, Ուսանողական խորհրդի պայքարը ուսանողների շահերի համար է: Այդ շահերի համար պայքարել ենք, շարունակելու ենք պայքարել միշտ, և դա է պահանջում ԵՊՀ-ի շահը: Կարծում եմ, ուսանողների քվեարկությամբ ամեն ինչ ասված է և բոլոր տեսակի հարցերի պատասխանները տրված են: Իսկ իրենց ասած կապիտուլյանտների դեմ պայքարի օրինակը թող ցույց տան, մենք էլ կմտածենք՝ միանա՞նք, թե՞ ոչ: Այդ շրջանակները շուրջ երեք տարի «լեժանկեն» ձեռքները ման էին գալիս, որ իրենց ասած կապիտուլյանտների տակը հարմարավետ պառկեն ու պաշտոն ստանան: Ու երբ նպատակին չհասան, հիշեցին պայքարի մասին, այն էլ՝ մեր ձեռքերով: Չի ստացվել ու չի ստացվելու: Մեր՝ ուսանողներիս ձեռքերով որևէ մեկը կրակից շագանակներ չի հանելու:

Պայքարի՞ց են խոսում. գիտական կոչումները շալակած ման են գալիս, բայց վերջին տարիներին երկրում տիրող խայտառակությունների մասին, աղաղակող այլանդակությունների մասին վախենում էին, մինչև հիմա էլ վախենում են ծպտուն հանել, քաղաքացիական կեցվածք դրսևորել: Ո՞ւր էին այդ պայքարողները, երբ Հոգաբարձուների խորհրդի ուսանող անդամների աչքը վախացնելու համար անիմաստ պատճառաբանություններով հրավիրում էին քննչական մարմիններ, ի՞նչ էին անում նրանք այդ ժամանակ, պաշտոն ստանալու ակնկալիքներով իշխանությունների հետ «արիշ-վերիշների» մեջ չէի՞ն: Պսևդոմտավորական բամբասչիներին խորհուրդ կտամ իրենց գործերով զբաղվեն ու չփորձեն մեզ խելք սովորեցնել, առավել ևս՝ շանտաժի լեզվով: Լավ տեղ չեն հասնելու, վստահեցնում եմ: