Այդ ի՞նչ հեղափոխության մասին եք խոսում
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ Նիկոլ Փաշինյանի հրահանգով ՔՊ-ն անվստահություն հայտնեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին: Ավագանու արտահերթ նիստում վերջինս բավականին սուր ելույթ ունեցավ՝ ըստ էության քարը քարին չդնելով ՔՊ-ից, չնայած այնտեղ, հանուն արդարության, արդեն վաղուց «քար» էլ չկա: Սակայն սկսած իշխանավորների՝ իրենց կյանքը բարելավելու մասին հիշատակումից մինչև կոռուպցիոն ռիսկեր, մինչև լայքամեռություն ու Ֆեյսբուքով պետության կառավարում, փաստացի գրեթե նորություն չկար Մարությանի խոսքերի մեջ: Այդ ամենի մասին վաղուց խոսում են բոլոր գիտակից, սթափ դատող, օբյեկտիվ մասնագետներն ու գործիչները:
Նորությունն այն էր, որ այդ ամենի մասին բարձրաձայնում է մարդ, որը երկու տարուց ավելի թիմի անդամ է եղել և որը այդ նույն թիմի հատուկենտ աշխատող պաշտոնյաներից էր: Նորություն չէր նաև այն, որ ժամանակին Մարությանին գովերգողները, նրա հետ ընկերությամբ պարծեցողները, նրա արած գործերով հպարտացողներն այս օրերին վերջին հայհոյանքներն ու մեղադրանքներն են ուղղում նրան: Նորություն չէ, որովհետև այսպիսին է ՔՊ-ն, սա իրենց տեսակն է: Սակայն այս ամենի մեջ կա չափազանց ուշագրավ մի դրվագ:
«Քայլողները» Մարությանին մեղադրում էին հեղափոխությանը դավաճանելու մեջ, Մարությանն էլ ասում էր՝ իրականում հեղափոխական արժեքներից դուք եք հեռացել: Այստեղ է, որ երկու կողմն էլ սխալվում են: Իրականում ոչ մի հեղափոխություն չի եղել, որ ինչ-որ մեկն էլ հեռանա դրանից. եղել է իշխանափոխություն, և Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը հավատարիմ են իշխանափոխությանն ու իրենց աթոռներին:
Այո, եղել են մարդիկ, ովքեր միամտորեն իսկապես հավատացել են «հեղափոխությանն» ու հեղափոխական արժեքներին, բայց նրանք վաղուց արդեն Փաշինյանի հետ չեն: Այ, սա հստակ օրինաչափություն է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը