Պայքարի նոր միջոց. իշխանությունները որոշում ունեն
«ժողովուրդ» օրաթերթը գրում է. Իշխանությունները ամեն ինչ անում են համայնքներում իրենց մարդկանց ղեկավար նշանակելու համար։ Գորիսում այլ ելք չունենալով՝ իշխանությունները նոր խորամանկության են ցանկանում դիմել։ Նախ նշենք, որ ամռանը Ազգային ժողովը փոփոխություններ է կատարել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում։
Օրենքի 27-րդ հոդվածի առաջին մասը լրացվել է հետեւյալ բովանդակությամբ. 2.1-ին մաս. «2.1. Համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը լրանալու դեպքում Հայաստանի Հանրապետության վարչապետը նշանակում է քաղաքային բնակավայր ընդգրկող, իսկ մարզպետը` բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքի ղեկավարի պաշտոնակատար մինչեւ օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը»: Սա արվում էր այն բանի համար, որ համայնքներում իրենց մարդիկ ունենան մինչեւ ընտրությունը։
Հիմա էլ իշխանությունները Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի դեմ պայքարելու համար մեկ այլ նախագիծ են առաջ քաշել։ Ըստ առաջարկվող փոփոխության՝ եթե համայնքի ղեկավարը կալանավորված է, կամ նրա պաշտոնավարումը անհնարին է, ապա կարող է այլ մարդ նշանակվել հենց իշխանությունների հայեցողությամբ։
Այսինքն՝ նրանք ամեն ինչ անում են, որ Առուշ Առուշանյանը չդառնա համայնքի ղեկավար, չնայած որ Գորիսում ստացել է բացարձակ ձայներ: Քաղաքացիների ընտրության իրավունքից շատ խոսող իշխանությունը չի հարգում քաղաքացու ընտրությունը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց