Պատերազմը հնարավոր էր կանխել. Սերժ Սարգսյան
Հնարավո՞ր էր կանխել արցախյան վերջին պատերազմը: ՀՀԿ համագումարին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց՝ այո՛, հնարավոր էր:
«Եթե, այնուամենայնիվ, ռազմական գործողություններ սկսվեին, հնարավո՞ր էր պատերազմում խուսափել այսքանից կորուստներից, այո՛, այսպիսի ծանր կորուստներից հնարավոր էր խուսափել: Հնարավո՞ր էր նոյեմբերի 9-ից հետո չեզոքացնել նոր սպառնալիքները, այո՛, հնարավոր էր: Բանավոր պայմանավորվածություններով տարածքային զիջումները թուլամորթություն էին, նոյեմբերի 9-ի հայտարարության գերիների հետ կապված 8-րդ կետի կատարմանը չհասնելը և պատասխանատվությունից խուսափելու նպատակով նրանց բոլորին դասալիք անվանելը՝ տմարդություն: Իսկ զինադադարի պայմաններում 80-ից ավելի նոր գերիների դեպքերը՝ անճարակության արդյունք»,- նշեց Սերժ Սարգսյանը՝ հիշեցնելով, որ պատերազմից հետո կապիտուլյանտ իշխանությունները հերոսացնում էին գերեվարվածներին, ընտրությունների նախաշեմին նրանց հարազատներին և հասարակությանը սուտ խոստումներ տալիս, թե՝ մի քանի ամիս էլ համբերեք, կվերադարձնենք մեր հերոս տղաներին: Բայց ըստ Սերժ Սարգսյանի, անցան ամիսներ, մեկ տարի, և մատը մատին չտալուց հետո ստորաբար հայտարարում են, թե պետք է պարզել՝ ինչ հանգամանքներում են գերի ընկել, հնարավոր է՝ դասալիք են:
«Ինչո՞ւ սա չէին ասում մեկ տարի առաջ, ինչո՞ւ են իրենց անճարակությունը բարդում մեր զինվորների վրա: Բանակը քայքայելու, մինչև վերջ վարկաբեկելու սցենարի հերթական արա՞րն է»,- հարցադրում արեց Սերժ Սարգսյանը:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»