Վերին Շորժայում փոխհրաձգություն է տեղի ունեցել. Ադրբեջանական կողմը տեխնիկայի կորուստ ունի
Վերին Շորժայում մոտ մեկ ժամ առաջ փոխհրաձգություն է տեղի ունեցել. հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան։ Այս մասին հայտնում են տելեգրամյան ալիքները։
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Վերին Շորժայի շրջակայքում նոյեմբերի 14-ից գտնվում է խոցված թշնամական տեխնիկա, իսկ Ջերմուկում՝ կա հայկական բանակի վնասված տեխնիկան։
Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ այսօր պետք է տեղի ունենար տեխնիկաների փոխանակումը։ Ադրբեջանի զինված ուժերը տեխնիկա են ուղարկել իրենց՝ ավելի վաղ խոցված տեխնիկայի տարհանման համար, սակայն թույլ չեն տվել, որ հայկական կողմը Ջերմուկի հատվածում տարհանի իր տեխնիկան, ինչի մասին տեղեկացել են Վերին Շորժայում ծառայություն իրականացնող մեր տղաները։
Ադրբեջանական կողմի նման սադրիչ գործողությունների արդյունքում Վերին Շորժայում տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի արդյունքում ադրբեջանական զինուժը ոչ միայն չի կարողացել տարհանել իր խոցված տեխնիկան, այլև կորցրել է տարհանման համար նախատեսված տեխնիկան:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց