Նոր ռազմավարություն. նախկին պաշտոնյաների մասով հարուցված քրգործերը բաժանում են
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Իրավապահ համակարգում մեկնարկել է նախկին պաշտոնատար անձանց դեմ հարուցված քրեական գործերով նախաքննության ավարտ հայտարարելու գործընթացը: Նկատենք, սակայն, որ նախաքննական մարմինները հետաքրքիր ռազմավարություն են մշակել:
Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նախկին պաշտոնատար անձանց դեմ հարուցված քրեական գործերով մաս են անջատում ու ուղարկում դատարան, իսկ մյուս մասով քննությունը շարունակում են՝ այդկերպ նախկիներին միգուցե հասկացնելով, որ ամեն ինչ իրենց ձեռքում է, եւ հարկ եղած դեպքում գործի կանցնեն:
Օրինակ՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի դեմ հարուցված քրեական գործով Հակակոռուպցիոն կոմիտեն նախաքննության ավարտ է հայտարարել, սակայն պարզվում է՝ քրեական գործով մի մաս կա, որով նախաքննական մարմինը որոշել է քննությունը շարունակել:
Այս մոտեցումը նախաքննական մարմինները կկիրառեն նաեւ մյուս նախկին պաշտոնատար անձանց դեմ հարուցված քրեական գործերով: Տեսնենք՝ հաջորդը ով է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց