Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Քաղաքականություն

Այս իշխանությունները չէ, որ պետք է իրականացնողը լինեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի. Վանեցյան

Հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումների շուրջ «Հրապարակ»-ը զրուցել է ԱԱԾ նախկին տնօրեն, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հետ։

«Հրապարակ»- Այսօր Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հստակ գործընթաց կա, որի շրջանակներում կողմերը շուտով հատուկ ներկայացուցիչներ՝ բանագնացներ են նշանակելու: Ինչպե՞ս եք Դուք վերաբերվում այսօր հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու գործընթացին:

Արթուր Վանեցյան- Վերջին շրջանում բավականին շատ են հարցերը, որոնք չեն կարող ունենալ միանշանակ «այո» կամ «ոչ» պատասխան: Օրինակ, կան մարդիկ, ովքեր հայտարարում են, որ մեզ դելիմիտացիա և դեմարկացիա պետք չեն: Այդ գործընթացը, իհարկե, մեզ պետք է, սակայն դրա իրականացման ընտրված պահը, առկա իրավիճակը, դիմացի կողմի հետ ունեցած այլ խնդիրների համախումբն այսօր այդ գործընթացը դարձնում է բավականին խնդրահարույց, եթե չասենք՝ վտանգավոր:

Նույն խնդիրն ունենք հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորման հետ կապված: Եթե հարցը հնչում է տեսական՝ պե՞տք է արդյոք կարգավորվեն հայ-թուրքական հարաբերությունները, բնականաբար, այո՛, քանի որ երկու ժողովուրդները շարունակելու են ապրել կողք-կողքի, և, հետևաբար, պետք է գտնել այդ հարաբերությունները բնականոն հուն բերելու բանալին: Սակայն սա՝ ընդհանրապես:Հիմա փորձեմ այդ հարցը պրոյեկտել այս պահին առկա իրավիճակի վրա: Ի՞նչ ունենք մենք այսօր: Առաջին խնդիրը Թուրքիայի օժանդակությունն է Ադրբեջանին՝ Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայում: Այդ օժանդակությունը եղել է թե՛ ուղղակի, թե՛ անուղղակի եղանակով՝ միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ, ինչի մասին շատ լավ տեղյակ էին մեր գործընկերները, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները: Սրա համար Թուրքիայի առջև պե՞տք է դրվի պատասխանատվության խնդիր, պետք է այդ խնդիրը դրվի ընդհանրապե՞ս, թե՞, ավելին՝ հնարավորինս արագ, քանի դեռ այդ ամենը թարմ է և նույն միջազգային հանրության աչքերում ընկալելի կարող է լինել, հատկապես որ նրանք տիրապետում են փաստերի: Որևէ կերպ արդարացվա՞ծ է այս խնդիրը չբարձրաձայնելը:

Չբարձրաձայնելն ի՞նչ քաղաքական դիվիդենտներ է բերում, եթե անգամ այս իշխանությունը, ելնելով իր ձեռագրից, քաղաքական առևտրի մեջ է:

«Հրապարակ»- Արդյոք Թուրքիան փոխե՞լ է իր քաղաքականությունը՝ այլևս նախապայմաններ չի՞ թելադրելու:

Արթուր Վանեցյան- Առաջին հայացքից շատերին կարող է թվալ, թե նախապայմաններից հիմնականը, որը կապված էր Ադրբեջանի և արցախյան հիմնախնդրի կարգավորման հետ, կարծես թե, այսօր ունի պակաս նշանակություն, և դրանով է պայմանավորված հայ-թուրքական ներկայիս գործընթացը: Բայց ես նորից հարցը տամ՝ Թուրքիան այսօր Հայաստանի առջև դրվող նախապայմանները հանե՞լ է իր քաղաքական օրակարգից: Ես ունեմ հստակ տպավորություն, որ ոչ միայն չի հանել, այլև նախապայմանների, հարկադրանքի քաղաքականությունը նոր դրսևորումներ է ստանում: Դրա վառ օրինակներից մեկը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» առնչությամբ Թուրքիայի պահվածքն է: Շատ դեպքերում Թուրքիան, Ադրբեջանից առաջ ընկնելով, այդ խնդրի առնչությամբ տարաբնույթ պահանջներ է դնում: Էական փոփոխությո՞ւն է կրել Թուրքիայի հռետորաբանությունը: Այսինքն՝ ժամանակ առ ժամանակ հնչող «մտրակի և բլիթի» քաղաքականության տարբեր էլեմենտներից «մտրակները» փորձում են մոռանա՞լ և տեսնել ինչ-որ եկած ազդակներ: Սրանք պարզ հարցեր են, որոնք եթե մենք անտեսենք, կկարողանա՞նք հավասարը հավասարի հետ երկխոսության հույս ունենալ, թե՞ փորձելու ենք «երկխոսել» «պարտվածը՝ հաղթողների տանդեմի և հաղթողներից յուրաքանչյուրի հետ» կարգավիճակով, կատարելով վերջիններիս պահանջները: Ես կարծում եմ՝ այս ամենն այնքան տեսանելի է, որ անգամ զարմանք է առաջացնում, երբ դառնում է դիսկուրսի առարկա և լուրջ հարցադրումներ է իր հետ բերում:

Վերջապես, Թուրքիայի հետ ինչ-որ գործընթաց սկսելու տարաբնույթ դրսևորումների ականատես եղանք: Իբրև թե իրար հետ ոչ մի առնչություն չունենալով (Հայաստանի իշխանություններն անընդհատ հերքում էին, որ Թուրքիայի հետ կա ինչ-որ գործընթաց)՝ օդից որսում էին իրար հանդեպ դրական ազդակներ, ինչի համար, ի դեպ, մեծ երևակայություն է պետք ունենալ: Հետո պարզվեց, որ անգամ Վրաստանի վարչապետին են դիմել՝ Թուրքիայի նախագահի հետ հանդիպում կազմակերպելու խնդրանքով, ինչը հանրության համար բացահայտեց Թուրքիայի նախագահը: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար եղավ ՌԴ-ի կողմից միջնորդության առաջարկ: Այսօր արդեն հայտարարվում է հարաբերությունների կարգավորման համար Հայաստանից և Թուրքիայից ներկայացուցիչներ նշանակելու մասին: Այս գործընթացը երկկո՞ղմ է՝ առանց որևէ միջնորդի, թե՞, այնուամենայնիվ, կա միջնորդ կամ միջնորդներ: Ռուսական միջնորդությունն ուժի մե՞ջ է, կապ ունի՞ ընթացիկ գործընթացի հետ, եթե այո, փորձեք վերականգնել հնարավոր օրակարգը, եթե ոչ՝ սա ի՞նչ է նշանակում: Սրանք հարցեր են, որոնց պատասխաններն այսօր չկան, կա միայն հայտարարություն ներկայացուցիչների նշանակման մասին:

Հետևաբար, պե՞տք է արդյոք հայ-թուրքական երկխոսություն: Այո, միանշանակ: Այն, ինչ այսօր տեղի է ունենում այս համատեքստում, արդյունավե՞տ է: Միանշանակ՝ ոչ: Արդյունավետ չէ ո՛չ բովանդակային տեսանկյունից, ո՛չ ընտրված ժամանակի: Եվ, իհարկե, այս իշխանությունները չէ, որ պետք է իրականացնողը լինեն նման գործընթացի: