Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Քաղաքականություն

Զգուշացեք․ Նիկոլը դառնում է անկառավարելի

Հայաստանում այլանդակ բռնաճնշումներ են՝ անմակարդակ, ապօրինի, գեղավարի ու անհեռանկար։ Իշխանությունը ում դեմ չի կարողանում պայքարել, ում պարտվում է, անցնում է քրեա-քաղաքական բռնաճնշումներին։

Վիճակագրություն են հրապարակել, ու մեր երկրում կտրուկ ավելացել են հանցագործությունները․ գիտե՞ք որն է պատճառը․ որովհետև մեր երկրի իրավապահ համակարգը զբաղված է քաղաքական երանգներով կալանավորումներով։ Դատարանները մինչև կեսգիշեր քննում են ՀՀ դրոշը ծածանելու համար մարդուն ազատությունից զրկելու հարցը։ Մարդասպանության գործերը ձգձգվում են, որովհետև դատարանները քաղաքական տեռորի մեջ են։ Զենքի գործադրմամբ հանցագործություններն ավելացել են, փողոցի մեջտեղում մարդկանց են սպանում, գլխից խփում, դա հեչ, էդ հանցագործները վտանգ չեն ներկայացնում Նիկոլի համար, իր համար վտանգ են ներկայացնում ընտրություներում հաղթող ընդդիմադիրները։ Կալանավորում են ում Նիկոլ Փաշինյանն ուզում է։ Դա անում են շատ կոշտ՝ տապոռի մեթոդով․ «սենց եմ ուզում և վերջ՝ արե՛ք»։

Դավադրությունը դնեմ դեռ մի կողմ, էկեք հասկանանք, ի՞նչ կատարվեց մեր երկրում, 2018-ից իվեր․ Նիկոլ Փաշինյանը հեղափոխություն կոչվածով, վերցրեց գործադիր իշխանությունը, հետո ասաց՝ սա քիչ է, ես պետք է վերցնեմ նաև օրենսդիր իշխանությունը, զոռբայությամբ վերցրեց։ Հետո ասաց չէ, դատարաններն էլ եմ վերցնելու, որ կարողանամ աշխատել։ Բայց քանի որ լրիվ հեռու էին պետական կառավարումից, հերն անիծեցին երկրի, շատ արագ բերեցին պատերազմ, հանձնեցին։ Հետո ասացին՝ պետք է արտահերթ ընտրություն անենք, որ կարողանանք աշխատել։ Արտահերթ ընտրություն արին, զոռբայությամբ, ճնշումներով, ահաբեկումներով, կեղծիքներով ընտրվեցին, ու էլի չեն կարողանում աշխատել, որովհետև մթնոլորտը չի թուլանում, որովհետև սաղ վարի են տվել, հետն էլ ամեն օր սխալներ են անում։ Հետո ասին՝ պետք է գյուղերում էլ իշխանությունը վերցնենք։ Հեռացրեցին ընդդիմադիր համայնքապետերին, նշանակեցին իրենց ԺՊ-ներին, սրանք վարչական ռեսուրսով, կեղծիքներով փորձեցին իշխանությունը վերցնել։ Համայնքներից կեսում չստացվեց, որտեղ ստացվեց՝ նախկիններով ստացվեց․ մի տեսակ էլի կիսատ է ամեն բան։ Հիմա որտեղ չեն կարողացել վերցնել իշխանությունը, որտեղ պարտվել են, հաղթողների գլխին սարքում են։ Էս մարդիկ չասացին՝ լավ, եկեք աշխատենք, արդյունք տանք, թող մարդիկ մեզ ընտրեն։

Ասում է՝ եկեք խաղանք իմ կանոններով, խաղում են, հաղթում են, հետո գլխներին սարքում է, բռնել է տալիս։ Տղամարդավարի պարտվել անգամ չկա․ թեկնածուին պարտվել է, տնից տանում են քննչական ու ձերբակալում։ Իրենք անտաղանդ են, չեն կարում ձեն հավաքել, խլում են իրավապահներով։ Վանաձորի ընտրություննե՞րն ասեմ, Վարդենիսի ընտրություննե՞րն ասեմ, Վեդիի ընտրություննե՞րն ասեմ, Թալինի ընտրություննե՞րն ասեմ։ Ասում են՝ միացիր ինձ, չի միանում, գործ են սարքում գլխներին։ Վարդենիսում հաղթածին կալանավորել են հաղթելու համար։ Ավելի լավ չէ՞ փոխեք ընտրական օրենսգիրքը, մի հոդված ավելացրեք՝ ընտրություններում, անկախ ձայների քանակից, հաղթող է ճանաչվում ՔՊ թեկնածուն, ու էս գլխացավանքներից ազատեք ընտրվողներին։

Ընդդիմությունից ով իրենց դուր չի գալիս, չեն կարողանում լռեցնել, միանգամից կալանք են տալիս։ Լավ էսքան պրիմիտի՞վ։ Մեր երկրում կա Ազգային ժողովի 2 տասնյակ պատգամավոր, որոնց դեմ քրեական գործ կա։ Բոլորը խափանման մի տեսակի միջոցի տակ են։ ԱԺ ընդդիմադիր փոխնախագահին անգամ արգելել են երկրից դուրս գալ, հանձնաժողովի նախագահին արգելել են երկրից դուրս գալ։ Ես ժողովուրդն եմ, մարդու ընտրել-բերել եմ խորհրդարան, ժողովրդի ընտրյալը ԱԺ նիստը կիսատ է թողնում, որ գնա դատվելու։ Սա աբսուրդ է։ Կառավարության դիմաց մարդ բողոքի ցույց է անում, հաջորդ օրը լրիվ ուրիշ մեղադրանք է առաջադրվում։ Ոնցոր մտնես ռինգ, դիմացինիդ ձեռքերը կապել տաս, զանգես գան բռնեն-տանեն, հետո ասես՝ տեսեք, արդար պայքարում հաղթեցի։ Սրանք անազնիվ խաղի չեմպիոններ են։

Հասկանո՞ւմ եք ինչ տպավորություն են ուզում թողնել՝ մեր երկրում բոլոր ընդդիմադիր պատգամավորները հանցագործ են, ընդդիմադիր համայնքապետերը հանցագործ են, կառավարության դիմաց ցույց անողները հանցագործ են, ընդդիմադիր թեկնածուները հանցագործ են, նրանց ընտրողները հանցագործ են, գերիները հանցագործ են, որովհետև նրանց հարազատները բողոքում են և այսպես շարունակ։

Ու այս ամենին լուռ հետևում են բոլոր միջազգային կառույցները․ ԵՄ դեսպանատան ծպտունը դուրս չի գալիս, հենց քաղաքի կենտրոնում է գտնվում, իր քթի տակ է էս ամենը։ Սասնա ծռերը տեռորիստական ակտ էին արել մեր երկրում, ոստիկաններ էին սպանվել, ԵՄ դեսպանը նրանց դատին գնում-նստում էր։ Հիմա չկա։ ԵԽ գրասենյակը լուռ է, Ամերիկայի և մյուս դեսպանատները լուռ են։ Երեկ կալանավորում են Նարեկ Մանթաշյանին՝ դրոշ ծածանելու համար, Վանաձորի ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանին, ու ինչի՞ համար․ որ ավագանու նիստը առանց իրեն անեն, ձայները չհերիքի քաղաքապետ ընտրվելու համար․ նույն օրը Ֆրանսիայի դեսպանը գալիս-հանդիպում է Վարչապետի աշխատակազմի ղեկավարին ու քննարկում է հայ-ֆրանսիական բարեկամական հարցեր, կառավարման ոլորտում համագործակցություն։ Ժողովրդավարության բաստիոնում մարդկանց են կալանավորում հենց էնպես, Ֆրանսիայի դեսպանը այսօր ասելիք չունի, առաջ իրենց կկոտորեին։ Գերմանիայի դեսպանը 2008 թվականին Լևոնի միտինգներին բեմի կողքից չէր հեռանում, հարցնում էինք ինչո՞ւ եք մասնակցում, ասում էր՝ հետևում եմ գործընթացներին, որ ընթանան ժողովորդավար կերպով։ Հիմա ո՞ւր եք։ Հանուն չգիտեսթե ինչ շահերի՝ լուռ են։

Իսկ ամենից նողկալին իրավապահ համակարգի որոշ ներկայացուցիչների վարքն է։ Լավ, դուք ընդհանրապես թասիբ ու նամուս չունե՞ք։ Դատավորը մարդուն կալանք է տալիս ՀՀ դրոշ ծածանելու համար, նույն տրամաբանությամբ, պետք է նույն դատավորը ցմահ տար Նիկոլին, որ ՀՀ դրոշը նասկի էր սարքել։ Ընտրություններից առաջ բոլոր մարզպետները, քաղաքապետերը դրամական օգնություններ են բաժանում բնակիչներին, դատախազություն ենք դիմում, ասում են՝ գործը ուսումնասիրում ենք, բայց նույն մեղադրանքով Գորիսի ընդդիմադիր համայնքապետին կալանավորում են։ Մյուսների գործը ուսումնասիրում են, Առուշանյանին՝ միանգամից կալանավորում։ Վանաձորում իշխանության թեկնածուն քարոզարշավն անում է օրենքների խախտումներով, գողացված համարանիշով ավտոմեքենա է օգտագործում, դա հեչ, ընդդիմադիր թեկնածուն պայքարում-հաղթում է՝ կալանավորում են։ Բացահայտում ես Նիկոլի թիմի հանցագործությունները, հետո ընկնում ես դատախազության, ոստիկանության հետևից, որ ընթացք տան, մի ամիս է՝ ասում են ուսումնասիրում ենք, իսկ հենց պետք է ընդդիմադիր համայնքապետի կալանավորեն, որ չմասնակցի ավագանու նիստին, պարզվում է՝ արդեն ուսումնասիրել են, գործերը պատրաստ են։ Սա երկակի ստանդարտ չէ, ժողովուրդ, սա կոչվում է ռե-պրե-սիա։ Դրանց համար, Նիկոլի կամքը օրենք է։ Ենթարկվում են բոլորը՝ թե՛ ձերբակալողները, թե՛ ձերբակալվողները։

Լավ, ինչպե՞ս էս իրավապահ համակարգը դարձավ էս արկածախնդիրների ձեռքում գերի․ մի անգամ աչք փակեցին Նիկոլի մի աապօրինության վրա, մի անգամ մի գործ արեցին Նիկոլի խաթեր, մի անգամ՝ զանգով, մի անգամ՝ ակնկալիքով, մի անգամ՝ նրա տրամադրությունից վախենալով ու մի օր էլ տեսան,որ արդեն լրիվ նրա իշխանության տակ են ու բռի մեջ․ երեք տարի առաջ ոնցոր արդարամիտ էին քիչ թե շատ, էսօր էլ չէ։

Ժողովուրդ, էս ռեպրեսիաները նոր չեն սկսել, սկսել են հենց 2018 թվականի ամռանից։ Հիշում եք, չէ՞։ Առաջինը հարված ստացավ ու պայքարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․ ասին՝ ուզես-չուզես՝ պտի կալանք տաս, տվեցին, նստեց։ Էն ժամանակ մեռանք ասելով, որ եթե սա սենց է սկսում, ուրեմն սկսելու է ռեպրեսիաների մեծ ալիք, չի կարելի թույլ տալ ու կողքից նայել, հակառակ դեպքում ձեզ է հասնելու, բոլորիդ։ Մոմի լույսով էինք մարդ գտնում, որ համարձակվի կարծիք հայտնել, մասնավոր զրույցներում բողոքում էին, հրապարակային ձայն չէին հանում, որ իրենց չհիշեն։ Ձնագնդի էֆեկտ ստացավ, արդյունքում Ռոբերտ Քոչարյանի գործը փակվեց՝ նրա արդարացումով, իսկ այդ ձնագնդին հասնում է արդեն մյուս բոլորին․ ուրիշի համար չեք պայքարել, հիմա ուրիշները պետք է պայքարեն ձեզ համար։ Հիմա արդեն այդ ձնագնդին կլանում է նաև հեղափոխության զավակներին, էն ժամանակ չարախնդողներին, սև ու սպիտակ անողներին, Նիկոլի ամեն արարքի ծափ տվողներին։ Ու սա դեռ վերջը չէ, սա շարունակություն է ունենալու։ Նիկոլը բռնեց սկզբում ումից վախենում էր, ով կարող էր իրեն խանգարել․ հիմա բռնում է ում պարտվել է, վաղը բռնելու է նրանց, ովքեր ձայն են տվել ընդդիմությանը, դրանից հետո կանցնի արդեն իրեն ընտրողներին բռնելուն։

Կարճ ասած՝ այս բոլորը գալիս է վախերից։ Վախերի մեջ են ապրում։ Նիկոլ Փաշինյանը ոչ մեկի չի կարողանում վախեցնել, բայց վախենում է բոլորից՝ թե՛ ազատության, թե՛ անազատության մեջ գտնվողներից։ Նա իր վախերի գերին է վաղուց։

Մի հուսադրող բան կա այս ամենում։ Քանի որ Նիկոլ Փաշինյանի գործողություններից տուժածների թիվն ամեն օր երկրաչափական պրոգրեսիայով աճում է, այս ամենը երկար շարունակվել չի կարող։ Շուտով ընդդիմադիր կդառնան ոչ միայն բռնաճնշումների ենթարկվածները, այլ նաև այսօրվա բռնաճնշողները։

yerevan.today