Վախեցնելու փո՞րձ, թե՞ իսկական իմպիչմենթ
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյան-Հայկ Մարության հակամարտության վերջին ռաունդից հետո, ինչպես տեղեկացրել ենք, Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ներսում շրջանառության մեջ է դրվել Մարությանին անվստահություն հայտնելու մի անստորագիր նախագիծ` տեքստ, որը պետք է ստորագրվի, ապա մտնի ավագանու նիստի օրակարգ։ Երեկ ԶԼՄ-ներում տեղեկություն տարածվեց, թե ոմանք արդեն ստորագրել են, սակայն քաղաքապետարանի մեր աղբյուրները փոխանցում են, որ նախագծի ճակատագիրը դեռեւս անորոշ է՝ օդում կախված, եթե ավագանու անդամների բավարար թվով ստորագրություններ հավաքված լինեին, կուղարկվեր նաեւ ընդդիմադիր խմբակցություններին, ինչը չի արվել։ Չնայած դրան, բոլորը սպասողական վիճակում են:
Ակտիվ է հատկապես Հայկ Մարությանը, որն «աշխատանքներ է տանում» ավագանու անդամների հետ, համոզում, որ չգնան նման քայլի, մյուս կողմից՝ տեղեկություններ կան, որ Նիկոլ Փաշինյանը նման նախագծով փորձում է ընդամենը Մարությանի վախը բռնել, ոչ թե իրականում իմպիչմենտ հայտնել:
Ըստ ամենայնի, Հայկ Մարությանից հերթական լծակները կխլեն, ինչպես ամիսներ առաջ խլել են վարչական շրջանների ղեկավարների նշանակումը, եւ այն իր ձեռքն է վերցրել Սուրեն Պապիկյանը։ Թե կոնկրետ որ լծակն այս անգամ կլինի` հայտնի չէ։
ՀԳ. Օրվա վերջում հայտնի դարձավ, որ նախագիծը ստորագրել է 40 հոգի, իսկ գործընթացն սկսելու համար անհրաժեշտ է 33 ստորագրություն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարո


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը