Փաշինյանը բրյուսելյան հանդիպման մասին թվիթերյան գրառման մեջ «թեգել» է Ալիևին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Թվիթերի» իր էջում գրառում է կատարել դեկտեմբերի 14-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման մասին՝ «թեգելով» Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
«Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահի հետ եռակողմ հանդիպման ժամանակ մենք վերահաստատեցինք միջազգայնորեն ճանաչված սահմանին երկաթուղու գիծը վերագործարկելու և փոխադարձ սկզբունքով մաքսային կարգավորումների մասին համաձայնությունը՝ երկրների ինքնիշխանութան համաձայն: Հայաստանը երկաթուղային ճանապարհով հասանելիություն կստանա դեպի Իրան և Ռուսաստան»,- գրել է Փաշինյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին Բելգիայի մայրաքաղաքում տեղի են ունեցել երկկողմ և եռակողմ հանդիպումներ: Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, այնուհետև կայացել է եռակողմ հանդիպում, որի ընթացքում Միշելը Ալիևին և Փաշինյանին կարճ ժամանակով միայնակ է թողել՝ դեմ առ դեմ զրուցելու:
In a trilateral meeting with @CharlesMichel & @azpresident we reaffirmed the agreement to relaunch the railway based on int’y accepted border & customs regulations on reciprocal principle, under the sovereignty & authority of the countries.


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց