Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)
Հայաստան

Ադրբեջանին և Թուրքիային այդ միջանցք տալը՝ հենց զուտ միջանցք տալը կլինի ինքնասպանություն և դա որևէ դեպքում չի կարելի թույլ տալ. Դավիթ Ստեփանյան

Ադրբեջանին և Թուրքիային այդ միջանցք տալը՝ հենց զուտ միջանցք տալը կլինի ինքնասպանություն և դա որևէ դեպքում չի կարելի թույլ տալ. Դավիթ Ստեփանյան

Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի հետ մամուլի ասուլիս ժամանակ Ալիևը հայտարարեց, որ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ Հայաստանը պարտավորվել է Ադրբեջանին տրամադրել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը։ Սակայն, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ տարբեր առիթներով նշել են, որ այդ հայտարարության մեջ միջանցքի մասին որևէ հիշատակում չկա։
ArmDaily.am-ի հետ զրույցում քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը մեր հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված Ալիևի կողմից միջանցքի մասին անընդհատ հայտարարություններ անելը, արդյոք գաղտնի բանակցություններ են եղել դրա վերաբերյալ, ասաց, որ այդպիսի տեղեկություններ չունի, սակայն ստորագրված բոլոր երեք հայտարարություններում միջանցքի մասին որևէ տրամաբանություն չկա և դա փաստ է։ «Հիմա այլ հարց է, որ Թուրքիան, ոչ Ադրբեջանը առաջին հերթին ահավոր շահագրգռվածություն ունի, որպեսզի այդ ճանապարհը, այդ կոմունիկացիան ունենա միջանցքի կարգավիճակ, այսինքն վերահսկողություն չլինի հայկական կողմից, որպեսզի Թուրքիան, թուրքերը կարողանան դեպի արևելք տանել ցանկացած բեռ, այդ թվում նաև ռազմական ու դա չունենա որևէ վերահսկողություն։ Հիմա դա Թուրքիայի ցանկություններն են, դա որոշակի չափով Ադրբեջանի ցանկություններն են, բայց որևէ փաստաթղթում դա չկա և մենք տեսնում ենք, որ նույն Ստոլտենբերգը բրյուսելյան հանդիպման ժամանակ Ալիևի հետ որևէ արձագանք չտվեց դրան։

Մենք տեսնում ենք, որ Բրյուսելի հանդիպման ավարտին Շառլ Միշելն իր հայտարարության մեջ նույնպես նշեց, որ պետք է լինի ապաշրջափակում երկաթգծի և դա պետք է լինի երկրների սուվերենությունը հարգելու պայմանների վրա, այսինքն նորից միջանցքային տրամաբանությունը մերժվում է։ Հիմա Ալիևը շատ բան կարող է ցանկանալ, շատ բանի մասին կարող է խոսել։ Ես վստահ եմ, որ մեզ համար Ադրբեջանին և Թուրքիային այդ միջանցք տալը՝ հենց զուտ միջանցք տալը կլինի ինքնասպանություն և դա որևէ դեպքում չի կարելի թույլ տալ։ Եվ ինչքանով ինձ հայտնի է մեր երկրի ղեկավարությունը դա շատ լավ հասկանում է և այսօր կռիվ է տալիս դրա համար, որ դա չլինի։ Որովհետև որևէ պայման, որպեսզի դա իրագործվի՝ չկա, այդ թվում նաև աշխարհաքաղաքական։ Այդ թվում կոմունիկացիան պետք է բացվի, իրականում այդ շփումն այդքան կարևոր չէ ինչքան Ադրբեջանի ու Նախիջևանի մեջ, ինչքան Ադրբեջանի ու Թուրքիայի մեջ՝ դա է հիմնական խնդիրը, որ իրենք փորձում են հասնել։ Այո, պետք է ստանալ և կստանա, որովհետև դա իրականում նշված է այդ հայտարարությունում, որը որ Դուք նշեցիք, բայց դա լինելու է միայն կոմունիկացիա»,-ասաց Ստեփանյանը։

Քաղաքագետը հավելեց, որ դա նույնն է, ինչպես մենք Վրաստանի տարածքով գնում ենք Ռուսաստան։ Ստեփանյանը նշեց, որ այսօր ունենք իրականություն և ձգտումներ, իրականությունն այն է, որ մենք պատերազմում պարտվել ենք, սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է Թուրքիայի և Ադրբեջանի բոլոր պահանջները կատարենք. «Մենք արդեն կատարել ենք շատ մեծ ծավալի պահանջներ՝ այդ թվում նաև ռուսական կողմի պահանջներ և մեծ տարածքներ ենք հանձնել առանց որևէ կրակոցի՝ դա փաստ է։ Ընդհանրապես խոսքը գնում է ռուսական պլանի մասին՝ սա ռուսական պլան է, ինչ որ գրված է եռակողմ հայտարարությունների մեջ՝ դա ռուսական պլան է։ Դա Լավրովի պլանի շարունակությունն է տրամաբանական և դա կատարվում է, այդ ճանապարհով ենք գնում, որովհետև այլ ճանապարհ մեզ չեն թողել։ Լավրովի պլանը Մադրիդյան և Կազանյան պլանների հետ ուներ մեկ տարբերություն և այդ տարբերությունը մեկն է, բայց շատ սկզբունքային է՝դա Արցախում տեղակայել ռուսական ռազմաբազա, որն անվանում են խաղապահներ։ Դա է եղել գլխավոր պատճառը և դրան համաձայն չեն եղել կողմերը՝ ոչ Հայաստանն է համաձայն եղել, ոչ Ադրբեջանը, դրա համար չկարողանալով այդ պլանը իրագործել դռնով՝ Ռուսաստանը դա արել է պատուհանից»։

Ինչ վերաբերում է՝ Արցախի վերաբերյալ բրյուսելյան հանդիպման ընթացքում քննարկումներից ինչ մեսիջներ կառանձնացներ, Դավիթ Ստեփանյանն ասաց, որ ոչ միայն բրյուսելյան հանդիպումից, այլև այս վերջին ամիսներին բոլոր հանդիպումները, բոլոր հայտարարությունները և Մոսկվայից, և Բրյուսելից, և ԱՄՆ-ից եկող փաստում են մեկ բան՝ Արցախյան կարգավորումը մղվում է երրոդր, չորրորդ և հինգերորդ պլան։ «Այսինքն Արցախյան կարգավորումը շարունակում է մնալ ակտուալ, բայց այն չի լինելու առաջնային՝ առաջնային հարցը այսօր ռեգիոնում կոմունիկացիաների վերաբացումն է և պատերազմի վտանգի չեզոքացումը։ Հիմա Արցախյան խնդիրը մնում է առկախված և մնալու է առկախված մոտակա տարիների ընթացքում, եթե ոչ տասնյակ տարիների ընթացքում և լուծում չի ստանալու վերջնական, որովհետև այդ վերջնական լուծումը ոչ ոք շահագրգռված չէ դրանում այսօր, բացի մեզանից՝ իմ կարծիքով»,-ասաց Ստեփանյանը։

Արցախյան հարցի առկախված մնալու վտանգի պայթյունավտանգության մեր հարցին ի պատասխան, հատկապես որ ադրբեջանցիները մանկապարտեզից իրենց երեխաներին սովորեցնում են ատել ու հնարավորության դեպքում սպանել ցանկացած հայի, ասաց, որ եթե փորձենք այդ ամեն ինչին իդեալական տեսանկյունից դիտարկել, ապա այո, Արցախի հարցը լուծելով հարցը փակվում է, բայց Արցախի հարցն այսօր հնարավոր չէ լուծել։ «Արցախի հարցն այսօր հնարավոր չէ լուծել, որովհետև այդ հարցում չկա կոնսենսունս ընդհանրապես, որևէ մեկի միջև կոնսենսունս չկա, ոչ միայն մեր և ադրբեջանցիների, այլ նաև Թուրքիայի և Ռուսաստանի, արևմուտքի և Ռուսաստանի, Արևմուտքի և Թուրքիայի՝ խնդիրը դրանում է։ Իսկ եթե չկա միջազգային կոնսենսունս՝ հարցը լուծել հնարավոր չէ, այո, դա մեր շահերից չի բխում։ Եթե հարցը լուծվի այս պահին, մենք պետք է հասկանանք, որ այն չի ներառելու մեր շահերը։ Դրանից ելնելով ես կարող եմ ասել, որ այո, հարցի լուծումն այսօր մեզ պետք չէ և մենք պետք է սպասենք։ Հասկանում եք, մենք պետք է ընտրություն անենք վատի և վատագույնի միջև՝ վատագույնը դա այսօր հարցի լուծումն է։ Դրա համար մենք պետք է փորձենք ինչքան հնարավոր է լինենք միջազգային տեսակետին համահունչ և ժամանակ ձգենք՝ տեսնենք ժամանակի ընթացքում ինչ է փոխվելու, միգուցե մենք իրոք կարողանանք Արցախի կարգավիճակ ստանալ ժամանակի ընթացքում , որովհետև ամեն ինչ փոխվում է շատ արագ։ Այսօր մենք դա չենք կարող անել՝ դրա համար մենք շահագրգռված չենք այդ հարցը լուծելու հարցում»,-եզրափակեց Ստեփանյանը։