Լիպարիտյանն առաջարկել է՝ զիջենք, լուծում գտնենք. ՔՊ-ում դա այնքան էլ չեն ողջունում
«Հրապարակ» թերթը գրում է. «Էդուարդ Աղաջանյանի նախաձեռնությամբ, երեկ իշխող խմբակցությունը փակ հանդիպում է ունեցել Լեւոն Տեր-Պետրոսյանի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի հետ։ Գաղափարը Նիկոլ Փաշինյանինն է եղել, որը Լիպարիտյանին «գործուղել» է ԱԺ` իր «Սպիտակ թուղթ» գրքի թեզերը պրոպագանդելու՝ թուրքերի հետ բարիդրացիության, առանց նախապայմանների, այն է՝ ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարվելով հարաբերություններ հաստատելու, առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման` խաղաղության պայմանագիր ստորագրելու մասին։
Սահմանազատումից առաջ Փաշինյանին պետք է նախ իր թիմին նախապատրաստել, քանի որ այդ փաստաթուղթը պետք է վավերացնի ԱԺ-ն։ Նա մտահոգ է՝ ՔՊ-ականների մեջ էլ հայրենասեր մարդիկ կլինեն եւ կխոչընդոտեն իր ծրագրերին։ Լիպարիտյանը փորձել է ՔՊ-ականներին համոզել, որ մենք՝ հայերս, այն էլ՝ պարտությունից հետո, չենք կարող որեւէ դեր ստանձնել, պահանջներ դնել, մեր գոյատեւման միակ պայմանն ընդառաջելն է թուրք-ադրբեջանական տանդեմին եւ հարաբերություններ հաստատելը։
Ասել է, որ հիմա կարեւոր է պահպանել Լեռնային Ղարաբաղը` տարածքային իմաստով, իսկ կարգավիճակի հարց բարձրացնելը ճիշտ չէ։ Պետք է զիջենք թուրք-ադրբեջանական պահանջին եւ ճանապարհի ու միջանցքի արանքում մի լուծում գտնենք, բայց թե ինչ` չի մանրամասնել։ Նա պատմական էքսկուրս է արել՝ համոզելով, որ հողերի հանձնումն անխուսափելի էր, քանի որ դեռ 90-ականներից միջազգային հանրությունն այն դիտարկում էր որպես օկուպացված:
Հարցրել են՝ ինչո՞ւ հաղթած դիրքերից առաջին նախագահը չլուծեց հարցը, պատասխանել է՝ թիմակիցները թույլ չտվեցին՝ ակնարկելով Վազգեն Սարգսյանին։ Ասել է նաեւ, որ այսօր մենք, ըստ էության, չունենք արտաքին քաղաքականություն։ Հանդիպմանը ներկա է եղել 20-25 պատգամավոր: Շեշտեցին, որ նրա մոտեցումներն իշխող խմբակցությունում այնքան էլ չեն ողջունում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց