Մոսկվայաբնակ զույգը ֆինանսավորել է հարյուրավոր հայ երեխաների վիրահատություններ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Թերեւս Հայաստանից դուրս բնակվող հազարավոր մեծահարուստ հայրենակիցներից քչերն են իրենց ունեցվածքի մի մասը ծախսում Հայաստանի կամ հայության խնդիրները լուծելու վրա: Մեր խմբագրություն զանգահարած ծնողներից մեկը խնդրեց շնորհակալություն հայտնել հայ ընտանիքի, որն իր վրա է վերցրել երեխայի վերջույթների վիրահատության ողջ ծախսերը` ներառյալ ավիատոմս, կեցություն, բուն բժշկական միջամտություն ու վերականգնողական փուլ:
Մեզ հաջողվեց պարզել նաեւ, որ կապ հաստատած ծնողի կողմից նշված անձինք` Կարեն Մարգարյան եւ Լիլիթ Կարապետյան ամուսինները, սեփական միջոցներով կազմակերպել են շուրջ 200 հայ երեխաների նմանատիպ ու շատ թանկարժեք վիրահատություններ, ինչի շնորհիվ փոքրիկներից շատերն այսօր վերդարձել են առօրյա կյանքի, իսկ նրանց խնդիրներն արտաքնապես նույնիսկ տեսանելի չեն:
Ամուսինների հետ կապ հաստատել, ցավոք, չհաջողվեց, բայց պետք է արձանագրենք, որ հրաշալի է՝ կան Լիլիթի ու Կարենի նման զույգեր, սակայն ավելի հրաշալի կլիներ, եթե աշխարհասփյուռ հայությունը իր հնարավորությունների, իր կապերի ու ռեսուսների թեկուզ փոքր հատվածն ուղղեր երկրի զարգացման ու վերակառուցման վրա. որպես օրինակ, կարող ենք հիշել տարիներ շարունակ ցանցերում պտտվող մի տեսակետ, համաձայն որի` Հայաստանում չկա գյուղ, որտեղից դուրս եկած ու լուրջ հաջողությունների հասած գոնե մեկ մարդ չլինի: Ցավոք, նման հայերը կա՛մ չնչին ու համայնքին ոչինչ չտվող, կա՛մ ավելի շատ իրենց անձը բարձրացնող քայլեր են անում, քան թե նպաստում խնդիրների լուծմանը:
Եթե սրան էլ գումարենք Հայաստանում տարիներով իշխած կոռուպցիան, պարզ կլինի, թե ինչու հասանք այս վիճակին, եւ ինչու են մեր հազարավոր երեխաների, զինվորների ու ծերերի վերջին հույսը Կարենի ու Լիլիթի նման բարերարները»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Որոշ հասցեներում 24 ժամ լույս չի եղել, ևս 24 ժամ հնարավոր է չլինի
Էլեն Բադալյանն ու ֆուտբոլիստ Հրանտ Ռանոսը նշանադրվել են
Կամ պայմանավորվում ենք՝ երբ ենք ստորագրում, կամ չենք պայմանավորվում․ Միրզոյանը՝ խաղաղության համաձայն...
Ամերիկյան կողմի հետ շատ ինտեսիվ աշխատում ենք և 2026թ. երկրորդ կեսին գետնի վրա կունենանք շինարարությո...
Հայտնի է սպորտի ոլորտում «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողը
Մենք հիանալի հանդիպում ունեցանք․ մենք մոտ ենք, գուցե նույնիսկ շատ մոտ․ Թրամփ
Առնոլդ Շվարցենեգերը վերամիավորվել է Մարիա Շրայվերի հետ տոների ժամանակ՝ իրենց սկանդալային ամուսնալուծ...
Շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Պուտինի հետ. Թրամփ
ԱՄՆ-ի «վատերից վատագույնների» թարմացված ցանկում Վրաստանի և ՀՀ-ի քաղաքացիներ կան
Կյանքը 0:5-ից հետո․ Մխիթարյանը բացահայտում է Ինտերի ներսում տեղի ունեցածը