«Հայաստան». ԱԺ նախագահի ընտրություններն անօրինական էին
Օգոստոսի 2-ին, երբ ընտրվեց Ազգային ժողովի նախագահը, խորհրդարանական ընդդիմությունն առաջադրեց բոլոր երկու թեկնածուներին։ Այս մասին դեկտեմբերի 13-ին ավանդական ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Նա նշեց, որ խոսքը Մխիթար Զաքարյանի եւ Արթուր Սարգսյանի մասին է, որոնք կալանքի տակ են գտնվում։ «Մենք դեռ այդ ժամանակ ասացինք, որ այն, ինչ կատարվում է Ազգային ժողովում մեր գործընկերների բացակայությամբ, անօրինական է եւ չի համապատասխանում ոչ միայն սահմանադրական դրույթներին, այլեւ ժողովրդավարական արժեքներին»,-ասաց նա։
Նրա խոսքով՝ ընդդիմադիր պատգամավորներ Արմեն Չարչյանը, Մխիթար Զաքարյանը եւ Արթուր Սարգսյանը անօրինական ճանապարհով են հայտնվել ճաղերի հետեւում, ինչի մասին վկայում է ՍԴ համապատասխան որոշումը։
Հիշեցնենք, որ ընդդիմությունն՝ ի դեմս «Հայաստան» խմբակցության, ներկայացրել է նախագիծ, որով պահանջում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրաժարականը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»