Պատերազմում պարտվել ենք ղեկավարման բացակայության պատճառով․ զրույց ՑՕՐ-ի սպայի հետ
«ՑՕՐ»-ի (Центральный оборонительный район) հրետանային դիվիզիոնը 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ՝ հոկտեմբերի 12-ին, Հադրութի շրջանում կորուստներ է կրել։ Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միության նախագահ, պահեստազորի սպա, հրետանավոր Արմեն Ասրյանը ուսումնասիրել է դեպքի հանգամանքները։ Նրա որդին՝ Արթուր Ասրյանը, նույնպես զոհվել է այդ օրը։
Փոխգնդապետ Ասրյանն ասում է, որ այդ ամենը տեղի է ունեցել բացարձակապես սխալ հրամանների պատճառով, որոնք արձակվում էին խորացված հրամանատարական կետից։ Այդ իսկ պատճառով զոհված զինծառայողների ծնողները արդար քննություն են պահանջում։
Մեկ տարվա անհայտությունից հետո դիվիզիոնի 11 հրետանավորի աճյունները Ադրբեջանը հայկական կողմին է հանձնել, նրանց հոգեհանգստի արարողությունը տեղի ունեցավ դեկտեմբերի 2-ին։
Հոկտեմբերի 12-ին դիվիզիոնի կազմից զոհվել է 20 զինծառայող, այդ թվում՝ զորամասի հրետանու պետ Նորայր Հայրապետյանը։ Իսկ մեկ զինծառայող դեռ անհայտ կորած է համարվում։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»