Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Գագիկ Ծառուկյանի «Շանգրի Լա» խաղատունը զրկվել է լիցենզիայից ԵՄ-Մեծ Բրիտանիա գագաթնաժողովը հետաձգվել է Սթարմերի հրաժարականի պատճառով Կառավարությունը ներկայացրել է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծ Թրամփը հիշում է բոլոր վիրավորանքները. այսօր վաճառքի է հանվում նրա մասին The New York Times-ի լրագրողների գիրքը Պատմական դուբլ ԱԱ-2026-ում․ Մեսսին և ընկերները պատմություն են կերտում՝ հաղթելով Ավստրիայի ընտրանուն Հունիսի 19-22-ը հայտնաբերվել են 15 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆ Շարունակել աշխատանքը՝ ի նպաստ ՀՀ-Ֆրանսիա համագործակցության ամրապնդման․ Բարեկամության շքանշան՝ Բրիս Ռոքֆոյին Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Խուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասին Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ

Գագիկ Ծառուկյանի «Շանգրի Լա» խաղատունը զրկվել է լիցենզիայիցԵՄ-Մեծ Բրիտանիա գագաթնաժողովը հետաձգվել է Սթարմերի հրաժարականի պատճառովԿառավարությունը ներկայացրել է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծԹրամփը հիշում է բոլոր վիրավորանքները. այսօր վաճառքի է հանվում նրա մասին The New York Times-ի լրագրողների գիրքըՊատմական դուբլ ԱԱ-2026-ում․ Մեսսին և ընկերները պատմություն են կերտում՝ հաղթելով Ավստրիայի ընտրանունՀունիսի 19-22-ը հայտնաբերվել են 15 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆՇարունակել աշխատանքը՝ ի նպաստ ՀՀ-Ֆրանսիա համագործակցության ամրապնդման․ Բարեկամության շքանշան՝ Բրիս ՌոքֆոյինԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԽուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասինԿառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու էՌեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ«Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվելՊայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրումԱկնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցըԻնչպե՞ս տարբերել դեմենցիան տարիքային բնականոն փոփոխություններիցԻրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվելՆրա նման ֆուտբոլիստ այլևս չի լինիԹուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքիցՇուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտԶավեն Անդրիասյանը` 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձըԳյումրու չվերթի ուղևորները Մախաչկալայից Մոսկվա կթռչեն պահեստային ինքնաթիռովՀունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . ՊապոյանՃանաչված արտիստներ, արտասահմանյան դիջեյներ․ Վարդավառը Երևանում նշվելու է մեծ շուքովԱՄՆ նախագահին սխալ են հասկացել, ասել է Սիրիայի առաջնորդըԼաուրա Ֆառե Ռոսադան ելույթ կունենա «Դաշնամուրային համերգաշար» նախագծի շրջանակում«Հայաստան» դաշինքը դիմում կներկայացնի ՍԴ՝ դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցության հարցովԵրևանն ու Գյումրին կհյուրընկալեն կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնըԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են բարձր մակարդակի կոմիտե ստեղծել միջնորդության գործընթացի քաղաքական վերահսկողության համարԻրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմումՍիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործովՎազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիրԻսրայելը չի պատրաստվում դուրս գալ Լիբանանի «անվտանգության գոտուց»․ Իսրայելի արտգործնախարար«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը ներկայացրել է ժյուրիի ամբողջական կազմըԿաբո Վերդեն շարունակում է անակնկալներ մատուցելԱյնպես ստացվեց, և ի սկզբանե հասկանալի էր, որ այդպես էլ լինելու էՀայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիրԻսրայելը չի հեռանա Լիբանանի հարավիցՓամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինըԻնչո՞ւ են մեծահարուստները լքում Բրիտանիան ու ՖրանսիանԱրգենտինայում բացվել է Լիոնել Մեսսիի 26-մետրանոց արձանը. այն ամենաբարձրն է աշխարհումՀայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունումՄերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԳյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանումԻսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան ԱրաբիայինԻրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս ԱնջելեսինՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՍթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը
Հայաստան

Թուրքական պարտադրանք 3+2-ին Փաշինյանը չի՛ կարող չմասնակցել. գործ ունենք նախապես գծված պրոյեկտի հետ. Ռուբեն Մելքոնյան

Մոսկվայում այսօր մեկնարկել է «3+3» հարթակի առաջին հանդիպումը: Մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի ներկայացուցիչները։ Մասնակից երկրները քննարկմանը ներկայացել են փոխարտգործնախարարների մակարդակով։

Հայաստանի՝ այս ձևաչափով մասնակցության մասին չորեքշաբթի օրը Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ հայտնեց Նիկոլ Փաշինյանը՝ միևնույն ժամանակ նշելով, որ Հայաստանը պատրաստ է մասնակցել դրան, եթե այն իր բովանդակությամբ չի խոչընդոտում Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով այս ձևաչափին Հայաստանի մասնակցության մասին, ԵՊՀ արևելագիտության ամբիոնի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն ընդգծեց՝ այս ֆորմատն ամբողջությամբ թուրքական է, որն առաջին անգամ նախաձեռնվել է 2008 թվականին ռուս-վրացական պատերազմից հետո, իսկ հիմա Վրաստանը հստակ հայտարարել է, որ չի մասնակցի՝ Ռուսաստանի հետ ունեցած խնդիրների պատճառով, որովհետև Վրաստանում գիտակցում են, որ այդտեղ քննարկվելու է Աբխազիայի և Օսիայի հարցը։

«Հիմա հարց՝ արդյո՞ք այս ձևաչափում չի քննարկվելու Արցախի կարգավիճակի հարցը. քննարկվելու է։ Փաշինյանի ասածները, թե պատրաստ են քննարկումների, եթե դրանք այլ ձևաչափերի չեն խանգարում, իրականության հետ կապ չունեն։ Այս ձևաչափի հանգուցային շեշտը հետևյալն է՝ առանց կոնֆլիկտների տարածաշրջան. իսկ այս տարածաշրջանում կոնֆլիկտներից մեկը Աբխազիայի և Օսիայի հարցն է, մյուսը՝ Արցախինը, և, փաստորեն, Վրաստանը դա գիտակցում է՝քննարկմանը չի մասնակցում, իսկ Հայաստանը մասնակցում է»,- ասաց Մելքոնյանը։

Նրա փոխանցմամբ՝ 3+2 ձևաչափի նպատակն է՝ տարածաշրջանային տերությունների միջոցով լուծել առկա խնդիրները, սակայն Հայաստանը որևէ բան չի կարող լուծել, որովհետև Հայաստանը սուբյեկտ չէ։

Մելքոնյանն այս ձևաչափը նմանեցրեց պարտադրված ամուսնության հետ, որտեղ հարսնացուի կամ փեսացուի կարծիքը որևէ մեկը չի հարցնում։

«Հայաստանի կարծիքը որևէ մեկը չի հարցնում, մեզ սրան մասնակցել պարտադրում է իրավիճակն ու մեր թուլությունը։ Կա նաև որոշակիորեն ռուս-թուրքական պարտադրանք, որովհետև Ռուսաստանի համար սա ձեռնտու է, որովհետև այստեղ կարող է քննարկվել երկաթուղու հարցը։ ՌԴ-ն պետք է սրան մասնակցություն ունենա նաև հավասարակշռություն պահպանելու համար»,- ասաց թուրքագետը։

Ըստ Մելքոնյանի՝ Նիկոլ Փաշինյանն այս ձևաչափին չի կարող համաձայնություն չտալ, որովհետև 3+2-ը ենթադրում է տարածաշրջանում ճանապարհների բացում, իսկ դա նշանակում է՝ Սյունիքով միջանցքի տրամադրում։

«Բանակցությունների ժամանակ, սովորաբար պետություններն ունենում են ինչ-որ բան՝ տալու և վերցնելու, Հայաստանն այդ բանակցությունների սեղանին որևէ բան չունի առաջարկելու և չունի ռեսուրս դրված պահանջները մերժելու։ Մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որ կարծես գործ ունենք մի՝ նախապես գծված պրոյեկտի հետ, որը իրականություն է դառնում, և որին հայկական պետությունը զոհաբերվում է շատ կոպիտ ձևով»,- ասաց Մելքոնյանը՝ շեշտելով՝ այս ֆորմատի հնարավոր տապալման միակ հույսն աշխարհաքաղաքական ցնցումներն են, իսկ Հայաստանի պարագայում՝ իշխանափոխությունը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում