Անասնապահությամբ զբաղվող քաղաքացին վաճառքի է հանել իր ունեցած 900 գլուխ ոչխարը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Անասնապահությամբ զբաղվող Անդրանիկ Նավասարդյանը վաճառքի է հանել իր ունեցած 900 գլուխ ոչխարը: Ասում է՝ կեր չունի, որ պահի: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում քաղաքացին ափսոսանքով արձանագրեց, որ 900 գլուխ ոչխար պահելու համար հազարավոր դոլարներ է անհրաժեշտ: «Ախր, ոչխարին համակցված կերով չես կարող պահել, խոտ պետք է ուտի: Առանց խոտի հնարավոր չէ, իսկ այսօր խոտի մեկ հակն արժե 2500-3000 դրամ: Միայն 900 գլուխ ոչխար պահելու համար 500 տոննա կեր է պետք 180 օրվա համար»,- ներկայացրեց քաղաքացին:
Մեր զրուցակցի հաշվարկներով՝ 500 տոննա անասնակեր ձեռք բերելու համար անհրաժեշտ է 120 հազար դոլար: Այս հարցով Անդրանիկ Նավասարդյանը դիմել է Էկոնոմիկայի նախարարություն, սակայն այս պետական կառույցից քաղաքացուն առարկայական չեն օգնել, միայն առաջարկել են 0 տոկոսով վարկավորում: Ֆերմերի խոսքով՝ այդ տարբերակը ձեռնտու չէ. «Գումարի խնդիր չկա, բայց չենք կարող 120 հազար դոլար դնել էս կենդանիների վրա»:
Այն, որ Հայաստանում այս տարի անասնակերի դեֆիցիտ կա, այդ մասին «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս գրել է: Մենք չենք դադարում հեռախոսազանգեր ստանալ ֆերմերներից այն մասին, որ այս տարի ջրի սակավության պատճառով բավարար քանակությամբ խոտ չեն կարողացել հավաքել. չեն կարողացել ոռոգել դաշտերը եւ խոտի ակնկալած քանակությունը չեն հավաքել:
Եթե անասնատերը կարողանում է ամեն դեպքում խոտ հայթայթել, ապա շատ բարձր գնով եւ քիչ քանակությամբ: Բացի այս, Արցախից մեծ քանակությամբ անասնագլխաքանակ է տեղափոխվել Հայաստան 44-օրյա պատերազմի ընթացքում, այդ պատճառով անասնակերի պահանջարկն է ավելացել: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018-ին քաղաքացիներին հորդորում էր ոչխար պահել: Պահեցին, եւ՞…»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց