Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Քաղաքականություն

Ով է Հայաստանի թիվ մեկ գերին, և ով՝ ներքին Մուրադովը

Ինչո՞ւ է գերիների թեման Նիկոլին հունից հանում։ Չկա կասկած, որ նա մարդկայնորեն ծանր է տանում, և նրան ցավ է պատճառում, որ Բաքվի բանտերում հայ տղերք կան։
Այնուհանդերձ, այս թեմայով նա պարբերաբար սխալներ է թույլ տալիս՝ վտանգելով գերիների հետվերադարձը ու ինքն իրեն դնելով խիստ անհարմար վիճակում։
Նիկոլի ձևակերպումներն էապես դժվարացնում են միջազգային ատյաններում հայկական կողմի աշխատանքը, ինչն արձանագրում են իրավապաշպանները։ Գուցե ընթացիկ ծանրաբեռնվածությունը նրան թույլ չի տալիս ոսկերչական ճշգրտությամբ խոսել այս թեմայով, բայց նաև պետական համակարգը և նրա թիմակիցները չունեն համապատասխան մարդկային և մասնագիտական որակները՝ նրան շտկելու, հաջորդ չմտածված ձևակերպումից հետ պահելու համար։

Երբ Նիկոլն ասում է, որ ամենօրյա ջանք ենք թափում, որ գերիները վերադառնան Հայաստան ու հետո քրեական գործեր ենք հարուցելու, Ալիևը կարող է գերիներին առաջարկել՝ ազատության դիմաց ինքնակամ հրաժարվել Հայաստան վերադառնալ՝ երրորդ երկիր արտաքսման ընտրությամբ։ Սա կլինի լուրջ ապտակ Հայաստանի համար։ Երբ դու Բաքվի բանտում գտնվող գերուն ասում ես՝ գաս Երևան՝ քեզ դատելու եմ, ապա քո հայտարարությունն անմիջապես դրվելու է նրանց առաջ։ Պատկերացնել կարելի է այդ մարդկանց հոգեվիճակը։

Երբ դու ասում ես, որ գերուն վերադարձնելուց հետո դատելու ես, դու էապես նեղացնում ես հարցի միջազգային հումանիստական աղմուկի հնարավորությունը, և միջազգային հանրությունն ու կոնկրետ ինստիտուտները էապես նվազած ջանասիրությամբ են գործելու։
Նիկոլը չի ուզում հասկանալ նաև, որ իր ձևակերպումներով վիրավորում ու անասելի ցավ է պատճառում մեծ թվով մարդկանց՝ ծնողների, հարազատների, մտերիմների, անծանոթների։ Թերևս բնավորության գծերը Նիկոլին թույլ չեն տալիս հասկանալ, որ կան պահեր, երբ օրենքի տառը կամ քրեական օրենսգրքի հոդվածները ստորադասվում են հարցի բարոյական, հումանիստական, քաղաքական կողմին։
Եվ վերջապես կա հարցերի հարցը՝ ո՞վ է Հայաստանի թիվ մեկ գերին, և ո՞վ ու՞մ է գերի պահում։

Նիկոլը գերի է վերցրել ՀՀ-ում իշխանությունը։ Այլ պետություններում ղեկավարներն ինքնակամ հեռանում են իշխանությունից մեկ անզգույշ խոսքի, մեկ թեթև վրիպման, պատահական սխալի կամ հարևանի կատվին անզգուշաբար նեղացնելու համար։ Նիկոլի իշխանության օրոք եղել են պատմական զարհուրելի իրադարձություններ, մի ամբողջ քաղաք հիշեցնող Եռաբլուր է կառուցվել։ Նիկոլն իր ապագան տեսնում է միայն ու միայն իր՝ իշխանության մնալու պարագայում։ Եվ սա է ամենավտանգավորը։ Նիկոլը գերի է վերցրել Հայաստանի իշխանությունը։ Մեծ հաշվով, Նիկոլն ինքն իր գերին է, բայց վերջնահաշվարկում՝ գերության մեջ է ողջ Հայաստանը։ 680 հազար քվեն Նիկոլին ոչ թե վերընտրվելու և կառավարելու հնարավորություն տվեց, այլ երկարաձգեց փոխադարձ գերության բազմավեկտոր շղթան։ Ակնհայտ է, որ այսօր այդ թիվը չկա, անգամներով պակասել է, բայց իրավիճակի բարդությունը չի նվազել։
Նիկոլը գերի է պահում իշխանությունը, բայց նաև ինքն է իշխանության գերին. Հայաստանը չի կարողանում ազատվել պարտված իշխանության գերությունից, և Ալիևը ավելի ագրեսիվ է դառնում։ Հայաստանին պետք է շատ պարզ մի բան՝ ջարդել գերության այս շղթան և ունենալ նոր՝ չպարտված, չգերեվարված իշխանություն։
Եթե դրա գինն է Նիկոլի և նրա ընտանիքի անձեռնմխելիությունը, ուրեմն դա պետք է ապահովել։ Հակառակ դեպքում՝ Նիկոլն իր գերության շղթան ձգելու է ամեն գնով, այդ թվում՝ նոր գերիների և նոր կորուստների։

Երեկ ԱԺ-ում Նիկոլը, Էլինար Վարդանյանի հարցին ի պատասխան, մի պահից իրեն հատուկ ոճով սկսեց սպառնալ նրան։ Դրա կարիքը, իհարկե, չկար, բայց հաստատ կա մեկ այլ բան հիշելու կարիք. երբ Նիկոլի ընտանիքի և որդու հանդեպ սկսվել էր հանրային չարության ալիք, Է. Վարդանյանն այն ինքնուրույն դեմքերից էր, ով հրապարակայնորեն դեմ դուրս եկավ ընտանիքին և երեխաներին թիրախավորելու պրոցեսին, ուղղակիորեն պաշտպանեց Նիկոլի երեխաներին։ Սա այն երևակվող ճանապարհն է, որը թույլ կտա խաղաղ հեռացումը։ Հակառակ դեպքում հույսը ու՞մ վրա է, ուսապարկերի՞։
Իրականում Նիկոլը գերի է նաև իր թիմին. նա չի կարող անգամ Ալենին ասել, թե՝ խախտել ես մարդկային և պաշտոնական բոլոր էթիկական նորմերը ու պիտի հրաժարական տաս։ Ալենը դրան անմիջապես կպատասխանի՝ չեմ տալիս, դո´ւ տուր հրաժարական։ Նիկոլը չունի հակաքայլ։ Իսկ դիրքում կանգնած 18 տարեկանի մոտ բնական հարց կարող է առաջանալ. եթե երկրի ԱԺ նախագահն այս ծայրահեղ պայմաններում կարող է Միկոնոսի «դիրքերում» ինքնամոռաց թռվռալ, բա ես ո՞վ եմ։ Ինչևէ։

Մինչ մեր քաղաքական մտքի թռիչքը չորեքշաբթի օրերը «դժվար հարց ու պատասխանն» է, Ադրբեջանը չորեքշաբթիից չորեքշաբթի առաջ է տանում իր օրակարգը և նոր խնդիրների առաջ դնում մեզ։ Մտածենք սրա´ մասին։

Նիկոլին, իշխանությանը, Հայաստանը, հայ ժողովրդին գերությունից ազատելու համար պետք է արժանապատվության գաղափարով կոնսոլիդացված շարժում և «ներքին Մուրադով», որը կապահովի որոշակի պայմանավորվածություններ և պրոցեսի սահունությունը։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ