Արտահերթ նիստը կտապալե՞ն
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նախագահի որոշմամբ՝ դեկտեմբերի 15-ին արտահերթ նիստ կգումարվի։ Նման պահանջով խորհրդարանի խոսնակին են դիմել ընդդիմադիր երկու խմբակցությունները՝ համապատասխան թվով ստորագրություններով։ Արտահերթի օրակարգում մեկ հարց է՝ «Հայաստան» դաշինքի հեղինակած «Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրների մասին» նախագիծը, որով կառավարությունից պահանջում են զերծ մնալ որեւէ բանակցությունից, որը կխախտի Սահմանադրությունը, սահմանագծման ու սահմանազատման հարցում չկատարել այնպիսի գործողություններ, որոնք կարող են չեղարկել Արցախի ժողովրդի՝ իր պատմական տարածքում ինքնորոշման իրավունքի երաշխավորված իրացումը եւ այլն։ Նշենք, որ հերթական նիստերի մեկնարկին դաշինքը որպես հայտարարության տեքստ էր սա ներկայացրել, սակայն խորհրդարանը մերժեց 28 կողմ, 0 դեմ եւ 1 ձեռնպահ ձայնով:
ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն արձագանքեց՝ հայտարարության տեքստը ներքաղաքական բովանդակություն ու նպատակ ունի: «Մեզ համար անհասկանալի է, որ անվտանգային հարցերի վերաբերյալ խորհրդարանի հայտարարության տեքստում փորձել եք ներդնել միակողմանի ձեւակերպումներ, որ հենց գրելիս ձեզ համար հասկանալի է եղել, որ այն չի ընդունվելու»։
Արտահերթ նիստ չհրավիրել չեն կարող, բայց ենթադրվում է, որ հին սցենարով ՔՊ-ականները չեն ներկայանա, եւ նիստը քվորումի բացակայության պատճառով չի կայանա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը